Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀԱՅԿԱԿԱՆ «ԵԹԵ ԲՈԼՈՐԸ…» ՖԻԼՄԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՈՒԿՇԻՆՅԱՆ 15-ՐԴ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ

Ալթայում` հուլիսի 17-21-ը անցակացված ամենամյա Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է երկու ֆիլմի. ավանդական ռեւնեւյան հասպիսե (յաշմա) գավաթները շնորհվեցին Ալեքսանդր Կաստկինի եւ Նատալյա Նազարովայի «Աղջիկը» եւ Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողոսյանի հայկական «Եթե բոլորը…» ֆիլմերին: Հիշեցնենք, որ արդեն 15 տարի է Ալթայում այս փառատոնը իրականցվում է «Շուկշինյան օրերի» շրջանակներում: Ամեն տարի, մեծ գրողի երկրպագուները հավաքվում են այստեղ` մեծարելու նրա հիշատակը:

Նշենք, որ գլխավոր մրցանակի համար ներկայցված են եղել նաեւ Նիկոլայ Լեբեդեւի «Լեգենդ թիվ 17», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում», Պավել Պարխոմենկոյի «Գագարին.Առաջինը տիեզերք», Ալեքսանդր Կարպիլովսկու «Մասնավոր պիոներական» ֆիլմերը: