Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԻՐԱՆԻ ԿԱՐՈՏՈՎ

24/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Հայրենիքից տասներկու տարիների բացակայութանս ընթացքում արդեն վեցերորդ անգամ եմ գալիս Հայաստան: Այս անգամ հենց ծիրանի ճիշտ ժամանակՙ իմ ամենասիրած մրգի, որի համը գրեթե մոռացել էի այս տարիների ընթացքում:

«Երեւան: Աստաֆյան փողոց: Նստած է խանութպան Համոն…»:

Ուր է մեր օրերի Չարենցը որ գրի. «Երեւան: Երգող շատրվաններ: Հյուսիսային պողոտա…»: Փոխվել, շատ է փոխվել մեր վարդագույն գեղեցկուհին: Աչքս ուրախանում է ամեն մի նորով, զբոսաշրջիկների բազմությամբ, մեր սիրուն երիտասարդությամբ: Էլ Փարիզ գնալ պետք չէ, Երեւանն իրոք դառնում է եվրոպական մակարդակի ինքնատիպ մի քաղաք:

Ու դառնում եմ ծանոթ-բարեկամներիս աչքի փուշը. «Տո էստեղ ի՞նչ կա հավանելու, միայն կենտրոնն է գեղեցիկ, էն էլ ցույց տալու համար է, գնա ծայրամասերՙ տես մարդիկ ոնց են ապրում: «Ռոսիայի» ետեւում մարդիկ վերմակ, դոշակները բարձած փախչում են այստեղից: Տես ծերերի վիճակը: Տես բակերում խմբված անգործ տղամարդկանց»: Գիտեմ, ասում եմ, շատ ավելի վատ ժամանակներում եմ ապրել:

Երեկոյան հինգից հետո քաղաքում ահավոր խցանումներ են, ինչը վկայում է, որ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում, ուրեմնՙ քիչ թե շատ աշխատանք կա: Ասեմ որ նկատելիորեն ավելացել են քաղաքում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաները եւ վարորդնրը շատ հանդուրժող են դարձել հետիոտնի նկատմամբ: Այսինքն լավ փոփոխություններ շատ կան քաղաքի կյանքում, ինչը ուրախացնող է:

Ու քանի որ Երեւանում ապրող արական բնակչության զգալի մասը տաքսու վարորդներ են դարձել, ուղեւորության ընթացքում յուրաքանչյուրն իր մտքերն է կիսում ազգից ու իր ապրած կյանքից: Նկատել եմ, որ շատեն են գովում Վրաստանն ու այնտեղի ապրելակերպը: Հի՞շում եք, – ասում եմ, – այն ժամանակները, երբ մեզ մոտ խանութներում թերակշռում էին, մանրը չէին վերադարձնում: Ինչքան նյարդեր էինք փչացնում մեր ճշտությունն ապացուցելու համար: Թվում էր, թե անլուծելի պրոբլեմ էր: Ամեն ինչ հիմա այլ է, որովհետեւ համակարգ մտցվեց, ինչը բացառում է նման երեւույթը: Հուսանք մեզ մոտ էլ մի օր ձեր հավանած Վրաստանի նման կլինի, – ասում եմ երիտասարդ վարորդին:

Եթե թվարկեմ հայ հասարակության մեջ այսօր առկա ակնբախ պրոբլեմները, ապաՙ ըստ իս առաջին տեղում է ծերության անպաշտպանության խնդիրը, հետոՙօրեքների չգործելը կամ մասնակի գործելը, որոշ օրենքների իսպառ բացակայությունը, կաշառակերությունը, գործազրկությունը, արտագաղթը եւ ծնելիության նվազ ցուցանիշը:

Գրեթե ամեն փողոցում հանդիպում էի ձեռքը մեկնած ծեր մուրացկանի: Սրանք մարդիկ են, որոնք ժամանակին դառը դատել են ու հիմա մնացել ընդամենը երեսունվեց հազար դրամ կենսաթոշակի հույսին: Այսինքնՙ մոտ 90 դոլարի հասնող կենսաթոշակ: Նյու Յորքի Վել Ֆերի համակարգում, ուր ես եմ աշխատում, սոցիալական օգնության դիմած մեկ անձը, իհարկե որակավորվելու դեպքում, ստանում է ամսական 200 դոլարի միայն սննդի օգնություն: Իսկ եթե դիմողի տարիքը վաթսունից անց է, ապա այդ անձի նկատմամբ գործում է կարիքավորման որոշման 200 տոկոսի սանդղակը: Այսինքն տվյալ թոշակառուն ստանալով հազար դոլարից ավելի կենսաթոշակՙ կարող է դիմել Վել Ֆերի օգնությանը եւ ստանալ սննդի օգնություն: Էլ չեմ ասում պետության կողմից տրամադրվող խնամակալների եւ ծերերի համար նախատեսված այլ կարգի ծառայությունների մասին: Եվ սա արվում է ոչ միայն իր քաղաքացիների, այլեւՙ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվումՙ նախկին Խորհրդային Միությունից ԱՄՆ ներգաղթած միլիոնավոր տարեցների համար, որոնք այդ երկրում երբեք չեն աշխատել ու հարկ չեն վճարել:

Ահա այսպես է հարգվում ծեր մարդու արժանապատվությունը զարգացած երկրներում: Ոչ մեկս չենք խուսափելու ծերությունից, չինովնիկներըՙ նույնպես: Ծերերի պաշտպանվածությունը որեւէ պետության կայացման կարեւոր բաղկացուցիչ է:

Իսկ չգործող օրենքների մասին վերջերս տեղի ունեցած խոսուն ապացույցներից մեկն այն է, որ նախկին քաղաքապետը հեռացվեց պաշտոնից իր դրսեւորած անհարիր վարքագծի համար ու հետո նշանակվեց տրանսպորտի նախարար… Ուրեմն դեռ երկար պիտի փայփայենք հայրենիք մշտապես վերադառնալու հեռանկարը:

Իսկ ի՞նչ անենք, որ մեղմենք ծիրանի կարոտը…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՈՒՑԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԵՆԱՐԱՆ ԴԱՌՆԱ

Հաջորդ գրառումը

ԴԱՍԸՆԹԱՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՍԸՆԹԱՑ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական