Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒՑԵ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԵՆԱՐԱՆ ԴԱՌՆԱ

24/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Երբ մի քանի տարի առաջ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու տարածաշրջանի հոգեւոր հովիվ նշանակվեց տեղացի երիտասարդ մի քահանա, բերդցիները… զարմացան. եկեղեցականն այստեղ, առանց չափազանցության, էկզոտիկա էր, այն էլՙ տեղի ծնունդ: Նախկին Շամշադինի շրջանը Հայաստանի «ամենաաստվածազուրկ» երկրամասերից էր: Բարբարոս բոլշեւիկները այստեղ ոչնչացրել էին գրեթե բոլոր եկեղեցիները, իսկ հատուկենտ կանգուն մնացածներն էլ չէին գործում: Բերդում հողին էին հավասարեցրել տակավին 1680 թվականին կառուցված Սուրբ Գեւորգ եկեղեցին…

Եռանդուն, նպատակասլաց Արամ քահանա Միրզոյանը տարածաշրջանում կրոնական կյանքը վերածնելու իր մաքառումներում անկասելի էրՙ վերակենդանացել են Նոր Վարագավանքը, Տավուշ գյուղի եկեղեցին, Մովսեսում հառնել է վեհատես նորը: Ո՜վ գիտե, գուցե եկեղեցին հենարան դառնա Ադրբեջանի հետ ամենամեծ սահմանն ունեցող մարզում նկատվող աղետալի արտագաղթի կանգնեցման գործում:

Սակայն հոգեւոր այրի նվիրական երազանքն էր ավելի քան ութ տասնամյակ հետո եկեղեցի տեսնել հենց Բերդ քաղաքում: Եվ արժանահիշատակ օրը դարձավ 2012 թվականի մայիսի 20-ը, երբ տեղի ունեցավ կառույցի հիմնարկեքի արարողությունը, երբ հանդիսապետՙ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն իր խոսքում Բերդ քաղաքը համեմատեց Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանը պատնեշող ամրոցի, իսկ կառուցվելիք եկեղեցինՙ միջնաբերդի հետ:

Նոր եկեղեցին քաղաքի տարեցների հորդորով նույնպես կկրի Սուրբ Գեւորգ զորավարի անունը: Թե ինչ փուլում են կառուցապատման աշխատանքները, պատմում են լուսանկարները: Ամեն ինչ հիանալի է ընթանում եւ դա գերազանցապես շինարար Արամայիս Որսկանյանի շնորհիվ, որն իր «Այգեձոր» ՍՊԸ-ով իրականացնում է եկեղեցու կառուցումը: Ոչ ոք չի կասկածում, որ այդ նվիրյալ անձնավորությունը, ի դեպ, նույնպես տեղի ծնունդ, կկատարի իր խոստումը եւ մեկ տարի հետո հոգեւոր օջախը կբացի իր դռները աստվածակարոտ բերդցիների առջեւ: Առավել եւս, որ հոգով շռայլ այս մարդը շռայլ է նաեւ իր անձնական ֆինանսական ներարկումներով: Գերխնդիրն այն է, որ նորօրյա աղոթատեղին, Աստծո հետ հաղորդակցվելուց բացի, հավատացյալներին առինքնի անթերի գեղեցկությամբ: Այնպես որ հոգածության գլխավոր առարկան շինարարական աշխատանքների բարձրագույն որակն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՇԵՌՔԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ԾԻՐԱՆԻ ԿԱՐՈՏՈՎ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԾԻՐԱՆԻ ԿԱՐՈՏՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական