Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽԱՂԱՇԱՐ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լեւոն Արոնյանը երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց լրագրողների եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Միջոցառումն անցկացվեց «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրի ներքո, որը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրներին:

Նմանատիպ միջոցառումները Հայաստանում կազմակերպում են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները, որոնց աջակցել էր շախմատի Հայաստանի ֆեդերացիան: Լեւոն Արոնյանն արդեն 4-րդ անգամ մասնակցեց նման միջոցառմանը: