Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՇՏ ՓՈՂԵՐԸ ՊՏՏԵՑՐԵԼ ԵՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

23/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Զարմանալի է հայոց քաղաքական դաշտը: Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից որոշ ժամանակ անց նա այնպես ընկավ կոմայի մեջ, որ նրան արթնացնել առանց բժշկի միջամտության թեւերս անհնար է թվում: Որոշ վերապահումներով: Հատկապես վերջին շրջանում, երբ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց վերաբերյալ քաղաքական ուժերի տեսակետը կարեւոր է, մենք տեսնում ենք լրիվ հակառակ պրոցես` կուսակցությունները լռում են, անձերն ու քաղաքական ակտիվիստները (շատ անգամ` նաեւ տարերային ու անհարկի, մի տեսակ անղեկ նավի նման) անընդհատ վերցնում են նորանոր իրադարձությունների պասը: Ժամանակին, դեռ նախագահական ընտրությունների ընթացքում եւ ավելի վաղ արձանագրել էինք, որ մեր կուսակցությունների մեծ մասը չի կարողանում հասնել ընտրողի պահանջի հետեւից, չի դառնում հասարակական կյանքի գեներատորը: Վերջին մի քանի դեպքը ու դրանց շուրջը ստեղծվող հասարակական ակտիվությունը, որի հետ մեր կուսակցությունները որեւէ կապ չունեն, վերստին նորացնում են մեր հին դիտարկումները:

Ամենաթարմ օրինակը տրանսպորտի թանկացումն է, որ խփում է բոլորիս գրպանին եւ որի մասին ով ասես խոսեց, բացի մեր կուսակցությունների հիմնական մասից (խոսողների մասին տեղյակ ենք), ովքեր հապաղում են բերել իրենց տնտեսական հիմնավորումները` որպես տրանսպորտի նոր սակագնի պաշտոնական հիմնավորման ալտերնատիվ:

Մինչդեռ քաղաքացիական ակտիվիստները շատ անգամ էմոցիայի մակարդակով են հակադրվում այդ որոշմանը: Առայժմ նկատելի է ինչ-որ «Հայազն» կուսակցության հայտարարություն, որը թանկացումը դատապարտելու հետ մի շարք առաջարկներ եւ պայքարի գործողություններ է անում: ՀԴԿ-ի հայտարարությունն է դատապարտում տրանսպորտի թանկացման որոշումը` այն անհիմն, կամայական եւ ուռճացված, ու իշխանության հովանավորությունից օգտվող գծատերերի գերշահույթի հերթական բաժինն ապահովող անվանելով:

Առաջ որեւէ բան հազիվ տեղի ունեցած` «Ժառանգությունն» էր արձագանքում արտակարգ ռեժիմով, այժմ հավանաբար հոգնած է, նույն էնտուզիազմով չի արձագանքում: Իսկ երեկվա այն լուրը, որ Երեւանու ավագանու անդամ ԲՀԿ-ն եւ «Բարեւ, Երեւան»-ը ստորագրահավաքով ավագանու արտահերթ նիստ են պահանջելու` առավել մասնավոր մոտեցում է, որովհետեւ տրանսպորտի թանկացումը շատ ավելի գլոբալ խնդիր է դառնում, քան ավագանու խնդիրն է, մանավանդ` ավագանու մեծ մասը ապահովված մարդիկ են եւ հիմա երեւի դուբայներում կամ կիպրոսներում հանգստանում են:

Ու ստացվում է, որ ամենուժեղ կուսակցությունը հիմա «Սոցիոմետրի» Ահարոն Ադիբեկյանն է` մեն-մենակ, ով էլ ուղղորդում է, թե խնդիրը ոչ թե տրանսպորտի բարձր գինն է, այլՙ ցածր աշխատավարձը, եւ տրանսպորտից օգտվում է ցածր` 60 հազար դրամ աշխատավարձ ստացողը, ոչ թե 300 հազար դրամ ստացողը, ով մեքենա ունի: Իսկ 60 հազար դրամ ստացողի համար տրանսպորտի թանկացումն էական փոփոխություն է:

Ադիբեկյանի վիճակագրությամբ (դա պաշտոնական վիճակագրությունն է)ՙ Երեւանի բնակչության, իսկ ավելի շուտ` ուղեւորների 45%-ը միկրոավտոբուսով է երթեւեկում, սեփական ավտոմեքենաներովՙ 12%-ը, տաքսի է նստում 12,5%-ը, 20%-ը նստում է քաղաքային ավտոբուս, 8%-ը մետրոյից է օգտվում, 2%-ըՙ տրոլեյբուսից, իսկ 1 %-ը ծառայողական մեքենաներով է երթեւեկում:

Հետեւաբար 65 տոկոսը զգալու է այդ թանկացումը: Ըստ քաղաքապետարանի` Երեւանում տարեկան 207 մլն ուղեւոր երթեւեկում է թանկացած փոխադրամիջոցով: Այս թիվը հակասում է նրան, որ ամեն օր մոտ կես միլիոն մարդ տեղաշարժվում է Երեւանում, եւ դրանց ահռելի մասը սովորական ուղեւոր է: Իրականում հավանաբար տրանսպորտի նոր սակագինն արդյունք է նրա, որ գծի տերերին տրվող ամսական ստվերային ահռելի գումարը ինչ- որ խրթին հաշվարկներում տեղավորելով` ստացել են 150 դրամ սակագինը, մինչդեռ հարկերի եւ այլնի տեսքով այդ գծի համար փողը ոչ մի տեղ չի արտացոլվում: Ադիբեկյանը երեւի մեր տրանսպորտայիններից ավելի արդյունավետ է աշխատեցնում ուղեղը` ցերեկը 100, երեկոյան` 150 եւ գիշերը` 200 դրամանոց ճկուն սակագին առաջարկելով:

Մինչդեռ շատերն այս քանի օրը տրանսպորտի թանկացումն անհամաչափ են համարում մյուս թանկացումներին` 50 տոկոսանոց թանկացում այլ ոլորտներում չկա:

Չգիտենք` ի վերջո որքա՞ն է ուռճացված տրանսպորտի սակագնի թանկացման պաշտոնական հիմնավորումը, սակայն ակնհայտ է, որ այստեղ կարիք կա փորձագիտական այլընտրանքային գնահատականների, որոնք նախ սպասում ենք կուսակցությունների շարքերը համալրած տնտեսագետներից: Ակնհայտ է, որ բողոքի գործողություն կազմակերպելուց առաջ պետք է սակագնի վերաբերյալ ալընտրանքային ու հավատ ներշնչող հաշվարկ լինի, եւ դա ումի՞ց պետք է սպասել, եթե ոչ մեր քաղաքական կուսակցությունների տնտեսական թեւերից: Այս դեպքում միայն կկարողանանք որոշել, թե նոր սակագինը որքանո՞վ է առանձին գծատերերի` գերշահույթ ստանալու չզսպված ախորժակի արդյունք, կամ գազի սակագնի թանկացումը քանի՞ տոկոս թանկացման է բերել տրանսպորտի առումով:

Սա մի թեմա է, որ կարող է տաքանալ եւ հասարակությանը ներքաշել իր պտույտի մեջ, իսկ մասնագիտական գնահատականների կարիքը կա, քանի որ հիմա հաճախ է լսվում. եթե Երեւան քաղաքում գոնե հնարավոր չէ զսպել գծատերերի ախորժակը, ապա հարկ է, որ ուղեւորափոխադրումը վերցվի մասնավորից եւ գոնե Երեւանում վերստին տրվի Երեւանի քաղաքապետարանին` ե՛ւ շահույթը կմնա պետությանը, եւ միգուցե տրանսպորտային սպասարկումը կարգավորվի: Մենք, իհարկե, չենք խորանում այսպիսի հընթացս առաջարկների տնտեսական հիմնավորվածության կամ պոպուլիզմի մեջ, սակայն ակնհայտ է մի բան` կոնկրետ Երեւանում ուղեւորափոխադրումների ոլորտում մեծ փողեր են պտտվում, որոնք, երեւում է, պտտեցնում են հեշտ շահույթ ստանալ ցանկացողների գլուխները: Ոչ մի ուրիշ ոլորտի շահույթ չի կարող համեմատվել ամեն օր շուրջ կես միլիոն ուղեւորի վճարած 100, հիմա էլ 150 դրամի ապահոված ամենօրյա շահույթի հետ: Ուրեմն` ամեն օր, կոպիտ հաշվարկներով, միայն Երեւանում 50 մլն դրամ կամ մոտ 250 հազար դոլար փող էր պտտվում նվազագույնը, կրկնենք` նվազագույնը 100 դրամ սակագնով: Բա հիմա դա ավելանում ու դառնում է 400 հազար դոլար, նկատեցի՞ք նոր շահույթի ահագնությունը, կամ տարվա կտրվածքով եթե դիտարկեք, թե ի՞նչ գումարի մասին կարող է խոսք լինել, որից մաքուր շահույթն, ի դեպ, չէր խանգարի, որ հոսեր ոչ թե մասնավորի գրպանը, այլՙ պետության:

Ընդ որում` երեկ արդեն 150 դրամ վճարելով` ոչ սպասարկման նոր որակ նկատեցինք, ոչ միայն նստած մարդկանցով երեթեւեկող երթուղայիններ տեսանք, ոչ էլ երեկոյան մի առանձնապես ժամանակին եկող փոխադրամիջոց:

Հ.Գ. – Երբ մեր հրապարակումը պատրաստ էր, հանրային տրանսպորտի սակագինը 50 տոկոսով բարձացնելու որոշման չհիմնավորված լինելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ-ն` քաղաքական, սոցիալական եւ իրավական տեսանկյունից այդ քայլն անընդունելի համարելով եւ պահանջելով կասեցնել որոշումը եւ առաջարկելով մասնագիտական խումբ ձեւավորել` ոլորտում միասնական-իրավական համակարգ ստեղծելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԶԻՋԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ

Հաջորդ գրառումը

ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գոհ ենք արդյունքներից… շուտով կիրականացվի գերիների լայնածավալ փոխանակում. Մեդինսկի

16/05/2025

Ռուսաստանը ընդհանուր առմամբ գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից և պատրաստ է շարունակել շփումները, ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, Ստամբուլում բանակցությունների...

ԿարդալDetails

Ստամբուլում Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն ավարտվել է

16/05/2025

Տեսանյութ. Մակրոնի ու Ալիևի ջերմագին ողջույնները

16/05/2025

Եթե Պուտինը չվախենար Թուրքիա գալ, մենք իրական հնարավորություն կունենայինք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

16/05/2025

Ռեֆորմիստների կուսակցության վարչապետի թեկնածուն Վահան Բաբայանն է

16/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական