Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԳԱԲՈՒԶՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Մինսկի շախմատի մրցաշարի 6-րդ տուրն անհաջող էր Հովհաննես Գաբուզյանի համար, որն առաջին պարտությունը կրեց: Գաբուզյանը 4 միավորով նահանջեց 18-րդ հորիզոնական:

Իսկ ահա Արտաշես Մինասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթելով համապատասխանաբար Դենիս Տրիֆոնովին եւ Սերգեյ Վաշչիլովին, 4,5-ական միավորով բարելավեցին իրենց դիրքերը: 4 միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, որը հաշտություն կնքեց Նիկոլայ Ալիավդինի հետ: 5,5-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդր Կոչեւը եւ Վլադիսլավ Կովալեւը: