Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՀԱՅՏՆՎԵՑ ԾԱՆՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

20/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկն» անհաջող հանդես եկավ Վիլնյուսումՙ 0-2 հաշվով զիջելով տեղի «Ժալգիրիսին»: Հանդիպումը ցույց տվեց, որ «Ժալգիրիսը» բնավ էլ ուժեղ մրցակից չէր: Դաշտի տերերը հիմնականում խաղում էին բարձրից տուգանային հրապարակ կատարած փոխանցումներովՙ հույս ունենալով հաղթող դուրս գալ փյունիկցիների հետ օդային մենամարտերում: Ճիշտ է, «Ժալգիրիսը» «Փյունիկի» դարպասը գրավեց խաղային այլ իրավիճակներում: Երկու դեպքում էլ լիտվացիները հաջողության հասան «Փյունիկի» պաշտպանների անփույթ խաղի շնորհիվ: Ընդմիջումից անմիջապես հետո ձախ թեւից «Ժալգիրիսի» ռմբարկու Բիլինսկին ներխուժեց տուգանային հրապարակ եւ սուր անկյան տակ գրավեց Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Իսկ 66-րդ րոպեին «Ժալգիրիսի» հերթական գրոհի ժամանակ դարպասապահի դիմաց մենմենակ հայտնվեց Լելյուգան եւ հանգիստ գրավեց դարպասը: Այդ դրվագում «Փյունիկի» պաշտպանները դիտողի դերում էին եւ կանգնել սպասում էին, որ մրցավարը «խաղից դուրս» վիճակ կարձանագրի:

Կարո՞ղ էր «Փյունիկն» այդ խաղում այլ արդյունք գրանցել: Իհարկե կարող էր, եթե գործեր մտածված, հուսալի խաղար պաշտպանությունում եւ իրացներ գոլային պահերը: Իսկ դրանք խաղի ընթացքում «Փյունիկը» ստեղծեց: Կարող էին հաջողության հասնել Աղվան Պապիկյանն ու Դավիթ Մանոյանը:

«Փյունիկը» հայտնվեց դժվարին կացության մեջ: Հուլիսի 25-ին Երեւանում կկայանա մրցակիցների պատասխան հանդիպումը, որում «Փյունիկին» անհրաժեշտ կլինի 3 գնդակ խփել մրցակցի դարպասըՙ միեւնույն ժամանակ սեփականը պահելով անառիկ: Հաշվի առնելով «Փյունիկի» ցուցադրած խաղի որակը, դժվար է հավատալ ընդհանուր հաջողությանը: Բայց ամեն դեպքում Երեւանում փյունիկցիները պետք է ձգտեն պատվով դուրս գալ դժվարին փորձությունից:

Ի դեպ, երեկ շվեյցարական Նիոնում կայացել է չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի մասնակիցների վիճակահանությունը: Եթե «Փյունիկին» հաջողվի հաղթահարել 2-րդ փուլի արգելքը, ապա կմրցի «Հոնկա» Ֆինլանդիա-«Լեխ» Լեհաստան զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում «Լեխը» հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: 3-րդ փուլի խաղերը կկայանան օգոստոսի 1-ին եւ 8-ին:

Իսկ եթե «Շիրակը» կարողանա հաղթահարել «Պարտիզանի» արգելքը, ապա 3-րդ փուլում կմրցի Սլովակիայի «Սլովանի» եւ բուլղարական «Լուգոդորեցի» մրցավեճի հաղթողի հետ: Առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը սեփական հարկի տակ հաղթել է 2-1 հաշվով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԲՐԱՀԱՄԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ՇՏԻԳԼԻՑԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԲՐԱՀԱՄԸ 3-ՐԴ ԱՆԳԱՄ ԿՄԵՆԱՄԱՐՏԻ ՇՏԻԳԼԻՑԻ ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական