Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵԼ ԵՆ ՀՕԳՈՒՏ ԼԻՍԿԱՅԻ

20/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) առանձնատան մոտակայքում տեղի ունեցած դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությանը 5 բալանոց համակարգով 2 է գնահատում: Գործը հարուցելուց հետո պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարություններում փաստաբանը տեսնում է միակողմանի մոտեցումներ, որոնք հօգուտ Խաչատրյանների են, ընդդեմ Բուդաղյանների:

«Նախաքննությունն ընթանում է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից նախանշված ճանապարհով: Երբ պարոն Կոստանյանը դեռ տեղեկություններ չուներ եւ չէր կարող իմանալ գործի մանրամասները, ինքն արդեն հեռու գնացող հայտարարություններ էր արել, նախանշել էր, փարոսի նման դրել էր ուղենիշ, ուր պիտի գնա նախաքննությունը: Ես հիմա տեսնում եմ, որ նախաքննությունը գնում է ճիշտ այդ ճանապարհով: Եթե ինչ-որ փաստեր այսօր նախաքննական մարմինը փորձում է հիմնավորել ստացված փորձագիտական եզրակացություններով, եւ այլն, շատ լավ: Եթե այդ փորձագետների եզրակացությունները հիմա են ստացվել, ապա ինչպե՞ս ստացվեց, որ պարոն Կոստանյանը հունիսի 6-ին արդեն հայտարարություններ էր անում, որոնց հավաստիությունը դեռ պիտի պարզվեր փորձաքննությունից հետո:

Արդյո՞ք ինքը չի ուղղորդում ոչ միայն քննիչներին, այլեւ փորձաքննությունը: Սա է իմ շատ մեծ մտահոգությունը», ասաց փաստաբանը հավելելով, որ զինդատախազի նման գործելակերպի նպատակն է կամ Խաչատրյանների արարքի հետեւանքներն արհեստականորեն ավելի թեթեւացնել, կամ էլ արհեստականորեն ծանրացնել մյուս կողմի մեղքը:

Ըստ Բուդաղյանիՙ առաջին տեխնոլոգիան չի կարող կիրառվել, քանի որ կա սպանություն եւ ծանր մարմնական վնասվածք, ստացվում է, որ նախաքննությունն ընթանում է երկրորդ տարբերակով: Ալումյանը հիշեցնում է, որ 10 օր առաջ Արտակ Բուդաղյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի առաջին մասով: Հինգ օր առաջ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննիչինՙ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու վերաբերյալՙ հիմնվելով վերջերս ստացված փորձաքննությունների եզրակացությունների վրա, համաձայն որոնց ակնհայտ են հանցակազմի բացակայությունը:

Նախաքննության մարմինն ունի ինչպես մոնտաժված, այնպես էլ չմոնտաժված տեսանյութերը: Բնականաբար հանրությանը ներկայացվել է մոնտաժված տարբերակը, որը պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանին:

Ալումյանը հավաստիացնում է, որ ինչպես նախաքննության մարմինն է վատ աշխատել, այնպես էլ ոստիկանությունը: «Դեպքի օրը Գորիսի ոստիկանությունը, մեղմ ասած, իրեն «փայլուն» չի դրսեւորել: Ոստիկանությունը դեպքի վայր է եկել շտապօգնությունից 10-15 րոպե ուշ: Տխուր է, բայց մենք արդեն սովոր ենք, երբ ոստիկանությունը դեպքի վայր է գալիս, երբ համոզվում է, որ բոլոր կրակոցները վերջացել են ու այնտեղ արդեն վտանգ չկա, որ կարող էՙ իրենց ներկայությամբ հանկարծ մի կրակոց լինի: Այս դեպքում արդեն ամեն սահման անցել են, կրակոցներն ավարտվել են 23:08-ին, իսկ ոստիկանությունը դեպքի վայր է եկել 23:25-ին: Ինչպե՞ս բացատրենք, որ ոստիկանությունն այդքան ուշացումով է գալիս, ինչպե՞ս բացատրենք, երբ ոստիկանությունն իր գործողությունները կատարում է զուգահեռաբար Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներից մեկը նրանց հետ միասին այնտեղ ման է գալիս, իրեղեն ապացույցներ է փնտրում: Ինչպե՞ս բացատրենք դա, եթե ոչ ծայրահեղ կողմնակալությամբ»:

Ալումյանի հավաստիացմամբՙ զինդատախազությունը հրապարակել է այն զենքերի ցանկը, որոնք անձամբ նախկին մարզպետն է հանձնել, մինչդեռ եթե հայտնաբերմանն ուղղված գործողություններ կատարվեին, ես վախենում եմ, որ այդ ցանկը շատ ավելի մեծ կլիներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐՄԱԼ ՈՒ ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑՈՒՅՑԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՑՈՒՅՑԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՆԱԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական