Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՐՄԱԼ ՈՒ ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

20/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված այս օրերի իրարանցումը մեզանում անհասկանալի է, այն պարզ պատճառով, որ տրանսպորտի գինն իրականում չի բարձրացել, միշտ է բարձր եղել: Դատենք միասին եւ տրամաբանորեն. եթե 150 դրամ սակագինը համարվում է թանկ եւ կարող է առաջացնել հասարակական ընդզվում, ապա 100 դրամ սակագինը եւս պետք է համարվեր թանկ եւ պետք է առաջացներ հասարական ընդվզում, ինչը չառաջացրեց: Ուրեմն 150 դրամ սակագինն էլ չի առաջացնի:

Հետեւաբարՙ խնդիրը ոչ այնքան տրանսպորտի` առանց այն էլ ոչ հեշտ տրվող սակագնի բարձրացումն է, որքան տեխնիկական է` մի քանի մասի բաժանված: Օրինակՙ եթե մեկը միրգ-բանջարեղենի շուկայում ելակ է վաճառում, դիցուք կիլոգրամը` 300 դրամ, եթե ցանկանում է ավելացնել իր ապրանքի գինը, օրինակ` հասցնելով կիլոգրամը 350 դրամի, պետք է կամ ելակի որակը բարձրացնի, կամ էլ ներմուծի ինչ-որ ծառայություններ, որոնք մինչ այդ չկային: Այսինքնՙ ելակը թանկանում է, բայց փաթեթավորվում է գեղեցիկ տոպրակի մեջ, որը մտնում է ելակի գնի մեջ: Մինչդեռ տրանսպորտի գինը բարձրանում է, բայց տրանսպորտը չի փոխվում. էլի նույն «Գազել»-ներն են լինելու, էլի նույն չվացուցակներով, էլի նույն ծանրաբեռնված կանգառները, որոնք նույն ծանրաբեռնվածությամբ տեղափոխվելու են երթուղայիններ: Բայց այսօրվանից դրա համար վճարելու են ոչ թե 100, այլՙ 150 դրամ: Ի դեպ, Կենտրոնական բանկը կարող է եւ 150-դրամանոց մտցնել շրջանառության մեջ, քանի որ երթուղայինի վարորդ-ուղեւոր դրամաշրջանառությունն այդպես ավելի պրակտիկ ու արագ կդառնա…

Քաղաքապետարանը տրանսպորտի գնի թանկացումը չհիմնավորեց գազի սակագնի թանկացմամբ, այլ` ոլորտում տարիների ընթացքում առաջացած ու իրենց լուծումները պահանջող խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ: Այլ կերպ ասած` տրանսպորտը թանկանում է, որովհետեւ ոլորտը կարիք ունի արդիականացման: Ինչպես` մետրոն, օրինակ: Հիշում ենք, 2011-ին` երկու տարի առաջ, մետրոյի սակագինը թանկացավ, քանի որ մետրոպոլիտենը արդիականացման կարիք ուներ: Պետք է ասենք, մետրոպոլիտենը շարունակում է արդիականացման կարիք զգալ, կան կայարաններ, որտեղ շարժասանդուղքները արդեն տեւական ժամանակ անսարք վիճակում են կամ միշտ վերանորոգման մեջ: Մետրոն եթե արդիականանում է, ապա շատ դանդաղ, հետեւաբար, տրանսպորտը եւս` իր ավելացված սակագնով, շատ դանդաղ է արդիականանալու, եթե, իհարկե, արդիականանա:

Ուրեմն մեր խնդիրը ոչ թե տրանսպորտի սակագնի բարձրացումն է, այլ տրանսպորտի ոլորտի արդիականացումը: Եթե տրանսպորտի գինը բարձրանում է, որպեսզի տրանսպորտի ոլորտն արդիականանա, դա նորմալ է, բայց երբ ոլորտն այդպես էլ չի արդիականանում, դա նորմալ չէ:

Վերջին տասը տարում տրանսպորտի անսասան գինը պետք է բարձրանար եւ բարձրացավ, պարզապես մեր երկրում մեր քաղաքացիները այնքան չեն վաստակում, որ նորմալ վերաբերվեն այս բավականին նորմալ երեւույթին: Եվ սա է ամենակարեւոր խնդիրը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎՊ-ԻՑ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ 6-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՎԶԵԲ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԶԵԲ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական