Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ` ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը կազմակերպել էր «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն, որն առաջին անգամ էր տեղի է ունենում:

Մրցույթը հնարավորություն էր ընձեռել ոչ միայն Հայաստանի, այլեւ Սփյուռքի ստեղծագործող հեղինակներին մասնակցելու մրցույթին:

Կարեւոր է նաեւ արթուն պահել թատերական կյանքը, խթանել նոր ստեղծագործությունների ստեղծումը:

«Ազգի» հետ զրույցում Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանն ասաց. «Ստացանք շուրջ 51 հայտ, որոնցից լավագույն 12-ը կհրատարակվի: Արդյունքում շահում է թե՛ թատերագրությունը, թե՛ հասարակությունը եւ հայ թատրոնը: Կարդալով բոլոր պիեսները` որպես ժյուրիի անդամ ցավալի բան նկատեցի, գրականություն եւ թատերգություն է եկել արտագաղթի թեման: Իսկ որպես ուրախալի փաստ պետք է նշել, որ հայ թատերգության լավագույն ստեղծագործողները մասնակցել են մրցույթին: Ժյուրիի անդամները վեցն էին` Ռուբեն Հովսեփյան, Արքմենիկ Նիկողոսյան, Ռուբեն Բաբայան, Լիլիթ Գալստյան, սփյուռքից Շաղիկ Մկրտչյան եւ Սոնա Մելոյան»:

Ընդունվել էին չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներՙ առանց ժանրային սահմանափակման, արեւելահայերեն թե արեւմտահայերեն:

Ըստ Լիլիթ Գալստյանի, այս տարիների ընթացքում թարմ խոսքի կարիք կար, հետեւաբար մշակութային իրականության մեջ պետք է մտածել լրացուցիչ լծակների մասին, որոնք կխթանեն ստեղծագործական գործընթացը, ինչպես նաեւ լրացուցիչ ազդակ կտան նոր ստեղծագործությունների ծնվելուն:

«Լեւոն Շանթ» մրցանակաբաշխության նպատակն է խթանել ժամանակակից հայ թատերագրության զարգացմանը, ինչպես նաեւ այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերագրության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, նոր պիեսների բեմադրությանը:

Երեկ ամփոփվեցին մրցույթի արդյուքները եւ առաջին մրցանակային տեղին արժանացավ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-շիդար» ստեղծագործությունը (1.000.000 դրամ), երկրորդ մրցանակային տեղին արժանացավ Սամվել Խալաթյանն իր «Գնացքի երկու տոմս» ստեղծագործությամբ (800.000 դրամ), իսկ երրորդ տեղին` Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակ» պիես (600.000 դրամ): Ի դեպ, սահմանված էին նաեւ երկու խրախուսական պարգեւներ` 200.000-ական դրամ, որոնց արժանացան Հրաչ Բեգլարյանն իր «Ես, Մանվելիկը, համակարգիչը» եւ Նուշիկ Ղազարյանն իր «Վաճառականներ» ստեղծագործությամբ:

Ի դեպ, առաջին տեղին արժանացած ստեղծագործությունը Համազգային հայ կրթական եւ մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի:

Գլխավոր մրցանակակակիր Գուրգեն Խանջյանն լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր «Արտավազդ-շիդար» ողբերգությանն ասաց. «Շիդար նշանակում է խելառ, անզուսպ, խփնված: Ըստ իս, Արտավազդ արքան այդպիսին է եղել: Գլխավոր հերոսն Արտաշես արքայի որդին է, որը սիրո պակասից երկրի կառավարումը ճիշտ հունով չէր տանում, ինչպես նաեւ զուգահեռներ եմ անցկացրել այսօրվա հետ»: Իսկ երկրորդ մրցանակային տեղին արժանացած հեղինակ Սամվել Խալաթյանը նշեց, որ «Գնացքի երկու տոմս»-ը աբսուրդային պատմություն է, որտեղ շոշափվում է արտագաղթի թեման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀՆՉԵՂՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՇՈՒՐՋ ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՇՈՒՐՋ ՄԵԿ ՏԱՍՆՅԱԿ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ ԲՐՅՈՒՍԵԼԻ ԹԱՆԳԱՐԱՆԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Շատ խորհրդանշական կլիներ, եթե Արգիշտին կոչվեր Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավար՝ դավաճան Խաչիկ Մուղդուսիի անունով. Արթուր Սուքոյան

27/10/2025

Արցախյան հերոսամարտում զոհված Մեխակ Մեխակյանի կյանքի մասին քիչ բան գիտեմ (սա, անկասկած, իմ բացթողումն է), բայց միայն իմանալով նրա երեխաների...

ԿարդալDetails

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական