Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԵՐԿՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ»

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Ա.

ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան Երեւանում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Այդ առթիվ Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշված է, որ Բակո Սահակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել:

Այդ համատեքստում նա դիտել է տվել ԵԱՀԿ Բուդապեշտի (1994թ.) գագաթաժողովի նշած` բանակցությունների ձեւաչափը վերականգնելու անհրաժեշտությունը: Խոսքն այն մասին է, որ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում խաղաղ ճանապարհով ԼՂ խնդիրը կարգավորելու հորդոր արված է «հակամարտության բոլոր կողմերին», այսինքն` Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղին եւ Հայաստանին, որ նույն տարվա` 1994թ. մայիսին ստորագրել են զինադադարի համաձայնագիր:

Պաշտոնական Բաքուն Կոժարա-Սահակյան հանդիպման փաստին անդրադարձել է միայն երեկ` ԱԳ խոսնակ Էլման Աբդուլլաեւի մակարդակով: Ըստ այդմ, «գտնվելով Բաքվում, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպում է ունեցել նաեւ ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» (չակերտները մերն են- Վ. Ա.) հետ եւ բնական է, որ Երեւանում էլ պետք է հանդիպեր «հայկական համայնքի ներկայացուցիչների» (չակերտները մերն են- Վ. Ա.) հետ»:

Բանն այն է, սակայն, որ ԵԱՀԿ գործող նախագահի Բաքվում հանդիպումների մասին ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական եւ «հարակից» տեղեկատվական հոսքերում ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»- Կոժարա ձեւաչափով «բանակցությունների» մասին խոսք անգամ չի եղել: Երեկ մենք «քրքրեցինք» ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների այն օրերի արխիվները եւ դարձյալ նման տեղեկատվության չհանդիպեցինք:

Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ ԵԱՀԿ գործող նախագահին վերագրում է հանդիպում, որ վերջինս չի՞ անցկացրել, թե՞ Ուկրաինայի արտգործնախարարն, այնուամենայնիվ, Բաքվում հանդիպել է ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ», բայց այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Ըստ երեւույթին, հայկական կողմը պետք է դիվանագիտական խողովակներով փորձի գտնել այս հարցի պատասխանը: Քանի որ հակառակ դեպքում ստացվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը «հավասարության նշան է դրել» ԼՂՀ օրինավոր ընտրված իշխանությունների եւ մի «կառույցի ներկայացուցիչների» միջեւ, որն Ադրբեջանի արդարադատության նախարարությունում գրանցված է որպես… «հասարակական կազմակերպություն»:

Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն իրեն թույլ է տվել յուրովի «մեկնաբանելու» Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահի ասածը, որ Ուկրաինան «պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունների միջեւ շփումներին»: Ադրբեջանցի դիվանագետի «բացատրությամբ»` Լեոնիդ Կոժարան «նկատի է ունեցել ԼՂ «ադրբեջանական եւ հայկական համայնքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) միջեւ երկխոսության անհրաժեշտությունը»:

Թեման զարգացրել է Ադրբեջանի փորձագիտական հանրությունը` անշուշտ հրահանգավորված լինելով Իլհամ Ալիեւի աշխատակազմից: Քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ «տարածաշրջանում լարվածության թուլացմանը եւ կողմերի միջեւ վստահության հաստատմանն ուղղված նախաձեռնություններից մեկը Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական եւ հայկական համայնքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) մերձեցումն է, բայց, ինչպես հայտնի է, հայկական ղեկավարությունը, բացի այն, որ խոչընդոտում է նորացված Մադրիդյան սկզբունքների համաձայնեցմանը, ամեն կերպ արգելափակում է նաեւ «երկու համայքների» (չակերտները մերն են- Վ. Ա.) ներկայացուցիչների հանդիպումները»:

Թե ինչ նպատակ են հետապնդում պաշտոնական եւ փորձագիտական մակարդակներում արվող այս նենգափոխումները` դժվար չէ նկատել: Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակադրվածություն պարզապես չկա: Եվ միջնորդական որեւէ առաքելություն այնտեղ ի սկզբանե հանդիպում է կոշտ հակազդեցության: Բայց որպեսզի գտնվի «արդարացում», ադրբեջանական կողմը դիմում է «օկուպացիոն ուժերը դուրս բերելու» կամ «երկու համայնքների ներկայացուցիչների միջեւ շփումներ հաստատելու» մասին հնարանքներին, որպեսզի այդ կերպ «գնդակը հեռացնի սեփական կիսադաշտից»:

Թերեւս իրոք վաղուց ժամանակն է, որ ԵԱՀԿ-ի հովանու ներքո միջնորդություն իրականացնող Մինսկի խմբի համանախագահությունը հստակ հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության լիիրավ կողմ է, եւ Ադրբեջանը, ԼՂՀ հետ ստորագրելով զինադադարի համաձայնագիր, 1994թ.-ին ճանաչել է այդ իրողությունը: Ուստի եթե կա կողմերի միջեւ վստահության հաստատման անհրաժեշտություն, իսկ դա կա, ապա պետք է բոլոր կարգի քննարկումներում առանձնացնել Բաքու-Ստեփանակերտ ուղղակի շփումների անհրաժեշտությունը: Այլապես Ադրբեջանի «երկհամայնքային երազանքները» կարող են լրջորեն վտանգել խաղաղ կարգավորման ջանքերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒԹՆՅԱԿԸՙ 7+1

Հաջորդ գրառումը

ԼՌԵԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԼՌԵԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս վարքը չի համապատասխանում բանակ ունեցող երկրի գլխավոր հրամանատարի վարքին. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Հետո էինք հասկանալու, որ հինգ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին արված հայտարարությունը՝ Հասարակական պատասխանատվության տեղափոխում է դեպի...

ԿարդալDetails

Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը. Հակոկոռուպցիոն կոմիտե

21/10/2025

Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց

21/10/2025

Վարդան Ղուկասյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում․ Նրան չեն տրամադրել սնունդ․ փաստաբան

21/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 21.10.2025

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական