Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՉԵԶՈՔԱՑՆԻ ԲԼԻՑ-ԿՐԻԳԻ ԱՄԵՆ ՄԻ ՓՈՐՁ

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զրուցեց ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ» օրաթերթին

Նախորդ տարվա հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ վերընտրվեց գործող նախագահ Բակո Սահակյանը: Ընտրություններից մեկ տարի անց «Ազգ» օրաթերթի հետ հարցազրույցում Բակո Սահակյանը ներկայացրեց կատարված աշխատանքն ու անելիքները:

– Պարոն Սահակյան, նախ շնորհակալություն հարցազրույց անցկացնելու առաջարկը չմերժելու համար: Նախորդ տարիՙ նախագահական ընտրություններից առաջ «Ազգ»-ի հետ հարցազրույցում Դուք ներկայացրիք մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում էիք իրագործել վերընտրվելու պարագայում: Անցել է մեկ տարի, այդ ծրագրերից որո՞նք են իրագործվել կամ ընթացքի մեջ են:

– Մեկ տարին կարճ ժամանակահատված է խոշոր ծրագրերի իրականացման համար: Այդ ժամանակահատվածում կարելի է մշակել ռազամավարական նշանակություն ունեցող ծրագրեր եւ մեկնարկ տալ դրանց, սակայն ավարտին հասցնելու համար պետք է ավելի երկար ժամանակահատված: Չնայած դրանՙ մենք ունենք մի շարք կարեւորագույն ծրագրեր, որոնց իրականացումն սկսվել է մի քանի տարի առաջ: Դրանցից որոշներն արդեն իսկ ավարտված են, մյուսները ընթացքի մեջ են:

Վերջին երկու-երեք տարիներին լուրջ հաջողություններ են գրանցվել բանակաշինության, հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության, բնակարանաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում:

Միեւնույն ժամանակ, դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պետք է լուծում տանք: Այս տարի նախատեսում ենք համայն հայության օգնությամբ իրականացնել ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող մի նախագիծ` Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները: Այս շնչերակը մեծապես կնպաստի ամբողջ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Նախատեսում ենք նաեւ մի շարք այլ նախագծերի իրականացումը եւ համոզված ենք, որ ի վիճակի կլինենք հաջողությամբ ավարտին հասցնել դրանք:

– Անընդհատ խոսվում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին, սակայն բացումն այդպես էլ հետաձգվում է: Ի վերջո ե՞րբ կբացվի օդանավակայանը: Կա՞ն հստակ ժամկետներ:

– Օդանավակայանը կբացվի այն ժամանակ, երբ լուծված լինեն դրա հետ կապված բոլոր խնդիրները: Մենք դեռեւս ունենք տեխնիկական եւ մի շարք այլ հարցեր, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Դրանք հաջողությամբ ավարտելուց հետո օդանավակայանը կսկսի գործել:

– Պարոն նախագահ, բազմաթիվ ռազմական փորձագետների գնահատմամբՙ Ադրբեջանը ոչ թե պատերազմ կսկսի, այլ այսպես կոչված բլից-կրիգի տարբերակով կփորձի ակնթարթային հարձակում գործել եւ ծանր հետեւանքներ թողնել: Մեր պաշտպանության բանակը որքանո՞վ է պատրաստ նման անակնկալների:

– Պաշտպանության բանակը, բնական է, պատրաստ է դիմակայելու թշնամու ամեն մի ոտնձգության, այդ թվում նաեւ` չեզոքացնել բլից-կրիգի փորձ: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս սցենարն ուղղակի անհնարին է մի շարք պատճառներով: Մենք ունենք հզոր պաշտպանական համակարգ, որն ի վիճակի է կասեցնել նման հարձակումը, եւ երկրորդՙ եթե թշնամին կրկին հարձակվի Արցախի վրա, ապա այս պատերազմը նույնպես կլինի հայրենական պատերազմ, որին կմասնակցեն ողջ Արցախն ու համայն հայությունը, իսկ նման դեպքում բլից-կրիգ ուղղակի հնարավոր չէ իրականացնել:

– Խոսելով Արցախի ապագայի մասին` չի կարելի շրջանցել ազատագրված տարածքներում վերաբնակեցման հարցն ու դեմոգրաֆիկ աճը: Այս առումով ո՞րն է պետության հստակ դիրքորոշումն ու ի՞նչ հաջողությունների ենք հասել:

– Ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ «ազատագրված տարածքներ» հասկացությունը մեզ մոտ վաղուց արդեն չի գործածվում: Արցախի Հանրապետությունն ունի սահմանադրությամբ ամրագրված սահմաններ ու վարչատարածքային բաժանում, եւ այստեղ այլ դասակարգում անընդունելի է:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ապա մեր պետության առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկն է, եւ իշխանությունների կողմից լուրջ աշխատանք է տարվում այս ուղղությամբ: Արդեն իսկ գրանցվել է դրական դինամիկա: Բնակչության աճը տեսանելի է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում, ընդ որում` աճի ամենաբարձր տեմպն առկա է Քաշաթաղի շրջանում:

Խոսելով ժողովրդագրական իրավիճակի մասին` անհրաժեշտ է չմոռանալ, որ դրա բարելավումը սերտորեն կապված է տնտեսության համապատասխան զարգացման հետ: Իհարկե, մեր պարագայում մեծ նշանակություն ունի նաեւ հայրենասիրությունը, սակայն, եթե համակարգված աշխատանք չիրականացվի տնտեսության զարգացման ոլորտում, ապա անհնարին կլինի հասնել ցանկալի արդյունքի, հատկապես երկարաժամկետ հեռանկարով:

– Տնտեսության զարգացման առումով պետության համար գերակա ճյուղերը որոնք ենՙ գյուղատնտեսությո՞ւն, զբոսաշրջությո՞ւն, հանքարդյունաբերությո՞ւն, եւ ի՞նչ նախադրյալներ կան այդ ոլորտներն առավել զարգացնելու համար:

– Ձեր կողմից նշված բոլոր ուղղություններն էլ պետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ճյուղեր են, եւ արվում է հնարավորը դրանց զարգացման համար:

Ինչ վերաբերում է նախադրյալներին, ապա բոլոր այդ ճյուղերի զարգացման համար կան լուրջ հիմքեր եւ հնարավորություններ: Հաջողության բանաձեւն այստեղ ներառում է քրտնաջան աշխատանք, իրատեսական ծրագրերի մշակում, ինչի հիմքում ընկած կլինի միջազգային առաջատար փորձի կիրառումն` Արցախի յուրահատկությունները հաշվի առնելով հանդերձ:

– Բազմաթիվ բիզնեսմեններ կան, որ ծնունդով ղարաբաղցի են, սակայն իրենց բիզնես գործունեությունը ծավալում են Հայաստանում կամ Ռուսաստանում: Այս առումով միակ բացառությունը թերեւս Լեւոն Հայրապետյանն է: Ի՞նչ ծրագրեր են մշակվում, որպեսզի նրանք գան Արցախ եւ ներդրումներ կատարեն հայրենի հողում:

– Այդ առումով այսօր ստեղծվել է լիովին այլ իրավիճակ: Մենք ունենք մի խումբ հայազգի խոշոր ձեռներեցներ, ովքեր նույնպես օգնում են Արցախին` մեծ ներդրումներ իրականացնելով մեր տնտեսության տարբեր ոլորտներում:

Եվ այստեղ էական չէ` բարերարն արմատներով արցախցի է, թե պատմական Հայաստանի այլ վայրից: Նման տարբերակումներն, ըստ իս, տեղին չեն: Բոլոր այն բարերարները, ովքեր անշահախնդիր օգնում են Արցախին, դառնում են նրա մի մասնիկը:

– Խոսք գնաց ներդրումների ու բիզնեսի մասին, նախորդ տարի մի քանի սիրիահայ ընտանիքներ ցանկություն հայտնեցին հաստատվեու Արցախում ու աշխատելու: Դուք հանդիպե՞լ եք նրանց հետ, ինչպե՞ս են սիրիահայերն իրենց զգում Արցախում:

– Արցախում բնակություն են հաստատել տասնյակ սիրիահայ ընտանիքներ: Նրանք արդեն իսկ ապրում են հանրապետության տարբեր վայրերում եւ անցել են իրենց բնականոն կյանքին: Սիրիահայերը շատ աշխատասեր են եւ Արցախ են ներմուծել աշխատանքի յուրատիպ մշակույթ: Նրանք մեր երկրում մշակում են նույնիսկ մերձարեւադարձային կուլտուրաներ:

Համոզված եմ, որ սիրիահայերն իրենց աշխատանքով ու հայրենասիրությամբ կնպաստեն Արցախի զարգացմանն ու զորացմանը եւ արժանի տեղ կզբաղեցնեն նրա կյանքում:

– Ղարաբաղում ջրի խնդիրը հայտնի է բոլորին: Թեպետ 2011-ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատվությունների մեծ մասն ուղղվել է ԼՂՀ-ում, մասնավորապես, Շուշիում ջրի խնդիրը կարգավորելուն, սակայն այսօր էլ թե՛ Շուշիում, թե՛ Ստեփանակերտի բազմաթիվ թաղամասերում այդ հարցը չի կարգավորվել, եւ ծորակից շարունակում է ժանգոտած ջուր հոսել: Այս ամբողջ ծրագիրն անարդյունավե՞տ էր, թե որոշ օղակների անբարեխիղճ աշխատանքի հետեւանք:

– Ես համաձայն չեմ հարցի նման դրվածքին եւ համարում եմ ժամկետանց: Այո, այդպես էր մի քանի տարի առաջ: Սակայն վերջին տարիներին այս ուղղությամբ իրականացվել է հսկայական աշխատանք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում ջրամատակարարման խնդիրների բարելավման համար անցկացրել է երկու հեռուսամարաթոն` 2010 եւ 2011 թվականներին: Այս ծրագրերը մեծապես նպաստեցին ջրամատակարարման բարելավմանը:

Ջրային հիմնախնդրի լուծման համար մեծ գումարներ են հատկացվել նաեւ պետական բյուջեի խողովակներով: Մենք ունենք լուրջ առաջընթաց այս ոլորտում: Մայրաքաղաք Ստեփանակերտում 13 գոտիներից 8 գոտիներում ունենք 24-ժամյա ջրամատակարարում: Մի բան, որ չի հաջողվել տասնամյակների ընթացքում: Շուշի քաղաքում այսօրվա դրությամբ ջրով բավարարված է բնակչության մոտ 60 տոկոսը, եւ այս արդյունքներին հասել ենք վերջին 2-3 տարիների ընթացքում մեր աշխատանքների շնորհիվ: 2007 թվականից ջրային ցանցի բարելավման աշխատանքներ են իրականացվել 72 բնակավայրերում:

Իհարկե, անելիքները դեռեւս շատ են, եւ անհրաժեշտ է թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրով ապահովել բազմաթիվ բնակավայրեր: Բացի դրանից, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ մայրաքաղաք Ստեփանակերտում, Շուշիում եւ այլ խոշոր բնակավայրերում իրականցվում է լայնածավալ շինարարություն, կառուցվում են բնակելի թաղամասեր, որոնք նույնպես պետք է ապահովվեն ջրով:

Այնուամենայնիվ, այս բոլոր խնդիրները տեխնիկական են: Արցախը, ունենալով հսկայական ջրային պաշարներ, ի վիճակի է իր բնակչությանն ապահովել կարեւոր այս ռեսուրսով, եւ մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ:

– Պարոն նախագահ, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել, թե ինչպես եք երեկոյան շրջում Ստեփանակերտում կամ Շուշիում առանց թիկնապահների ուղեկցության եւ հաճախ զրուցում քաղաքացիների հետ: Այդ հանդիպումների ժամանակ քաղաքացիներն ինչպիսի՞ հարցեր են բարձրացնում, ի՞նչն է այսօր առավելապես անհանգստացնում արցախցուն:

– Ես հաճախակի եմ շփվում մեր քաղաքացիների հետ եւ ոչ միայն Ստեփանակերտում ու Շուշիում, այլեւ նույնիսկ ամենահեռավոր գյուղերում: Այդ շփումները ոչ միայն մեծ բավականություն են պատճառում ինձ, այլ նաեւ կարեւոր են աշխատանքային տեսանկյունից: Հարցերը զանազան են եւ կրում են թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական բնույթ: Որոշ հարցեր լուծվում են տեղում, մյուսների համար պահանջվում է ավելի երկար ժամանակ:

Ընդհանուր առմամբ, այդ բոլոր հանդիպումներից կարելի է ենթադրել մեկ բան` արցախցին ամուր է կանգնած իր հողի վրա, վստահ է ապագայի հանդեպ եւ պատրաստ է սեփական ուժերով բարելավել իր կյանքն ու զորացնել հայրենիքը: Կարծում եմ` այս հույսը, հավատը եւ նվիրվածությունն են մեր բոլոր հաջողությունների գրավականը:

Հ. Գ. «Ազգ»-ի տեղեկություններովՙ Շուշի քաղաքի ջրամատակարարման խնդիրներով զբաղվող «Տեխնոֆիտ» ընկերությունը լրիվ չի կատարել իր առջեւ դրված պարտականությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՐԱՐԱՏՈՒՄ» 4 ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական