Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՈՒՐՋ 450-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ

17/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Նախորդ երկու տարիների համեմատությամբ թմրամոլությամբ տառապող անձանց թվի աճ է նկատվում: Պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը 4332 է, ոչ պաշտոնապես մեր երկրում թմրանյութի կախվածությամբ տառապում է 12.700 մարդ: Նրանց միջին տարիքը չի գերազանցում 45-ը, հիմնական խումբը 30-40 տարեկան անձինք են: Տվյալները հանրապետության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանինն են: Նրա տեղեկացմամբՙ հիմնականում թմրամոլությամբ տառապում են Երեւանում եւ Արմավիրում:

Սեմերջյանի հավաստիացմամբՙ բուժման կուրս անցնելուց հետո հիվանդները համարվում են լիովին առողջ եւ կարող են վերադառնալ բնականոն կյանքի: Այս հարցում նարկոլոգը ոչ այնքան կարեւորում է հոգեբանի եւ հոգեբանական միջամտությունը, որքան բժշկական միջամտությունը, որովհետեւ թմրամոլությունը որեւէ կապ չունի հոգեբանության եւ հոգեբանական խնդիրներ հետ:

«Թմրամոլությունը ֆիզիկական եւ հոգեբանական կախվածություն է: Դա նշանակում է, որ անձը չի կարողանում առանց թմրանյութի ապրել: Դա նման է մի իրավիճակի, երբ մարդուն անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր ծարավը հագեցնելու համար, բայց նրան չեն տալիս: Եվ ջուր խմելու ցանկությունն ավելի է մեծանում»:

Թմրանյութերի օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում մարդու բոլոր օրգանների վրա, սակայն առավելապես ազդում է լյարդի եւ գլխուղեղի վրա:

Թմրամոլության բուժումը մեր երկրում անցկացվում է անվճարՙ պետպատվերի շրջանակներում, իսկ ոչ ՀՀ քաղաքացիների համար գանձվում է 140.000 դրամ: Նարկոլոգիական կենտրոնում բուժվելու համար որպես կարեւոր նախապայման անհրաժեշտ է հիվանդի համաձայնությունը: «Առանց նրա համաձայնության մենք բուժում չենք իրականացնում», ասում է նարկոլոգըՙ հավելելով, որ թմրամոլները նման են այն հերոսներին, որոնք արտաքնապես երիտասարդ են, սակայն նրանց ներսում ապրում է հիվանդ մի ծերունի, ու հաճախ իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես ընկան թակարդը: Հետեւաբար, դեռեւս մանուկ հասակից անհրաժեշտ է անդադար խոսել թմրանյութերի վնասների մասին, որպեսզի թմրամոլությամբ տառապողների տարիքը չերիտասարդանա:

Նախորդ տարի Հայաստանում հաշվառված էր 3893 թմրամոլ, իսկ 2011-ինՙ 2751:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԼՑԵՎԸ` ՀԱՅ ՎԱՐՈՐԴԻ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՇԵՄԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՇԵՄԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական