Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ 1912-1923 ԹԹ. ՓՈՒԼԸ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

17/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՐԳԻՍ Թ. ՊԵՏՐՈՍՅԱՆ,

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հանրապետությունում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ: Այդ շրջանակներում սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրապետական գիտական կոնֆերանս, որը նվիված էր 1912-14 թթ. ընթացքում Հայկական հարցի վերաբացման 100-ամյակին:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը: Ողջունելով ու ստեղծագործական բեղուն աշխատանք մաղթելով բոլոր մասնակիցներին, Մելքոնյանը ներկայացրեց կոնֆերանսի կազմակերպման շարժառիթներն ու նշանակությունը: Նա ընդգծեց շատ կարեւոր մի հանգամանք. օրերս տեղի ունեցած իրավաբանների համահայկական գիտաժողովում, որտեղ ելույթներ ունեցան ՀՀ իրավական ոլորտի բոլոր առաջին դեմքերը, հստակ ընդգծվեց, որ այսուհետեւ Հայոց ցեղասպանության խնդիրը ճանաչումից տեղափոխվում է պահանջատիրության, իսկ պահանջատիրությունը` զգացական ոլորտիցՙ իրավական դաշտ: Անուրանալի է, որ այդ գործում մեծ է եղել հատկապես պատմաբանների ներդրումը: Ներկա գիտաժողովը այդ կարեւոր գործընթացի բաղկացուցիչ մասն է եւ առաքելություն ունի փաստական ու վերլուծական առումով լրացնելու նախկինում եղած գործընթացները:

Ա. Մելքոնյանը գիտաժողովի առաջին նիստը վարելու համար հրավիրեց Ս. Ստեփանյանին , որը ելույթի համար ձայնը տվեց նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանին : «Հայկական հարցը Յակով Զավրիեւի անտիպ գործերում» վերնագրված ելույթն ավելի շատ կրում էր հաղորդագրության բնույթ եւ ներկայացնում Զավրիեւի նորահայտ հետաքրքրական աշխատանքն ու նրանում առկա ուսանելի եւ կիրառական կողմերը:

Երկրորդ զեկուցողը դոցենտ, Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ՌԱԿ հանրապետական վարչության ատենադպիր Սուրեն Սարգսյանն էր, ում աշխատանքը վերնագրված էր «Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը եւ Հայկական հարցը»: Ավելի մանրամասն ներկայացնենք այս զեկուցման հիմնական բովանդակությունն ու ընթացքը, քանի որ մեր հետաքրքրության շրջանակներում է:

Քանի որ մասնագիտական գրականության մեջ եւ բանավոր խոսքում ավելի հաճախ կիրառվում է ոչ ճիշտ բառաձեւը, զեկուցողը նախ պարզաբանեց, որ կուսակցությունը կոչվել է ոչ թե Հայ սահմանադիր, այլ Հայ սահմանադրական, որովհետեւ, նախ, այդպիսին է կուսակցության պաշտոնական ինքնանվանումը, եւ հետոՙ սահմանադիր նշանակում է սահմաններ որոշող, դնող կամ սահմանադրություն գրող, իսկ սահմանադրականՙ որ կուսակցությունն իր էությամբ այդպիսին է եւ գործելու է սահմանադրության կանխագծած շրջանակներում: Այնուհետեւ Ս. Սարգսյանը հայտնեց, որ ինքն էլ հրավիրյալի կարգավիճակում մասնակցել է իրավաբանների համահայկական գիտաժողովին, իր հուզմունքն ու ուրախությունը հայտնեց այն առիթով, որ վերջապես կաշկանդվածության սառույցը հալվում է եւ հայոց պահանջատիրությունն ավելի կոնկրետ ու առարկայական տեսք է ստանումՙ ի դեմս իրավական դաշտում արդեն մոտ ապագայում իշխանությունների մակարդակով համապատասխան միջազգային ատյաններում հարցը դատական հայցի եւ այլ ասպեկտներով ներկայացնելու եւ լուծում պահանջելու առումով: Այդ առիթով Ս. Սարգսյանը շնորհավորեց բոլորին:

Այնուհետեւ զեկուցողն ասաց, որ ժամանակն է Հայկական հարցը դիտարկելու ոչ միայն դիվանագիտության եւ պատմության, այլեւ տնտեսական, տարածքային, ժողովրդագրական, էթնոհոգեբանական եւ այլ տեսանկյուններից: Ապա ընգծեց, որ պատմագիտության մեջ հարցն ընդհանուր առմամբ վատ չի ուսումնասիրված, բայց մեր մշտապես կուսակցականացված իրականության մեջ կուսակցությունների վերաբերմունքի, նրանց հարցի լուծման առումով իրատեսական եւ ոչ ճիշտ քայլերի առումով շատ քիչ բան է արված, իսկ ՀՍՌԿ-ի դեպքումՙ գրեթե ոչինչ: Զեկուցողի հիմնական ասելիքը հանգում էր մի քանի կարեւոր կետերի.

1. Թեեւ մասնագիտական գրականության մեջ տարածված է տեսակետ, որ Հայկական հարցը Լոզանի կոնֆերանսում վերջնականապես թաղվեց, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Այն առկա է նաեւ մեր օրերում Հայ դատ անունով եւ նրա արդարացի լուծման համար պայքարն այսօր էլ շարունակվում է, իսկ Արցախյան հերոսամարտը դրա իրական եւ հաղթական դրսեւորումներից է:

2. Հայ ավանդական բոլոր կուսակցություններն ստեղծվել են մեկ հիմնական նպատակիՙ Հայկական հարցին լուծում տալու համար, այլ հարց է, որ նրանք ընտրել էին տարբեր մարտավարություններ: ՀՍՌԿ-ն ձեւավորման հենց սկզբից որդեգրեց աստիճանական բարեփոխումների ճանապարհը: Կուսակցության քաղաքական իդեալը Թուրքիան շվեյցարական տիպի կոնֆեդերացիայի վերածելն էր, որի դեպքում Հայկական հարցը կունենար լավագույն լուծումներից մեկը: Անկասկած, վաղ միջնադարյան մակարդակում գտնվող Թուրքիայի համար այդպիսի ելքը երազային էր, սակայն բացառապես տեղացի լինելով, ռամկավարները լավ գիտեին թուրքական բռնակալական իրականությունը եւ չէին կարող իրականությունից կտրված հուզառատ ու անիրագործելի ծրագրեր առաջարկել:

3. Թեեւ ՀՍՌԿ-ն շատ հզոր չեղավ, սակայն միշտ քայլեց ուղիղ եւ առանց տարաբնույթ ազդեցություններին կուլ գնալու: Նա մյուսների նման սիրախաղերի մեջ չմտավ ոչ Իթիլաֆի եւ ոչ էլ Իթթիհադի հետ եւ միշտ մնաց ինքնապաշտպանության ջատագովի դերում: Փաստ, որը լիուլի արդարացրեց իրեն, քանի որ Հայոց ցեղասպանության բարձրակետ 1915 թ., Վան-Վասպուրականում, որտեղ էին հիմնականում գործում նրանք, շնորհիվ ռամկավարների այդ իրատեսական մոտեցումների, իրական ոչնչացումից փրկվեց 150-հազարից ավելի հայություն եւ դա իր արդյունավետությամբ միակն էր արեւմտահայ ինքնապաշտպանական կռիվներում:

4. ՀՍՌԿ-ն միշտ սատարեց Պողոս Նուբարի ազգային պատվիրակությանը եւ բոլոր հնարավոր միջոցներով նպաստեց նրա արդյունավետ գործունեությանը:

5. Հայաստանի անկախության նվաճումից հետո կուսակցությունը լայն գործունեություն ծավալեց ՀՀ-ում, որդեգրեց կառուցողական ընդդիմադիրի կեցվածք, սակայն անում էր ամեն ինչ սովի եւ համաճարակների ճիրաններից ժողովրդին փրկելու համար: ՀՍՌԿ-ն ՀՀ տեղափոխեց իր պաշտոնաթերթ «Վան-Տոսպը» եւ սկսեց հրատարակել «Ժողովրդի ձայնը», որը, մասնավորապես, իր ուշադրության կենտրոնում էր պահում արեւմտահայ գաղթականության, ցեղասպանությունից մազապուրծ որբերի, համաճարակների հաղթահարման եւ այլ հրատապ խնդիրների լուծման համար: Կուսակցությունը փորձեց նույնիսկ 20 ռազմական օդանավ գնել ու նվիրել հայրենիքին:

6. Կուսակցության «Վան-Տոսպ», «Ազգ», «Նոր կեանք» եւ այլ պարբերականներն ու տեսաբաններ Վարդան Պապիկյանը, Միհրան Տամատյանը, Արտակ Դարբինյանը եւ մյուսները շարունակաբար հանդես էին գալիս հրապարակումներով, որոնցում ներկայացնում էին ՀՍՌԿ-ի դիրքորոշումները հրատապ խնդիրների վերաբերյալ եւ կոչ էր արվում լինել զգոն եւ անել ամեն ինչ անել նախ թուրքական հրոսակներին դիմակայելու եւ հայության հրաշքով փրկված հատվածը բնաջնջումից զերծ պահելու համար:

7. ՀՍՌԿ-ն, միավորվելով նույն գաղափարական դավանանքները որդեգրած այլ քաղաքական ուժերի հետ, 1921 թ. ստեղծեց Ռամկավար Ազատական կուսակցությունը, որը մինչեւ օրս էլ հետամուտ է Հայկական հարցի արդարացի լուծմանը:

Ավելացնենք, որ զեկուցումը լսվեց մեծ հետաքրքրությամբ, որի առհավատչյան հարցերի այն տարափն էր, որ հաջորդեց զեկուցմանը: Մեր ժողովրդի համար ճակատագրական այդ շրջանում Հայկական հարցի, ցեղասպանության, հայ ժողովրդի գոյակռվի, նորաստեղծ Հայաստանի Հանրապետության, ռուսական փետրվարյան հեղափոխության ու հոկտեմբերյան հեղաշրջման, ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության ու Պողոս Նուբարի պատվիրակության, Խորհրդային Հայաստանի նկատմամբ ՀՍՌԿ-ի դիրքորոշումների եւ այլ խիստ կարեւոր խնդիրների վերաբերյալ հարցեր տվեցին ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը, թղթակից անդամ Ա. Մելքոնյանը, պրոֆեսորներ Ն. Սարուխանյանը, Է. Կոստանդյանը եւ ուրիշներ: Բոլոր հարցերին տրվեցին կոնկրետ եւ սպառիչ պատասխաններ:

Ընդհանուր առմամբ լսվեցին յոթ զեկուցումներ, որոնք բոլորն էլ հետաքրքրական էին ու բովանդակալից, սակայն առանձնապես աչքի չընկան մտքերի թարմությամբ: Հստակ էր մեկ բան, որ նմանատիպ հրատապ եւ առարկայական քննարկումներով առլեցուն գիտաժողովներն անհրաժեշտ են թե՛ գիտական, թե՛ գործնական առումներով: Քանի որ դրանցում են վեր հանվում անցյալի մութ էջերը, մատնացույց արվում թույլ տված սխալները եւ ապագայում դրանցից խուսափելու հնարավորություն ընձեռում: Շեշտվեց նաեւ, որ նմանատիպ գիտագործնական կոնֆերանսների եզրահանգումները կարեւոր են ՀՀ արտաքին քաղաքականության շատ հարցերի ըմբռնման տեսանկյունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՆԱԵՎ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՄՈՒԲԱՐԻԶ ԳՈՒԲԱՆԼԻԻ «ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՄՈՒԲԱՐԻԶ ԳՈՒԲԱՆԼԻԻ «ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական