Վաղն «Արարատը» կմեկնի Սերբիա, որտեղ կանցկացնի նոր մրցաշրջանի նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքը: Սերբիայում թիմը ստուգողական 3 հանդիպում կանցկացնի: «Արարատում» կփորձարկվեն օտարերկրացի մի քանի ֆուտբոլիստներ: Ի դեպ, օրերս «Արարատի» հետ 1 տարվա պայմանագիր է կնքել սերբ պաշտպան Միլոշ Ստեմանկովիչը: «Արարատում» հանդես կգա նաեւ «Ուլիսի» նախկին դարպասապահ Մանվել Աֆրիկյանը: