Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

16/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ 65-ամյա հարեւանուհիս, որը ամուսնու մահից հետո, որոշ ժամանակ անց, համակարգիչ գնեց, իսկ հետո շենքի երիտասարդներին հարցուփորձ էր անում, թե ում պետք է դիմի, որպեսզի նաեւ ինտերնետ ունենա, քչերս հասկացանք, թե ինչ է անում միայնակ ապրող այրին համակարգիչն ու համացանցը: Բայց երբ նա իր համացանցին միացված համակարգչով առաջինը «սքայփ» միացրեց, ամեն ինչ սկսեց պարզվել: Երեկոները, երբ աշխատանքից հոգնած ու միայնակ կինը վերադառնում էր տուն, նա միացնում էր իր «սքայփը» եւ երկու զանգ կատարում. առաջինը` Ստավրոպոլ, երկրորդը` Վիեննա. Ստավրոպոլում ապրում է նրա ավագ որդին, Վիեննայումՙ կրտսերը: Հարեւանուհիս ՀՀ քաղաքացի է, եւ ինձ համար դժվար է ասել, թե ի՞նչ պետք է պատասխանի նա այն հարցին, թե որտե՞ղ է ցանկանում, որ Հայաստանը լինի` Եվրոմիությունո՞ւմ, թե՞ Եվրասիական (Մաքսային) միությունում, եթե, իհարկե, նրան երբեւէ այդ հարցը տան: Նրա համար, իսկ ավելի ճիշտ` նրանց համար, այս ընտրությունը լինելու է ընտրություն սեփական երեխաների միջեւ, իսկ նման ընտրություն որեւէ երկրի որեւէ քաղաքացի չի կարող երբեւէ կատարել:

Ուրեմն` «եւ-եւ», ոչ թե` «կամ-կամ»: Հասկանալի է, որ ոմանց Հայաստանում պետք է, կոնկրետ ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ տեղում լինել, հասկանալի է նաեւ, որ նրանք պատրաստ են իրենց նպատակին հասնելու համար բարձրաձայնել, թե իրականում ո՞վ է Ռուսաստանը կամ Եվրոպան, հասկանալի է, որ այս մարդիկ ուղղակի չգիտեն կամ գիտեն, պարզապես չեն խոսում այն մասին, որ Ռուսաստանն ու ԵՄ առանցքային ու հիմնադիր անդամ Ֆրանսիան, օրինակ, լուրջ ռազմավարական գործընկերներ են, հետեւաբար, ինչպես Երեւանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն օրերս հայտարարեց. «Ասոցացման համաձայնագիր ստորագրելով` ԵՄ-ի հետ որեւէ կերպ չեն խոչընդոտվում Հայաստանի հարաբերություններն այլ` ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ»: Իհարկե, Լեհաստանի նախագահն էլ այլ բան է ասում, բայց, կներեք, դա Լեհաստանի նախագահն է ասում, երկիր, որը ոչ միայն միացյալ Եվրոպայում առանցքային դերակատարում չունի, գրեթե ազդեցություն չունի Եվրոպայի տնտեսական ու առհասարակ քաղաքականության որոշման ու իրագործման վրա, այլեւ երկիր, որը Ռուսաստանի հետ ունի բավականին կնճռոտ հարցեր` էլ ավելի կնճռոտ համատեղ անցյալից եկող:

Հայաստանի քաղաքացուն պետք չէ բացատրել, թե ինչ, կամ ով է Ռուսաստանն ու ինչ կամ ով է Եվրոպան. Հայաստանի քաղաքացու համար առաջինում ավագ որդին է, երկրորդում` կրտսերը կամ հակառակը: Սրանից ավելի նա ոչինչ չի ցանկանում հասկանալ: Մեր ժողովուրդն անգամ անկախությունը չհասկացավ, չհասկացավ, որ դա, ինչպես եւ պարսիցը, ինչպես բյուզանդականը, ինչպես թուրքականն ու նաեւ ռուսականը, իրականում լուծ է, բայց ավելի շատ` պատասխանատվություն: Մեր քաղաքացին ոչ թե ցանկանում է ընտրել Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ, այլ պարզապես ցանկանում է պահել իր տունը, որը լքում են հարազատները, որը եվրոպատուհաններով է եւ որը տաքացվում է ռուսական գազով:

Ի վերջո, եթե մոնղոլ ժողովուրդն այսօր էլի Չինգիզ խան ծնի, որը բոլոր մոնղոլներին կբերի եւ կբնակեցնի Եվրոպայի կենտրոնում, դրանից մոնղոլները եվրոպացի չեն դառնա: Կամ երբ արաբական երկրներից ու Աֆրիկայից ներգաղթյալները սկսում են ավելի շատ երեւալ Փարիզի ու Լոնդոնի փողոցներում, դրանից նրանք փարիզցիներ ու լոնդոնցիներ չեն դառնում: Առհասարակ «եվրոպացի» չի լինում, որովհետեւ Եվրոպայում ապրում են հույներն ու շվեդներըՙ օրինակՙ նաեւ թուրքերը, ի դեպ:

Լինում են ազգություններ, որոնցից մեկն էլ հայերս ենք, որ ապրում ենք Եվրոպայի ու Ասիայի սահմանագծին, հետեւաբար մեր հարաբերությունները Եվրոպայի ու Ասիայի հետ պետք է լինեն սահմանագծային:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԵՎ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԻՆՍՈՒԼԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅԱՆԱՎՃԱՐԸՙ ՄՈԲԻԴՐԱՄԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՔԵՆԱՅԻ ԿԱՅԱՆԱՎՃԱՐԸՙ ՄՈԲԻԴՐԱՄԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական