Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԵԱ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏ. ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒՐԱՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

16/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Պղծելով ճշմարտությունը պղծում ենք սեփական ողբերգությունը»: Մի առիթով հայտարարել է իսրայելցի ժամանակակից պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնը , որ վերջին 30 տարվա ընթացքում ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունն ու փորձել հրեա հասարակությանն ու իշխանությանը ներկայացնել պատմական ճշմարտությունը:

Յաիր Աուրոնը Երեւանում էՙ ներկայացնելու «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն տարբերակը: Մինչ այդ ընթերցողի սեղանին արդեն կային գրքի եբրայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակները

«Որքան էլ դժվար լինի ընդունել, իմ գրքում փորձում եմ ասել միայն ճշմարտությունը: Շատերն այն իսկապես ընդունում են ճշմարտություն, սակայն դրա մասին չեն բարձրաձայնում», ասում է Աուրոնըՙ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է 1982-ինՙ Իսրայելում կազմակերպված քննարկմանը, որտեղ ներկայացվեց Իսրայելի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Այդ ընթացքում Աուրոնը մի քանի անգամ մասնակցել է նմանատիպ քննարկումների եւ որոշել ուսումնասիրել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

«Իմ գրքերից մեկումՙ «Ուրացման անհեթեթությունը», մանրամասն ներկայացնում եմ Իսրայելի կեցվածքը: Առաջին անգամ է, որ երկու շատ կարեւոր տերմիններՙ ողջակիզում ու ցեղասպանություն, միավորվեցին: Իսրայելում դրանք տարբեր հարթություններից են դիտարկվում, այսինքնՙ ողջակիզումը մի բան է, ցեղասպանությունըՙ մեկ այլ»: Ոչ միայն Աուրոնը, այլեւ Իսրայելում բազմաթիվ քաղաքագետներ հավաստիացնում են, որ ողջակիզումը տեղավորվում է ցեղասպանության կատեգորիայի մեջ:

«Ինձ համար ցավալի է, որ մինչ օրս Իսրայելն այս տերմիններն անընդունելի է համարում: Մենք պայքարում ենք, որպեսզի ողջակիզումն ու Հայոց ցեղասպանությունն իրարից չտարանջատվեն, բայց, ցավոք, դեռեւս հարցի կապակցությամբ արձանագրում ենք միայն ձախողումներ»:

Ձախողումներին զուգահեռ Աուրոնը ներկայացնում է նաեւ հաջողություններ. դրանք թեպետ փոքր են, սակայն նման խնդրի պարագայում յուրաքանչյուր առաջընթացն էլ հաղթանակ է: «Արդեն 8 տարի Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի Քնեսեթում է: Սկզբում Քնեսեթը մերժում էր, որ Հայոց ցեղասպանության հարցն անգամ օրակարգ մտնի, բայց 2013-ին հարցը մտավ Քնեսեթի օրակարգ, եւ պատգամավորներից ոչ ոք դեմ չքվեարկեց: Սա նշանակալից ձեռքբերում է: Մենք պայքարում ենք Իսրայելի հակաբարոյական կեցվածքի դեմ: Բարոյական չէ, որ անցյալի պատճառով Իսրայելը փորձում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը»:

Այս համատեքստում Աուրոնը հիշատակում է, որ բազամթիվ երկրներ նույնպես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա աշխարհի մեղքն է: Փաստորեն այս կերպ աշխարհն ապացուցում է, որ չի կարողանում կանխել նման դեպքերը: «Թեպետ աշխարհը պետք է լուրջ պատասխանատվություն կրի, սակայն շատ հաճախ նրա վերաբերմունքը հասնում է ցինիզմի», ասում է Աուրոնՙ հիշատակելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը սենատորի կարգավիճակում խոստանում էր ընտրվելու պարագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո խոստումը չկատարեց:

«Ինչո՞ւ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը» հարցին Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր Յաիր Ցաբանը մատնանշում է թուրք-իսրայելական հարաբերություններն ու շեշտում, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիայի հետ ունի քաղաքական, տնտեսական եւ ռազմական շահեր եւ չի ցանկանում թուրք-իսրայելական հարաբերությունները վնասել:

Ցաբանը Հայոց ցեղասպանությանը խնդիրն ուսումնասիրում է արդեն 24 տարի, նա այս հարցը բարձրացրել է Քնեսեթում եւ եղել է հրեա առաջին պետական դեմքերից մեկը, ով որպես նախարար այցելել է Երուսաղեմի հայոց պատրիարքարան եւ մասնակցել ապրիլի 24-ին նվիրված միջոցառումներին:

«Դա դարձավ ավանդական, եւ երբ ապրիլին Իսրայելում եմ լինում, անպայման ապրիլի 24-ին մասնակցում եմ հայկական միջոցառումներին: Ես որպես հրեա պետք է դեմ լինեմ Հայոց ցեղասպանության ուրացմանը: Մենք պետք է մտածենք նաեւ այլ ազգերի ցեղասպանության ուրացման մասին: Սա առաջին կարգի բարոյական ու քաղաքական հարց է, քանի որ կանխարգելելու է ապագայում ծրագրված բոլոր ցեղասպանությունները: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հետամուտ լինի դրա կանխմանը: Մենք պետք է մտածենք եւ ստեղծենք մի ընդհանուր հանձնաժողով, որը կզբաղվի ցեղապանությունների դեմ պայքարով», եզրափակեց Ցաբանը:

(Այս մասին կարդալ նաեւ 4-րդ էջում Զ. Բալայանի գրությունը, որը նախաբանն է Յաիր Աուրոնի գրքի):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԻՎ 38-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական