Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

16/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իրավաբանանների համահայկական երկրորդ համագումարում ՀՀ գլխավոր դատախազի ունեցած աննախադեպ եւ ուշագրավ ելույթին արդեն անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Երեւանում հունիսի վերջերին կազմակերպված համագումարի շրջանակներում դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը պահանջատեր է Թուրքիայից, որ հայ-թուրքական սահմանը մինչեւ այսօր իրավական հաստատում չունի, եւ որ Թուրքիան պետք է նաեւ տարածքային փոխհատուցում անի Հայաստանին, որը, փաստորեն, ըստ դատախազ Հովսեփյանի հիմնավորման, Ցեղասպանության տուժող կողմ է:

Անկարայի պատասխանը ուշացումով, այդուհանդերձ եղավ: Մասնավորաբար, դատախազ Հովսեփյանի հայտարարությունից միայն 8 օր հետո Թուրքիայի ԱԳՆ-ն որոշեց պատասխանել, պատասխանի անգլերեն տարբերակը թուրքական ԱԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց մեկ օր էլ ուշ: Բացի սրանիցՙ Անկարայի պատասխանը հնչեց Թուրքիայի ԱԳ նախարարության կազմակերպած` լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ, եւ հնչեց ոչ թե որպես բանախոսի ելույթի առանձին պարբերություն, այլ «ի պատասխան լրագրողի հարցի»: Ընդ որում, պատասխանողը ոչ թե Թուրքիայի ԱԳ նախարարն էր, ոչ էլ անգամ փոխնախարարը, այլ նախարարության մամուլի խոսնակը, ընդամենը: Այդպիսովՙ Թուրքիան անարձագանք չի թողնում Երեւանից հնչած աննախադեպ հայտարարությունը, բայց եւ արձագանքում է իմիջիայլոց, առանց հատուկ կարեւորություն տալու: Աղվան Հովսեփյանի հայտարարությանը Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը արձագանքել էր մասնավորաբար ասելով. «Որեւէ պետություն չի կարող համարձակություն ունենալ պահանջելու Թուրքիայից տարածքներ»:

Բայց Թուրքիայից հնչած արձագանքի եղանակն ամենեւին էլ կարեւոր չէ, ուշագրավն այն է, որ Անկարան Երեւանից հնչած մեսիջը հասկացել է, ինչպես որ պետք է հասկանար: ԱԳՆ մամուլի թուրք խոսնակը ինքն է շեշտել, որ «Հայաստանի նախագահի ողջույնի ուղերձով մեկնարկած իրավաբանների համահայկական համագումարում…» է ելույթ ունեցել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հետեւաբար Թուրքիան հասկացել է, որ այն, ինչ ասել է ՀՀ գլխավոր դատախազը, ոչ միայն նրա մասնավոր կամ մասնագիտական դիրքորոշումն է, այլեւ Հայաստանի պետական քաղաքականությունը:

Թուրքիան հասկացել է, որ Հայաստանի Հանրապետությունն իրենից տարածք է պահանջում եւ ոչ միայն տարածք: Իսկ թե ո՞վ ու ինչպե՞ս է Թուրքիայից խոսում այս մեսիջի ընկալումից, դա ամենեւին էլ կարեւոր չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՔՈՌ-ՔՈՌ» Ի՞ՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆՔ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԹԻՎ 38-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԻՎ 38-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական