Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ԲԱՅՑ ԸՄԲՌՆՈՒՄՙ ԿԱՐԾԵՍ ԹԵ…

16/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. Պ.

Մինչեւ տարեվերջ սպասելիքներ կան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, որոնք շարունակական դադարի վիճակում են կարծես հայտվել, կենդանի պահելու ջանքերն, այդուհանդերձ, հենց շարունակական են: Մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպումները շարունակվում են, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, հանդիպումներ ունենում, Մինսկի խմբի վերջին հայտարարության հիման վրա էլ կարծես նախաձեռնում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Հուլիսի 12-ի երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առանձնազրույցը, նաեւ համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելլիի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ:

Հուլիսի 13-ին էլ, ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի, հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` հիշեցնելով, որ հադիպումների շարք են ունեցել հունիսի 6-ին Մամեդյարովի հետ, հունիսի 28-ին` Նալբանդյանի հետ, հուլիսին էլ հանդիպել են երկու արտգործնախարարներին միասին` «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարների հետագա մշակման համար»:

«Համանախագահները եւ նախարարները շարունակել են ընթացիկ քննարկումները խաղաղ գործընթացի էության շուրջը` կենտրոնանալով կողմերի միջեւ լարվածությունը թուլացնելու միջոցների վրա եւ պայմաններ ստեղծելու այս տարեվերջ ամենաբարձր մակարդակով հանդիպման համար», ասվում է համանախագահների հայտարարությամբ:

Նույն փաստաթղթի համաձայն, համանախագահները հուլիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպաններին են ներկայացրել ընթացիկ վիճակը:

Այդուհանդերձ, որքան էլ ջանքեր թափվեն, հարեւան երկրում նախագահի ընտրություններ են սպասվում, եւ դա պակասեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը գոնե մինչեւ աշնան կես, երբ Ադրբեջանում ազգովին առաջնորդ կընտրեն: Մյուս կողմից, չխոսել նախագահների մակարդակով հանդիպման մասին, անգամ երբ ընտրություններ են անցել կամ սպասվում, կարող է վնասել հենց բանակցային գործընթացի շարունակականությանը, քանի որ այդ պարագայում բանակցություններ որպես այդպիսիք չեն լինի:

Բայց նախագահների հանդիպման պարագան էլ բանակցությունների կենդանի լինելու մասին չի կարող վկայել, հատկապես որ նախագահի ընտրություններին ընդառաջ Բաքվից, սեփական արժեքն ու կարեւորությունը մեծացնելու նպատակով, այնքան են շահարկում ու շահարկելու են ղարաբաղյան խնդիրը, որ դժվար կլինի տարբերակել իրական տրամադրությունները:

Բաքվից միայն ռազմատենչ ու թուր ճոճող հայտարարություներ չէ, որ արվում են, նաեւ նախագահի սպասվող ընտրությունների համատեքստում: Հուլիսի 12-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էլ է մեկնաբանվել ադրբեջանկական տրամաբանությամբ, թե Մամեդյարովը գործընթացը շարունակելու միակ տարբերակ է տեսնում «ադրբեջանական տարածքների վերադարձը»: Այս հարցին էլ երեկ` ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում պատասխանել է Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով, առաջին անգամ չէ, երբ ադրբեջանական կողմը ներկայացնում է տեղեկատվություն, որը չի համապատասխանում հանդիպման բովանդակությանը: Ավելին, ըստ Նալբանդյանի, նման հարցադրում ադրբեջանական կողմից չի արվել ոչ երես առ երես հանդիպմանը, ոչ էլ համանախագահների ներկայությամբ:

Նալբանդյանը հիշեցրել է, որ նախորդ հանդիպումներից հետո էլ մամուլի համար հաղորդագրությունների համաձայնեցված տեքստերը միշտ դրվել են Հայաստանի ԱԳՆ կայքում եւ համանախագահող երկրների կողմից են ներկայացվել այն դեպքում, երբ Ադրբեջանը տվել է իր մեկնաբանությունները, «որոնք հեռու են եղել քննարկվածից»:

Վիեննայի հանդիպմանը, ըստ Նալբանդյանի, շարունակվել է խաղաղ կարգավորումն առաջ տանելու խոսակցությունը, քննարկել է ապագա հանդիպումների գրաֆիկը, այդ թվում` ավելի բարձր մակադրակով հանդիպման հավանականությունը` գագաթաժողովի կազմակերպմամբ, մինչեւ տարեվերջ:

«Ինչպես գիտեք, ծրագրված վերջին բարձր մակադրակով հանդիպումը տեղի չունեցավ Ադրբեջանի մեղքով: Այժմ, կարծես թե, սկզբունքային ըմբռնում ու պայմանավորվածություն կա, որ այդպիսի հանդիպումն անհրաժեշտություն է, եւ հարկ է աշխատել, որպեսզի այն կայանա մինչեւ տարեվերջ», մանրամասնել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՔՈՌ-ՔՈՌ» Ի՞ՆՉ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆՔ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԹԻՎ 38-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԹԻՎ 38-ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական