Բենասկի շախմատի մրցաշարի 8-րդ տուրում Կարեն Մովսիսյանը հաշտություն կնքեց Կիրիլ Գեորգիեւի հետ: Հայ շախմատիստը 6 միավորով 21-րդ տեղում է: 7,5 միավորով աղյուսակը շարունակում է գլխավորել Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիզագան, որը հերթական հաղթանակը տոնեց Նի Հուայի հետ մրցավեճում: 7-ական միավորով առաջատարին հետապնդում են Մաքսիմ Ռոդշտեյնն ու Ալեքսանդր Դելչեւը: