Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՄԲԱՐՈՒՄ

13/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայ ավետարանական եկեղեցու հավատացյալների պատմածներն ու բացատրությունները, ըստ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի , ցույց են տալիս, որ Հայ ավետարանչական ընկերակցությունը, մասնավորապես ղեկավարներն ու որոշ անձինք, որոնք Հայաստան եկել են արտասահմանից, օգտագործում են այս եկեղեցին ի շահ իրենց բիզնեսի (Ավետարանչական բարեգործական ընկերակցությունը հիմնվել է Ավետարանական եկեղեցու կողմից):

Սակայն ավելի ցնցող էր վերջերս արդարադատության նախարարության ստացած բողոքն այն մասին, որ Հանքավանում գտնվող «Շողիկ» ճամբարում երիտասարդների ու անչափահասների հետ տարվել են սեռական այնպիսի դասընթացներ, որոնց դեմ կլինի իրեն հարգող յուրաքանչյուր հայ ծնող: Այս մասին տեղեկատվությունը լրագրողներին երեկ տրամադրեց Ալեքսանդր Ամարյանը:

Արդարադատության նախարարությունը տվել է նախազգուշացում, որ նման դասընթացներ հետագայում չկրկնվեն: Իսկ բողոքը մինչեւ արդարադատության նախարարություն հասավ, քանի որ եկեղեցու հոգեւոր հովիվ վերապատվելի Արմեն Միքայելյանը թույլ տվեց, որ մարդկանց բողոքը Հայ ավետարանական եկեղեցու անվան տակ կատարվածի մասին հասնի մինչեւ պետական մարմիններ:

Իսկ քրիստոնեական դասընթացներն անցկացնում է ոչ թե եկեղեցին, այլ Ավետարանչական ընկերակցությունը, որի նպատակը, ըստ Ալեքսանդր Ամարյանի, հայ ազգի կրճատումն է, եւ ընկերակցությունը տարածում է այլասերվածություն:

Բացի սեռական խեղված դաստիարակություն տալուց` մեկ ուրիշ խախտում նույնպես հայտնաբերվել է ընկերակցության ներսում, սրան եւս անդրադարձավ Ալեքսանդր Ամարյանը: Ավետարանչական ընկերակցության Ղարաբաղի մասնաճյուղը Ավետարանական եկեղեցու ներկայացուցչին տվել է աշխատանքային մի քանի գրքույկ, մինչդեռ նույն անձին նույն կազմակերպությունը կարող է տալ լրացված աշխատանքային միայն մի գրքույկ, իսկ նույն մարդուն մի քանի գրքույկ տալը աշխատանքային օրենսդրության կոպիտ խախտում է. «Իսկ նման դեպքեր նրանց մոտ շատ կան»:

Վերապատվելի Արմեն Միքայելյանը , որը նաեւ Արագածոտնի մարզի Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչն է, պատմեց, որ երիտասարդաց ճամբարի պատասխանատու Գեւորգ Գասպարյանի հավանությամբ է իրականացվել սեռական այդ դաստիարակությունը, բայց զարմանալիորեն այսօր նույն անձը շարունակում է լինել ճամբարի տնօրեն:

Արմեն Միքայելյանը մի տարի կլինի, որ դիմել է իրենց ղեկավարությանը տարբեր մտահոգություններով ու տարբեր բացթողումների համար, սակայն հաշվի չեն առել. «Իսկ ես զգուշացրել եմ` եթե հաշվի չառնեք, ապա ես կդիմեմ համապատասխան պետական մարմինների»: Սակայն մի տարուց ավելի կլինի, որ իր ղեկավարությունից Արմեն Միքայելյանը պատասխան չի ստացել:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչն այժմ Հարութ Ներսեսսյանն է, հետեւաբար նաեւ նա է կատարվածի համար պատասխանատու:

Պրն Հարութ Ներսեսսյանի հետ «Ազգը» երեկ հեռախոսազրույց ունեցավ, վերջինս ասաց, որ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին պատասխանող հաղորդագրությունն այսօր կուղարկեն լրատվամիջոցներին: Հաջորդ համարում դրան նույնպես կանդրադառնանք:

Ալեքսանդր Ամարյանը նաեւ մտահոգություն է հայտնում, որ հատկապես ամառային արձակուրդների սեզոնին հարցականի տակ է, թե քաղաքից դուրս գտնվող հանգստյան ճամբարներում ի՞նչ է դասավանդվում երեխաներին, իսկ ծնողները հաճախ անտեղյակ են, թե ճամբարներում իրականում ի՞նչ է կատարվում: Հարցին` իսկ ինչու՞ է հենց սեռական դաստիարակությունը դարձել թիրախ, Ալեքսանդր Ամարյանը պատասխանում է. «Քանի որ այդ ճանապարհով մարդկանց մշակելը հեշտ է, այսինքն` աշխատում են մարդու հիմնական բնազդի վրա»:

Երեկ նաեւ տեղեկացանք, որ այս պահի դրությամբ կոնկրետ «Շողիկ» ճամբարում սեռական դաստիարակություն չի դասավանդվում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ «ՄՈՒՍԿԱՏ» ԳԻՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական