Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՓՈԽՈՒՄ Է ԵՄ-Ի ԳԱԶԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ

13/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, Աթենքի Քաղաքագիտության եւ սոցիոլոգիայի համալսարանի միջազգային եւ եվրոպական հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ

Որքան էլ խոսվի այլընտրանքային էներգիայի եւ ապագայի էներգիայի զարգացման եւ հնարավորությունների մասին, բոլորը թերեւս կհամաձայնեն այն փաստին, որ բնական էներգիայի ռեսուրսները` նավթը եւ գազը, կարեւորագույն դեր են խաղում համաշխարհային տնտեսության մեջ եւ դեռեւս պահպանում են իրենց անփոխարինելի դերը համաշխարհային շուկայում: Ավելորդ չի լինի ասել, որ բնական էներգիայի աղբյուրները բարձրացնում են ոչ միայն տվյալ ռեսուրսներով հարուստ երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ դարձնում համաշխարհային տնտեսության խաղակից, այլ նաեւ ռազմավարական նշանակություն հաղորդում այն երկրներին, որոնք այդ պաշարների փոխադրման տարանցիկ երկրներ են:

Բնական ռեսուրսների տեղափոխման տարանցիկ երկրների քարտեզում կարեւորագույն դերում է հայտնվել Հունաստանը` անդրադրիատիկ գազատարով Ադրբեջանից Եվրոպա բնական գազի տեղափոխման մասին Ադրբեջանիՙ հունիսի 28-ի պաշտոնական հայտարարությունից հետո: Այսպիսովՙ Կասպից ծովից բնական գազը Ադրբեջանից Թուրքիայով կտեղափոխվի Եվրոպա, անցնելով Հունաստանի եւ Ալբանիայի միջով, հասնելով մինչեւ Իտալիա: 860 կմ երկարությամբ ձգվող գազատարի 550 կմ հատվածը բաժին է ընկնում Հունաստանի տարածքին, ստեղծելով բազմահազար աշխատատեղեր եւ մինչեւ 2019թ.-ի վերջը (այսինքնՙ գազատարի կառուցման ավարտը) ստեղծելով ավելի քան 1,5 մլրդ եվրո ներդրումներ, իսկ մոտակա 50 տարվա մեջ (2019-2069թթ) հասցնելով մինչեւ 35 մլրդ եվրոյի:

Անդրադրիատիկ գազատարը հիմնովին կփոխի հարավային Եվրոպայի աշխարհաքաղաքական դերըՙ դարձնելով Հունաստանը էներգիայի քարտեզի կապող օղակ եւ ստեղծելով Եվրոմիությունում բոլորովին նոր իրավիճակ. նոր գազատարի միջոցով Եվրոմիությունը կկրճատի իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, որը Եվրոմիության գազի միակ մատակարարն էր, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին ավելի կմոտենա Եվրոմիությանը, քանի որ Real Politics-ի կանոններում մարդու իրավունքների եւ ազատության հիմնահարցերը երկրորդական են, երբ խոսքը ազգային եւ տնտեսական շահի մասին է: Բացի այն, որ TAP (Trans Adriatic Pipeline) պրոեկտի միջոցով Ադրբեջանը դառնում է ԵՄ-ի համար ռազմավարական նշանակության երկիր, նաեւ էլ ավելի է մոտենում Հունաստանին, որը ռազմավարական նշանակության բարեկամ երկիր է Հայաստանի համար: Անդրադրիատիկ գազատարը նաեւ ստեղծում է ընդհանուր շահեր Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ Հունաստանի եւ Ալբանիայի միջեւ, եւ ստեղծում փոխկախվածությունՙ ռազմավարական համագործակցության ամուր հիմք ստեղծելով: Կարեւոր է նշել նաեւ ադրբեջանական Socar ընկերության կողմից հունական DESFA ընկերության ձեռքբերումը, ինչը նշանակում է, որ Հունաստանի ներքին գազամատակարարումը նույնպես կիրականացվի ադրբեջանական կազմակերպության կողմից:

Թերեւս կարեւորագույն կետերից է այն, որ անդրադրիատիկ գազատարը, ի տարբերություն ռուսական «Հարավային հոսքի», անցնելով Հունաստանի եւ Ալբանիայի միջով, «մոխրագույն ոսկին» կհասցնի նաեւ հյուսիսային բալկանյան երկրներ, որոնք կախված են ռուսական գազից, ինչն էլ իր հերթին ավելի կհեշտացնի նրանց ինտեգրումը Եվրոմիությանը:

Հունաստանը հնարավորություն է ստեղծում տվյալ գազատարի ճյուղավորումը նաեւ դեպի Բուլղարիա, Ռումինիա, ինչն էլ թերեւս հիմք հանդիսացավ Նաբուկո նախագծի պաշտոնապես չեղյալ հայտարարվելու համար:

Վերը նշվածից պարզ երեւում է տարածաշրջանի երկրների ռազմավարական դիրքերի փոփոխությունը եւ նրանց ակտիվությունը այդ գործընթացներում: Այս փաստը չպետք է անուշադրության մատնվի մեր կողմից, այլՙ հակառակը, պետք է մանրամասնորեն ուսումնասիրենք բոլոր իրադարձություններն ու զարգացումները, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն մեր երկրի վրա:

Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով գտնվելով «Նոր մեծ խաղի» կենտրոնում, իր աշխարհաքաղաքականությունը պետք է մոտեցնի եւ հարմարեցնի այս նոր ձեւավորվող իրավիճակին: Թերեւս չպետք է մոռանանք, եւ ապրել ենք ու գիտենք մեր պատմությունից, որ միջազգային հարաբերություններում տնտեսական շահերը վեր են եւ առաջնային, քան երկրների բարեկամությունն ու զգացմունքները:

Արագ փոփոխվող միջազգային համակարգում ժամանակները փոխվում ենՙ ստեղծելով նոր իրավիճակ: Միգուցե մենք մեր ժամանակին ենք սպասում, բայց ժամանակը ոչ ոքի չի սպասում… Հարկավոր է գործել հիմա…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻՑ»` ՈՒՂԻՂ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Հաջորդ գրառումը

ՋԵՅՄՍ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ. «ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԶԳԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՋԵՅՄՍ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ. «ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԶԳԱ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական