Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

13/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Միշտ զարմացել եմՙ մեր ապահովագրական ընկերությունները չե՞ն ուզում գումար խնայել-շահել, թե՞ այնքան են վաստակում, որ հղփացել են արդեն: Անկեղծորեն, այլ բացատրություն չեմ գտնում: Ապահովագրական զարգացած համակարգ ունեցող երկրներում այդ ընկերությունները բնական եւ տիրական հակակշիռ են թե՛ պետական գերատեսչություններին, թե՛ քաղաքապետություններին, թե՛ ոստիկանությանը եւ թե՛, բնականաբար, այլ ընկերություններին, եւ դրանով իսկ անհրաժեշտ հավասարակշռություն են ստեղծում երկրների ներսում եւ հասարակության մեջ:

Բացատրեմ միտքս: Հաճախ ենք լսում-կարդում, որ այսինչ երկրում քաղաքացիներից մեկը կամ նրա ժառանգորդները դատի են տվել, օրինակ, ծխախոտ արտադրող այս կամ այն խոշոր ընկերությանը, եւ դատարանի վճռով վերջինս որպես վնասուց հատուցում այսքան գումար է վճարել իր արտադրած ծխախոտիՙ տվյալ անձի առողջությանը պատճառած վնասի դիմաց: Երբեմն այդ հատուցումը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների: Եվ ի՞նչ եք կարծում, տուժող անձը կամ նրա հարազատները կարո՞ղ էին այդ աստղաբաշխական ծախսերը հոգալ, լավագույն, այսինքնՙ ամենահայտնի փաստաբաններ վարձել, քաշքշուկներին դիմանալ: Բնականաբարՙ ոչ: Նրա կամ նրանց փոխարեն ապահովագրական ընկերությունն է ստանձնում այդ ծախսերը, ոչ այնքան տուժող կողմին օգնելու, որքան ծխախոտի տվյալ ընկերությանը «անկյուն կանգնեցնելու», նաեւ իր շահերից բխող օրենսդրական նոր որոշումներ ձեռք բերելու եւ, առաջին հերթին, իր կրած վնասները փոխհատուցելու համար:

Բայց կա ավելին: Ապահովագրական ընկերությունները բնականաբար կարիք ունեն առավել մեծ գումարների, որպեսզի պայքարեն ծխամոլության դեմՙ ոչ թե եւ ոչ միայն հանուն մարդկանց առողջության, այլեւ սեփական գրպանի: Իրենց պետք են, թերեւս ցինիկ հնչի, առո՛ղջ բաժանորդներ:

Այո, ամեն ինչ հիմնված է շահի վրա, սակայն այս պարագայում այդ շահը շահեկան է բոլորի համարՙ ե՛ւ ընկերության, ե՛ւ հասարակության, ե՛ւ պետության:

Իսկ ի՞նչ պատկեր է մեզ մոտ: Մեղմ ասածՙ տարօրինակ: Բայց ավելի լավ է խոսել սեփական փորձառությունից:

Աշխատանքի գնալիս ես ստիպված եմ անցնել Սարալանջի-Մյասնիկյան-Հերացի փողոցների հատման կետից: Ինժեներա-ճանապարհաշինական մի գլուխգործոց հանգույց, որը պատիժ է դարձել վարորդներիս համար: Գրեթե ամեն օր եթե այդ հատվածում չենք հանդիպում երթեւեկը խափանող ավտովթարի, ապա առնվազն տեսնում ենք մեր հասնելուց առաջ պատահած ավտոմեքենաների «համբուրվելու» հետքերըՙ գետնին թափված ապակու կտորների տեսքով: Եվ դա մեր քաղաքում միակ կետը չէ: Երեւանում բազմաթիվ են վարորդների մղձավանջ դարձած հանգույցներըՙ սխալ գծանշումներով, ճանապարհային ոչ հստակ նշաններով ու լուսանշաններով:

Նմանապես լուրջ խնդիր է մգացրած ապակիներով ավտոմեքենաների պարագան: Նույնիսկ տաքսիները հաճախ մգացրած ապակիներով են – ուղեւորը չի՜ տեսնում ի՛նչ եւ ո՛ւմ ավտոմեքենան է նստում… Սովետահայկական մենթալիտետի այդ վառ արտահայտությունը, որը տարիներ առաջ մի քանի պատգամավորներ սուսիկ-փուսիկ «օրինականացրին» Ազգային ժողովում, վթարի իսկական հարուցիչ է, երբ առջեւից ընթացող անթափանց մեքենան փակում է հետեւից եկող մեքենայի վարորդի տեսադաշտը, մինչդեռ վիճակագրությունը հստակ մատնանշում է ավտովթարների գլխավոր պատճառներից մեկըՙ տեսադաշտի խափանում:

Այո, ո՞վ է պայքարելու այս բոլորի դեմ, ո՞վ է կռիվ տալու ոստիկանության համապատասխան ծառայության, քաղաքապետությունների դեմ, ո՞վ է դաստիարակելու եւ վերադաստիարակելու մարդկանց, այս պարագայումՙ վարորդներին: Մի՞թե ապահովագրական ընկերությունները չեն ցանկանում հավելյալ փող աշխատել…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԱՆՎՃԱՐ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական