Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆԱԴԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԱՌ ԵՆ ՊԱՀՈՒՄ ՀԱՅ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

«Վերածնունդ» բառն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն են դաջված հայրենիքից հազարավոր մղոններ հեռուՙ Կանադայում ապրող Ռազմիկ Չաքմաքյանի ձախ թեւին: Բայց հայրենասիրության գաղափարը միայն մաշկի վրա չէ, այլՙ նրա եւ իր ընկերների սրտի ու հոգու խորքում: «Նրանք միասին մի նվագախումբ են ստեղծելՙ վառ պահելու համար հայկական երաժշտության ավանդույթները», գրում է Թալին Բաբայանը «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթում:

Ընկերների անուններն են Սեւակ Թիթիզյան եւ Սեւակ Հարությունյան: Իսկ խմբի անունըՙ «Փյունիկ»: «Դա կարծես վերակենդանացումը լինի մեր ժամանակակիցների եւ մեզանից առաջ ստեղծագործած արվեստագետների», նշում է Չաքմաքյանը :

Նվագախմբի երիտասարդ անդամների հետաքրքրությունների ծիրում են ինչպես հայկական, այնպես էլ օտար, ինչպես նոր, այնպես էլ հին կատարումները: Նրանց ճաշակի ձեւավորմանը նպաստել են Հարութ Փամբուկչյանը, Ռուբեն Հախվերդյանը, Թաթան, Շառլ Ազնավուրը, կանադացի կիթառահար Ջեսսի Քուկը, ամերիկյան «Մետալիկա» խումբը, Ֆրենկ Սինատրան եւ Սթիվի Ուոնդերը:

Խումբը կազմվել է 2006 թ.-ին Տորոնտոյի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում, հայր Մեղրիկ Բարիքյանի հովանավորության ներքո եւ, չնայած խմբի անդամները ժամանակ առ ժամանակ փոփոխության են ենթարկվել, այդուհանդերձ, բոլորն էլ մանկությունից տարված են եղել երաժշտությամբ: Այժմ Թիթիզյանն ու Հարությունյանը 25 տարեկան են, իսկ Չաքմաքյանըՙ 23: Կանադայում «Փյունիկը» նվագել է մի շարք միջոցառումների ժամանակ, ինչպես օրինակՙ «Ուինտրֆեստը»ՙ Տորոնտոյում եւ «Հայկական ժառանգության կրուիզը»: Ելույթներ ունեցել են նաեւ Մ. Նահանգներում:

Վերջերս Թիթիզյանը հրապարակ է հանել իր նոր երգըՙ «Դու իմ սերն ես» խորագրով, որն ունի աշխույժ պարային ռիթմ: «You Tube» երգը արդեն դիտել են ավելի քան 10 հազար բաժանորդներ:

«Մենք մեծ մշակութային ժառանգություն ունեցող ազգի զավակներն ենք, եւ պարտավոր ենք ոչ միայն պահպանել, այլեւ փոխանցել այդ ժառանգությունը մեր հաջորդ սերունդներին», ասում են երիտասարդները ոգեւորությամբ:

Հաջողություն մաղթենք նրանց:

Նկար 1. Սեւակ Թիթիզյան, Սեւակ Հարությունյան եւ Ռազմիկ Չաքմաքյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅԺՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՆ» ԾՐԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

«ԱՐԱՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ, ՆՈՐ ԳԻՐՔԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԱՐԱՍ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ, ՆՈՐ ԳԻՐՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական