Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանին առաջին մեդալը պարգեւեց մինչեւ 56 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը, որն արժանացավ բրոնզե պարգեւի: Հենրիկը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթեց կորեացի Բյունգոկ Օհին: Իսկ կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտություն կրեց ռուսաստանցի Սերգեյ Վոդոպյանովից:
Հայաստանին երկրորդ մեդալը կպարգեւի մինչեւ 64 կգ քաշային բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը: Նա հաջորդաբար հաղթելով Են Վեյ Չանգին, Ձիանիս Յուցկեւիչին, Ազիզ Բեբիտովին, կիսաեզրափակիչում պարտության մատնեց մոլդովացի Դմիտրի Գալագոտին եւ մտավ եզրափակիչ: Այսօր Քիրաջյանը ոսկե