Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներից virtualaz.org-ը, առանց աղբյուր մատնանշելու, մեջբերել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերը, որոնց համաձայն` «փոխանակ այս տարի կառույցն ավարտելու (Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի- Վ. Ա.), ցավոք, այն հետաձգվել է երկու տարով»: Վրաստանի նախագահի կարծիքով` դա իր երկրի համար վտանգավոր է, քանի որ նա «կարող է կորցնել իր տարածաշրջանային կենտրոնի գործառույթը»:

Սաակաշվիլիի գնահատմամբ, երկաթգծի եւ Լազիկա նավահանգստի կառուցման ավարտի դեպքում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված փոխադրումները «կընկնեին Վրաստանի վրա»: Նա նաեւ ավելացրել է, որ Վրաստանն «իր հնարավորությունը բաց է թողել գիտակցված քաղաքականության արդյունքում»:

Սաակաշվիլիի կողմից այս ձեւակերպումն անթաքույց ակնարկ է «Վրացական երազանք» դաշինքի հասցեին, որը, հաղթելով խորհրդարանական ընտրություններում, Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ կազմավորել է գործող նախագահին ընդդիմադիր կառավարություն:

Ադրբեջանական լրատվամիջոցն այս առթիվ հիշեցրել է, որ Վրաստանի նախկին կառավարությունը «ծրագրում էր Սեւ ծովի ափին կառուցել Լազիկա նոր քաղաքը եւ համանուն նավահանգիստը, մինչդեռ 2012թ.-ի նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո եկած նոր իշխանությունները դա նպատակահարմար չեն համարում»:

Ինչպես հայտնի է, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծով պետք է կառուցվի 98 կմ նոր գիծ, որի 68 կմ-ն բաժին է ընկնում թուրքական, 30-ը` վրացական կողմին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանն իր բաժին 30 կմ երկաթգիծը կառուցելու «միջոցների բացակայության» պատճառով Ադրբեջանից ստացել է 775 մլն դոլարի արտոնյալ վարկ:

Ստանձնելով կառավարության ղեկավարի պաշտոնըՙ Բիձինա Իվանիշվիլին առաջնահերթ կարգով ստուգումներ էր նախաձեռնել` պարզելու «ադրբեջանական արտոնյալ վարկի չափերի համապատասխանությունը նախագծին»: Վրաստանի նոր կառավարությունը կասկածներ ունի, որ Միխեիլ Սաակաշվիլին «կոռուպցիոն գործարքի մեջ է մտել Ադրբեջանի իշխանությունների հետ»:

Պարզ ասած, Թբիլիսիում կարծում են, որ Սաակաշվիլին 30 կմ երկաթգիծ կառուցելու համար Ադրբեջանից «ստացել է անհամաչափ մեծ գումարի վարկ, որը սերունդների վրա դառնալու է բեռ»: Պաշտոնապես Վրաստանի կառավարությունը չի հայտարարել, որ հրաժարվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծից, բայց ադրբեջանական կողմի հետ քննարկել է 775 մլն դոլար վարկի «նպատակահարմարության հարցը»:

Նկատի ունենալով հանգամանքը, որ Վրաստանի նոր կառավարությունն ադրբեջանական Socar պետական ընկերության հետ բանակցություններում դարձյալ «կոռուպցիոն ռիսկերի» հիմնավորմամբ հասել է ներմուծվող գազի գնի զգալի իջեցման, ինչպես նաեւ նկատելիորեն սահմանափակել վրացական բենզինի շուկայում Socar-ի ազդեցության հետագա մեծացման նկրտումները, կարելի է ենթադրել, որ, կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման նպատակով Ադրբեջանից ստացված վարկի չափերի հետ, նույնպես առկա է «կոռուպցիոն գործարքի բացահայտման վտանգ», ինչն էլ Միխեիլ Սաակաշվիլիին ստիպում է հանդես գալ «աշխարհաքաղաքական ենթատեքստ պարունակող» հայտարարություններով:

Չի բացառված նաեւ, որ վրացական նոր իշխանությունները, նկատի ունենալով ԲԹԿ-ով Ադրբեջանի գրեթե հիվանդագին շահագրգռվածությունը, քանի որ այդ գծի շահագործման դեպքում Բաքուն մտադիր է կառուցել նաեւ Կարս- Իգդիր- Նախիջեւան երկաթուղի եւ այսպիսով օրակարգից հանել Նախիջեւանի «շրջափակվածության» խնդիրը, պարզապես ձգտում են հասնել 775 մլն դոլար վարկի «վերակառուցման»:

Հաշվի առնելով, որ ԲԹԿ-ն Իլհամ Ալիեւի կողմից «Հայաստանին մեկուսացնելուն» ուղղված քաղաքական նախագծի բաղադրիչներից մեկն է, կարելի է ենթադրել, որ նա ընդառաջ կգնա Վրաստանի նոր իշխանությունների ձգտումներին եւ կհամաձայնի, որպեսզի կատարվի վարկային վերահաշվարկ: Վրացական կողմի կարծիքով, 30 կմ երկաթգծի կառուցման համար առավելագույնը պետք է ծախսվի 350-400 մլն դոլար: Կգա՞ն կողմերը նման համաձայնության` խնդիրը թերեւս կքննարկվի Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո:

Մինչ այդ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անցած շաբաթ հայտարարել էր, որ ԲԹԿ-ի «կառուցումն զգալիորեն կարագացվի»: Այդուհանդերձ, ադրբեջանական մամուլն արդեն իսկ ահազանգ է հնչեցրել: Virtualaz.org-ի այդ թեմայով հրապարակումը վերնագրված է` «Ալիեւ-Սաակաշվիլի նախագիծը տապալման վտանգի տակ է»: Իսկ գուցե այդ ամենն ունի աշխարհաքաղաքակա՞ն ենթատեքստ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է ԴԱՌՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 20 ՏՈԿՈՍԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 20 ՏՈԿՈՍԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական