Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՈԴԻՍԱԿԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հենրիխը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»

Երկարատեւ եւ հուզումնալից սպասումներից հետո Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցը վերջապես իր հանգուցալուծումը գտավ: Երեկ վաղ առավոտյան Հենրիխը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Վիեննա չվերթով ուղեւորվել է Դորտմունդ, որտեղ պետք է պայմանագիր կնքի տեղի «Բորուսիայի» հետ: Ավելի վաղ գերմանական «Բիլդը» տեղեկացրել էր, որ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն եւ մենեջեր Մայքլ Ցորկը հանդիպել են «Շախտյորի» ներկայացուցիչների հետ եւ համաձայնության են եկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցի շուրջը: «Բորուսիան» «Շախտյորին» Հենրիխի համար 27,5 մլն եվրո է վճարելու:

Հիշեցնենք, որ «Շախտյորը» Հենրիխի համար 30 մլն եվրո տրանսֆերային գին էր սահմանել: «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը դեռեւս անցյալ շաբաթ էր հաստատել, որ Դորտմունդի «Բորուսիան» Մխիթարյանի հարցով պաշտոնական առաջարկ է կատարել:

Արդեն հայտնի է, որ Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: Այդ համարը նախորդ մրցաշրջանում կրում էր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկըՙ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, որը տեղափոխվել է Մյունխենի «Բավարիա»: Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մխիթարյանին դիտարկում է որպես Գյոտցեի փոխարինողի:

«Շալկեում», «Դույսբուրգում» եւ «Բոխումում» հանդես եկած ուկրաինացի ֆուտբոլիստ Վլադիմիր Լյուտին կարծիք է հայտնել, որ Մխիթարյանը կգերազանցի Գյոտցեին. «Ստեղծագործ խաղով եւ արագությամբ Մխիթարյանն ու Գյոտցեն համարժեք են: Իհարկե, մի քանի ամիս հարկավոր է, որ նա ընտելանա նոր կյանքին եւ մարզչական մոտեցմանը: Բայց Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, եւ ամեն ինչ կստացվի: Հնարավոր է, որ նա նույնիսկ գերազանցի Գյոտցեին, որովհետեւ Մարիոն այնքան գոլ չի խփում, որքան Մխիթարյանը:

Չեմ բացառում, որ 2 տարի անց հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 2 անգամ բարձրանա: Կարծում եմ, որ բունդեսլիգայում գոլ խփելն ավելի հեշտ կլինի, քանի որ Գերմանիայում բաց ֆուտբոլ են խաղում»:

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ բուժզննում անցնելուց հետո Մխիթարյանը քառամյա պայմանագիր է կնքել «Բորուսիայի» հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո, ինչն ակումբի պատմության մեջ ռեկորդի կրկնությունն է: 2001-ին այդպիսի գումարով «Բորուսիան» «Պարմայից» գնել էր բրազիլացի Մարսիո Ամորոզոյին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՎԵՆԵԴԻԿՏ ԵՐՈՖԵԵՎԻ «ՄՈՍԿՎԱ-ՊԵՏՈՒՇԿԻ» ԳԻՐՔԸ

Հաջորդ գրառումը

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՉԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական