«Վիգներ եւ Յակուբյան Ուորդսմիթս» հրատարակչատունը Ատլանտայում (Ջորջիա, ԱՄՆ) տեղեկացնում է, որ սկսել է մինչեւ 1930 թվականը ծնված հայերի մասին տեղեկությունների, պատմությունների, փաստական տվյալների հավաքագրումը: Նպատակը այդ բոլոր սոցիալ-տնտեսական մանրամասնությունները զետեղելն է մի գրքում, որը պետք է կրի «Ումից ենք մենք սերում» խորագիրը: «Սա շտապ իրագործելի մի նախաձեռնություն է, որն անգանահատելի արժեք կունենա մեր եւ հետագա սերունդների համար», նշել է այդ առթիվ հատորի հեղինակ, գրող Գրեյս Յակուբյանը, ով ծանոթ լինելով ներկա դարաշրջանի արագընթաց թոհուբոհում անցյալի արժեքների անխուսափելի կորստին ու մոռացությանը, ձեռնարկել է նման ծրագիր «պահպանելու համար հասարակ մարդկանց, անցած-գնացած սիրելիների մասին հետաքրքրական հիշողությունները, որոնք ազգագրական եւ բանահյուսական կարեւոր նշանակություն կարող են ունենալ»:
Հավելյալ տեղեկլություններ ստանալու կամ նյութեր տրամադրելու համար այցելել «grace.yacoubian@zoho.com» կամ «http://w-y-wordsmiths.com/publishing-news» կայքերը: