ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երեկ` հուլիսի 4-ին, Հայաստանի նկարիչների միությունում բացվեց հերթական ցուցահանդեսն,որը կրում էր «Հայաստան աշխարհ» խորագիրը: Հավաքվել էին նկարիչներ, ստեղծագործողներ, արվեստագետներ:
Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, շնորհավորեց բոլորին ու նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսները մեծ դժվարությամբ են կազմակերպվում` ընթացքում ունենալով բազում դժվարություններ:
Այնուհետեւ ելույթ ունեցավ վաստակավոր ճարտարապետ, արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Կոջոյանը, որ հիշեցրեց Հայատասնի վաստակավոր նկարիչ Գաբրիել Գյուրջյանի ու նրա շրջիկ ցուցահանդեսի մասին:
Ցուցահանդեսում ներկայացված էին Աբգար Խաչատրյանի, Սերգեյ Խաչատրյանի, Աշոտ Առաքելյանի` Չեխիա, Արեւիկ Մկրտչյանի, Սուսաննա Մկրտչյանի, Արփինե Ավագյանի, Հենրիկ Ավագյանի եւ այլոց աշխատանքները:
Հուսանք,որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի` հանրությանը մոտիկից ծանոթացնելու մեր ստեղծագործողների ու Հայաստան աշխարհի հետ: