Դանիայում լույս է տեսել Քեյթ Ղոյստայի «Կարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գիրքը, որը պատմում է դանիացի հայասեր Կարեն Յեփփեի կյանքի եւ գործունեության մասին:
Գրքում խոսվում է այն մասին, թե ինչպես Կարեն Եփփեն, Օգը Մայեր Բենեդիկսենից («Հայաստանի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից) լսելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին պատմությունները, հանգիստ չի կարողանում մնալ եւ որոշում է գնալ Թուրքիաՙ օգնելու կոտորածներից ողջ մնացածներին: 1903 թ. Կարեն Եփփեն գնում է Ուրֆա որբ երեխաներին ուսուցանելու համար: Նա մնում է Որֆայում եւ Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա մեկնում է Հալեպՙ օգնելու եւ հոգ տանելու Հայոց ցեղասպանության վերապրածներին, որոնք այդ ժամանակ ապրում էին փախստականների համար նախատեսված ճամբարներում:
Քեյթ Ղոյստան մի շարք գեղարվեստական գրքերի հեղինակ է, դասավանդել է դանիերեն լեզու օտարերկրացիների համար: «Կարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ»-ը հեղինակի առաջին գիրքն է, որը նկարագրում է իրական պատմություններ: