Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴԼԻ ՄԱՆՍՈՒՐԸՙ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մուրսին եւ նրա գլխավոր զինակիցները ձերբակալված են

Երեկվա համարում «Ազգը» գրել էր Եգիպտոսում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման մասին: Հուլիսի 4-ի առավոտյան Եգիպտոսի զինվորական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարեց, որ նախագահ Մուհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արված եւ ձերբակալված է: Նրան տարել են պաշտպանության նախարարության շենք եւ շուտով կարող են ներկայացնել մեղադրանքներ:

«Ալ Ահրամ» թերթի տվյալներով, զինվորական ղեկավարությունը Մուրսիին առաջարկել է տարագրվել Թուրքիա, Քաթար կամ որեւէ այլ երկիր (իր ընտրությամբ), բայց տապալված նախագահը հրաժարվել է լքել Եգիպտոսը:

Նաեւ հաղորդվում է, որ հուլիսի 3-ի ուշ երեկոյան Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների բախումների ժամանակ սպանվել է առնվազն 32 մարդ, այդ թվումՙ իրավապահ մարմինների 4 աշխատակից: Կան հարյուրավոր վիրավորներ:

Կահիրեում հուլիսի լույս 4-ի գիշերը կատարվել են մի շարք ձերբակալություններ: Կալանավորվել են նախկին վարչապետ Իշամ Կանդիլը, «Մուսուլման եղբայրներ» շարժման գերագույն առաջնորդ Մուհամմեդ Բադիան, նրա տեղակալ Ռաշադ ալ Բայումին եւ «Ազատության եւ արդարության կուսակցության» առաջնորդ Սաադ ալ Կատատնին: «Մուսուլման եղբայրների» ավելի քան 300 ներկայացուցիչների ձերբակալման կարգադրություններ են արվել: Սկզբնական փուլում նրանց հավանաբար կներկայացվեն բանտերից փախչելու կամ նման փախուստներին օժանդակելու մեղադրանքներ:

Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսարը: Հուլիսի 4-ին նա երդում է տվել: 67-ամյա Ադլի Մանսուրը նախագահի պաշտոնը կզբաղեցնի անցման ժամանակաշրջանումՙ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Այդ մասին ազգին ուղղված հեռուստաելույթում հայտարարել է պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսին: Նա ընդգծել է, որ բանակը մտադիր չէ ստանձնել երկրի քաղաքական ղեկավարումը: Գեներալ աս Սիսին բնակչությանը կոչ է արել կարգուկանոն պահպանել:

Ադլի Մանսուրը 45-ամյա ստաժով իրավաբան է: Սովորել է Եգիպտոսում եւ Ֆրանսիայում: 20 տարուց ավելի աշխատել է Բարձրագույն սահմանադրական դատարանում: Քաղաքական հայացքներով չափավորական է, որպես քաղաքական գործիչ անցյալում աչքի չի ընկել, նախագահության թեկնածու չի առաջադրվել: 2012-ին մասնակցել է նախագահական ընտրություններին վերաբերող նոր օրենքի մշակմանը, որի շնորհիվ «Մուսուլման եղբայրները» տիրեցին իշխանությանը: Սահմանադրական դատարանի ղեկավար է նշանակվել Մուրսիի կարգադրությամբ:

Բուն Եգիպտոսում իրադրությունը մնում է լարված: Մուրսիի տապալման լուրի հրապարակումից հետո Կահիրեի Թահրիր հրապարակում ժողովուրդը ցնծության մեջ էր: Միեւնույն ժամանակ տարբեր վայրերում շարունակվում էին «Մուսուլման եղբայրների» կողմնակիցների եւ հակառակորդների բախումները: Ֆրանսպրեսի տվյալներով, միայն Ալեքսանդրիայում, Մարսա Մատրուհում, Մինյեում, Ֆայյումում եւ այլ քաղաքներում առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են: Եգիպտոսում վերջին 1 շաբաթվա զոհերի ընդհանուր թիվը մոտ 100 է:

Եգիպտոսում կատարված իշխանափոխությունը ողջունել են Սաուդյան Արաբիայի թագավորը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությունը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եգիպտացի զինվորականներին հորդորել է իշխանությունը փոխանցել ժողովրդավարական ձեւով ընտրված քաղաքացիական կառավարությանը եւ թույլ չտալ «Մուսուլման եղբայրների» առաջնորդների անօրինական ձերբակալություններ: Ռուսաստանը Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել «զուսպ» լինել եւ մնալ «ժողովրդավարական» շրջանակներում: Նման հայտարարությամբ հուլիսի 4-ին հանդես է եկել ՌԴ արտգործնախարարությունը, հաղորդում է «Ֆիգարո» թերթի կայքէջը: Ինչ վերաբերում է Իսրայելին, այդ երկրի կառավարությունը առայժմ ձեռնպահ է մնում Եգիպտոսի իրադարձություններին առնչվող մեկնաբանություններից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԸ 1964 Թ.-ԻՆ 80-100 ՏՈՆՆԱ ՈՒՐԱՆԻ ՕՔՍԻԴ Է ԳՆԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԻՍՐԱՅԵԼԸ 1964 Թ.-ԻՆ 80-100 ՏՈՆՆԱ ՈՒՐԱՆԻ ՕՔՍԻԴ Է ԳՆԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական