Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

05/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Մինչ մերոնք` նախարարներով, պատգամավորներով եւ մյուսներով զբաղված են Վերահսկիչ պալատի հաշվետվության փոխպարզաբանումներով, Հայաստանի սրտում, Ազգային ժողովում հանդես է գալիս ադրբեջանական լոբբիինգի ներկայացուցիչ մի տիկին եւ խոսում «ադրբեջանական 20 տոկոս գրավյալ տարածքներից», «Խոջալուի ցեղասպանություն իրականացրած հայերից». Հայաստանին ագրեսոր կոչում: Այս տիկինը, պատկերացրեք, Մոլդովայի ներկայացուցիչ մի փաստաբան էր` Աուրելիա Գրիգորիու անունով: Սա տեղի է ունեցել հայոց խորհրդարանում ընթացող համաեվրոպական համաժողովի ընթացքում, երբ մոլդովացի տիկին փաստաբանը ելույթ էր ունենում սառեցված հակամարտությունների գոտում մարդու իրավունքների վերաբերյալ իր զեկույցում: Պատկերացրեք` նրան ծափահարողներ եղան խորհրդաժողովականներից: Իհարկե, նրան անմիջապես պատասխանեցին: Նախ դա արեց եվրոպական կառույցներում երկար ժամանակ Հայաստանի պատվիրակության կազմում աշխատած ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը , որն անմիջապես խոսք վերցրեց եւ մոլդովացի փաստաբանուհուն զգուշացրեց` միջազգային խորհրդաժողովն ու հայոց պառլամենտի ամբիոնը կեղծ տեղեկատվություն տարածելու համար չօգտագործել եւ ուրիշների պատվերներ չիրականացնել. «Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման: Այսպիսի հարցի քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարեւանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին: Ես գտնում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտությունների մեջ», ասաց մեր խորհրդարանի փոխխոսնակը: Մոլդովացի տիկինը փորձեց արդարանալ, թե պատվեր չի կատարում, հակամարտության մանրամասների մեջ էլ չի ուզում խորանալ, այլ միայն սառեցված հակամարտությունների գոտում մարդու իրավունքների ոտնահարումից էր ուզում խոսել: Լիտվայի մարդու իրավունքների պաշտպանն այստեղ խառնվեց, թե Մոլդովայի սառեցված հակամարտությունից բա ինչու չի խոսում մոլդովացի փաստաբան տիկինը, իսկ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա անդրադարձի ոչ տեղն է ճիշտ ընտրված, ոչ ժամանակը:

Նրան միացավ մեր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ` առաջարկելով դադարեցնել քննարկումը եւ նույնիսկ ընդհատելով իրեն ընդհատել փորձող փաստաբանուհուն` նրան հարգանք տածելու հրավիրելով ուրիշների կարծիքը եւս լսելու:

Այսպիսի «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողով: Ադրբեջանական խավիարը, փաստորեն հասավ Երեւան, ու Հայաստանի սրտում անգամ դրսեւորվեց Ն. Զոհրաբյանի ասած նավթային դոլարների ողջ փայլը: Իսկ մերոնք հազիվ ֆեյսբուքյան լրտեսական սկանդալ են բացահայտում:

Բայց դե այդ` համաեվրոպական խորհրդաժողովը երեկ շարունակվում էր, եւ լուրջ-լուրջ քննարկեց բարդ-բարդ թեմաներ դատական եւ սահմանադրական վերահսկողության աշխարհի փորձից, իրավունքի գերակայության եւ օրենսդիրի հայեցողության սահմաններից խոսեցին այնտեղ, դեռ վերջում էլ ընդհանուր թեմայի վերաբերյալ հուշագիր ընդունեցին:

Վերը կատարվածին մերոնց լրջորեն անդրադարձի կարիքը կա փաստորեն` հետեւություններ անելու հրամայականով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՊ. ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՀԵՐԹՈՎ ԵՆ ՔՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԴԼԻ ՄԱՆՍՈՒՐԸՙ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱԴԼԻ ՄԱՆՍՈՒՐԸՙ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական