Սկոպիեում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Մինչեւ 74 կգ քաշայինների մրցավեճում Կարապետ Չալյանը հաղթելով շվեդ, բուլղարացի, լատվիացի եւ մոլդովացի ըմբիշներին, մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում էլ հայ ըմբիշն իրեն հիանալի դրսեւորեց ու հաղթելով ռուսաստանցի Ադլան Ակիեւին, հռչակվեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Հայաստանցի մեկ այլ ըմբիշՙ մինչեւ 50 կգ քաշային Մակիչ Սիմոնյանը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվելով թուրք մրցակցին, գրավեց 9-րդ տեղը: Նույնպիսի արդյունքով առաջնությունն ավարտեց 1/8 եզրափակիչում պայքարից դուրս մնացած Գոռ Սիրեկանյանը: 1/8 եզրափակիչի արգելքը չհաջողվեց հաղթահարել նաեւ 96 կգ քաշային Կարեն Աբգարյանին, որը գրավեց 13-րդ տեղը: