Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՐԻՆ» ՊԱՐԱԽՄԲԻ «ԼԵՌՆԵՐՈՒ ԿԱՆՉԸ»

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Բ.

Բեյրութի Էմիլ Լահուդի անվան հանդիսասրահում մայիսի 11-ին ՀԲԸՄ-ՀԵԸ «Արին» պարախմբի ունեցած փայլուն ելույթի մասին ներկայացնում է Մոնրեալի «Ապագայ» թերթըՙ Բեյրութից Համո Մոսկոֆյանի թղթակցությամբ:

Նույն օրերին «Ազգի» խմբագրությունը ստացել էր նաեւ պարային այս խմբի ելույթի գեղարվեստական հայտագիրը, որ նվիրված է վաղամեռիկ Արին Չերչյանի հիշատակին. նրա անունով խումբն է անվանակոչվել:

Այս տարեշրջանի խմբի հայտագիրը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Ինչպես ներկայացված է, «Արին» պարախումբը պարարվեստի ներկա մակարդակին կարողացել է հասնել տեւական ու համբերատար խմբային աշխատանքի ու նվիրումի շնորհիվ: Բացի բուն մասնագիտական աշխատատար փորձերից պակաս կարեւոր չեն եղել նոր տարազների ձեւավորման եւ բեմադրության աշխատանքները:

«Արին» պարախմբի մայիսյան ոգեշունչ ելույթի առիթով խմբի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Գայանե Մածունյանը ներկայացնում է այն որպես հայկական հնամենի պարերից հյուսված գեղեցիկ մի պատմությունՙ արդիական շնչով նորոգված, որի մեջ անգնահատելի ավանդ է ունեցել հայտնի պարահավաք եւ ազգագրագետ Գագիկ Գինոսյանը` նրա բարձրակարգ եւ վարպետ աշխատանքը պարախմբի հետ: Ինչպես ներկայացված է հայտագրում, աշխատանքային 7 գերխիտ շաբաթների ընթացքում «Արինի» անդամները ոչ միայն ծանոթացել են կյանքի առօրյայից արդեն հեռացած ավանդական պարերին, այլեւ բախտ են ունեցել ձեռք բերելու նոր ուսուցիչ եւ ընկեր, որից շատ բան են սովորել, հատկապես հայ պարի իմաստային շերտերին, հայ ազգային մշակույթի հարստություններին վերաբերող:

Համերգ-ներկայացման առաջին մասում հանդիսականը հաճույք է ունեցել վայելելու հայ ազգագրական եւ ազգային հայտնի պարային կատարումներ: «Լեռներու կանչի» երկրորդ մասով պարախումբը հարգանքի տուրք է մատուցել Արամ Խաչատրյանինՙ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակի առիթով ներկայացնելով պարային գեղեցիկ կոմպոզիցիաՙ Խաչատրյանի ստեղծագործությունների հիման վրա:

Համերգի ավարտին ՀԵԸ շրջանային վարչության ատենապետ Վիգեն Չերչյանը շնորհակալությամբ պարգեւատրել է պարուսույցներ Գագիկ Գինոսյանին եւ Գայանե Մածունյանին, նաեւ ՀԵԸ պարախմբի վարչության անդամներին:

«Կը յուսանք, որ «Արին» պարախմբի մէջ տիրող պրպտումի ալիքը բեմէն ոգեւորէ նաեւ մեր հանդիսատեսը, որպէսզի բոլորս ալ աւելի ուշադիր ըլլանք մեր ազգային ժառանգութեան հանդէպ եւ անցնելով մեր վերնագրային գիտելիքներու սահմանըՙ նախանձախնդիր ըլլանք հայ մշակոյթի եւ արուեստի աւելի խոր ուսումնասիրութեան եւ անոր աւելի գիտակից պահպանման», գրում է Գ. Մածունյանը:

Հայտագիր-բրոշյուրը ներառում է Արամ Խաչատրյանի եւ Գագիկ Գինոսյանի կենսագրական ակնարկներ, պարախմբի ելույթների մամուլի արձագանքների պատառիկներ, խմբի անդամների լուսանկարներ, ներկայացված է նաեւ հիշյալ ելույթի պարերի ցանկը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ՊԱԼԿԻՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԴԻՄԱՑ ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՇԱԽՏՅՈՐԻ» ՀԵՏ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՐԳԵՅ ՊԱԼԿԻՆ. «ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ԴԻՄԱՑ ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ «ՇԱԽՏՅՈՐԻ» ՀԵՏ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական