Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Կյանքում պատահում է եւ այնպես, որ երկու տղամարդու ոչ միայն բաժանի, այլ նաեւ կապի սերը նույն կնոջ նկատմամբ: Այդպիսի մի իրավիճակ է ներկայացված Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած պետական դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումում, որտեղ Լիոնել Գոլդշտեյնի ստեղծագործության երկու հերոսների երկխոսության միջոցով երեւակվում են նրանցից ամեն մեկի` արդեն կյանքից հեռացած այդ կնոջ ամուսնու եւ նույն կնոջն ամբողջ կյանքում քնարական զգացմունքով սիրած մարդու հինգ տասնամյակների խնամքով թաքցված հույզերն ու ապրումները… Հուլիսի 1-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում այս ներկայացմամբ մեկնարկեց «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է «Գյումրին ԱՊՀ 2013 թվականի մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում եւ տեւելու է ութ օր: Ներկայացման երիտասարդ բեմադրիչը ծնունդով գյումրեցի, այժմ Փարիզում ապրող Լեւոն Մինասյանն է` ներկայումս հայտնի Լեո Ման անունով, որը մոսկովյան թատրոնում այս գործը բեմադրել է Արմեն Ջիգարխանյանի հրավերով:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որը Գյումրիում նորություն է, կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը` Վարդան Աճեմյանի անվան թատրոնի նախաձեռնությամբ: Նրանում ընդգրկված ներկայացումները ցուցադրվելու են այստեղ եւ Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում: Մասնակից 19 «դուետներից» (երկու դերասանով ներկայացում), որոնք ընտրվել են մրցույթով, 12-ը Հայաստանից են, մյուսները` Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից: Փառատոնի բյուջեն 11 մլն 600 հազար դրամ է, որի 6 մլն դրամը հատկացրել է ԱՊՀ ներկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, 5 մլնը` Հայաստանի մշակույթի նախարարությունը: Բոլոր ներկայացումներին հաջորդելու են հեռուստաքննարկումներ:

Առաջին ներկայացման մեջ հանդես են եկել հիշյալ մոսկովյան թատրոնի դերասաններ Անատոլի Կոտը եւ Ստանիսլավ Էֆենտովը: Ներկայացումը ջերմորեն է ընդունվել գյումրեցի հանդիսատեսի կողմից: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեր հայրենակից Արմեն Ջիգարխանյանը, իր ուղերձում ողջունելով այս փառատոնը, հույս է հայտնել, որ այն կդառնա տարվա ամենավառ հիշվող իրադարձություններից մեկը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այլ երկրներից մասնակիցների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ ԵՐԵՎԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական