Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՔ ՕՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

04/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Երեկ Ազգային ժողովից աշխատավայր հասնելու ողջ ճանապարհին Հայաստանի քաղաքացիները, որքան էլ զարմանալի, իրենց առօրյա գործին էին, վազում էին այսուայն հոգսի հետեւից կամ բողոքում շոգից, ու նրանցից ոչ մեկը տեղյակ չէր, որ հայոց խորհրդարանում համաեվրոպական միջոցառում է, Հայաստանն էլ այդ միջոցառման համատեքստում Եվրոպայի մասն է` գոնե երեկ բացված համաեվրոպական խորհրդաժողովի տեւելիք երեք օրվա ընթացքում: Բայց դե արդեն երեկոյան մեր զբաղված համաքաղաքացիները հեռուստատեսություններով արդեն լայնորեն տեղեկացված կլինեին, թե որքան եվրոպացի են իրենք այս երեք օրը, եւ կարեւորը` դա տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:

Եվ ուրեմն` այդ համաեվրոպական համաժողովին, «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» վերնագրով, մասնակցեցին եւ ելույթ ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, Եվրոխորհրդի` Հայաստանում ամենից շատ մեջբերվող Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, այլ կարեւոր եվրոպական հյուրեր` հատկապես սահմանադրական իրավունքի ոլորտից, որոնք բոլորն իրենց ելույթներում քննարկում էին այդ կարեւոր թեման 32 երկրների եւ միջազգային կառույցների 80 ներկայացուցիչների հետ:

Դին Շպիլմանն իր ելույթում օրենքի գերակայությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու անհրաժեշտությունից խոսեց, նշեց, որ Նախարարների կոմիտեում նախագահելու ընթացքում 15-րդ արձանագրությունը ստորագրելով Հայաստանն արդեն ձեռքբերում է ունեցել (20 երկիր է ստորագրել), մի նոր ձեռքբերում էլ կունենա, եթե ՄԻ եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը ստորագրի: ԵԴ նախագահն ասում էր, որ իշխանությունները սահմանադրական նորմերի պահպանման արդյունավետ համակարգ պետք է ստեղծեն եւ տարբեր օղակներով այս ուղղությամբ համագործակցեն, որպեսզի իշխանության թեւերի հավասարակշռում ապահովվի:

Ջիանի Բուքիքիոն շատ տեսական այս խորհրդաժողովում ինքը եւս տեսականությունից դուրս չէր` թե արդի պետությունը ճկուն պետք է լինի, արագ արձագանքի փոփոխություններին, մշակի ճկունության կառավարման մեխանիզմներ, օրենքի խտրական կիրառում թույլ չտա հատկապես ՄԻ ոլորտում:

Եվ առհասարակ` օրենսդրությունն անընդհատ փոփոխելու կարիք կա` հանրային կյանքին, մարդու իրավունքներին ուղղված մարտահրավերներով պայմանավորված. սահմանադրական երաշխիքները, ըստ եվրոչափորիչների, յուրաքանչյուր պետության առաջնային պարտականությունն է:

Նույնքան կարեւոր ելույթներ ունեցան մերոնք: Մեր խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանը առավոտյան խորհրդաժողովը բացելիս այն խորհրդանշական էր համարել ոչ միայն Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահելու, այլեւ Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին հավաստելու եւ եվրոպական մեծ ընտանիքին ինտեգրվելու առումով: Հետն էլ եվրոպացիներին հիշեցրել էր Հայաստանում սահմանադրական սկզբունքները կյանքին համադրելու դարավոր, դեռ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացի» ժամանակներից եկող ավանդույթները` խորհրդաժողովի թեման այժմեական համարելով ԵԽ անդամ շատ պետությունների համար:

Մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահելը հավելյալ հնարավորություն համարեց մեր երկրի համար` ժողովրդավարացման զարգացմանն ուղղված ԵԽ անդամ երկրների միասնական ջանքերին իր ներդրումը բերելու առումով: Նալբանդյանն ասում էր, որ կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու նրա վստահելիությունը մեծապես կախված են այն հանգամանքից, թե որքանով անդամ երկրները միասնաբար եւ յուրաքանչյուրն անհատապես հավատարիմ կմնան ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը եւ մարդու իրավունքներն ամրապնդելու եւ առաջ տանելու իրենց հանձնառությանը:

Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբՙ խորհրդաժողովի աշխատանքները կարող են նպաստել օրենքի եւ դրա կիրառելիության կատարելագործմանը եվրոպական աշխարհամասում եւ այս գործընթացում իրենց ներդրումը կարող են բերել ինչպես Նախարարների կոմիտեն եւ Խորհրդարանական վեհաժողովը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու Վենետիկի հանձնաժողովը:

Իսկ մեր երկրի նախագահի ուղերձը խորհրդաժողովի մասնակիցներին էր բերել նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը . «Մեր երկրի ու իշխանությունների համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է նախագահել Եվրոպայի խորհրդում: Այս վեցամսյա ժամանակահատվածը մենք ձգտելու ենք արժեւորել այնպիսի նախաձեռնություններով, որոնք նոր խթան կդառնան եվրոպական արժեքային համակարգի հետագա զարգացման ու ամրապնդման, իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործման համար», իր խոսքն էր ուղղել երկրի նախագահը` մարդու իրավունքը անկյունաքարային արժեք եւ գերակայություն համարող եվրոպական մոտեցումը միջազգային հարաբերությունների հետագա ծավալման տեսակետից կարեւորելով, «դրանց հիմքում դնելով արժեքային հստակ կողմնորոշիչ, որի համաձայն մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեք են»: «Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այլ կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը», հղել էր նախագահը:

Դե իսկ մեր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը «Իրավունքի գերակայության տեղն ու դերը մարդու եւ քաղաքացու սոցիալական վարքագծում» թեմայով մի այնպիսի ելույթ ունեցավ, որ եվրոպացի նախագահողները դա լսում էին հատկապես ականջներին օղ անելով` երբ մենք «Դատաստանագիրք» ու Մխիթար Գոշ ենք ունեցել, եվրոպաներն ուր էին: Պետությանն էլ (արդի պետություններին) ՄԻ պաշտպանության ոլորտում ազգային եւ միջազգային պարտավորությունները հետեւողական իրացնել կոչեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԱՑԱՆՑԸ ԳԱՂՏՆԱԼՍՎՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական