Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 1,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

03/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերահսկիչ պալատի (ՎՊ) գնահատականներին երեկ արձագանքեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նա առաջին հերթին ընդգծեց, որ Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն առնչվում են շինարարության ոլորտին ընդհանրապես, այլ ոչ թե կոնկրետ քաղաքաշինության նախարարությանը, որտեղ, ի դեպ, 2012-ին Վերահսկիչ պալատը ստուգումներ չի կատարել: Խոսելով իր ղեկավարած ոլորտի ֆինանսական ցուցանիշների մասինՙ Սամվել Թադեւոսյանը հայտարարեց, որ պետական բյուջեից հատկացրած 6,5 մլրդ դրամից գումար է խնայվել` մոտ 1,5 մլրդ դրամ: Ըստ նախարարի, խնայվել է բյուջեից հատկացված գումարի 15 տոկոսը: Սակայն նշենք, որ 1,5 մլրդ դրամը ոչ թե 15 տոկոսն է, այլ ավելի քան 20 տոկոսը, հետեւաբար նախարարը կամ գումարի կամ տոկոսի ցուցանիշում սխալ թիվ է հայտարարել:

Սամվել Թադեւոսյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատը պետք է հայտարարեր, թե շինարարության ոլորտում ընդհանրապես խախտումների տոկոսը որքան է կազմել եւ որ նրա հաշվետվություններում խորքային վերլուծություններ չկան: ՎՊ հիմնական խորհուրդները շինարարություն իրականացնող լիցենզավորված մարմինների կողմից աշխատանքների ոչ պատշաճ կատարումն է: Դրա պատճառն այն է, որ նախագծումները իրականացվում են թերի եւ անորակ:

Տեխնիկական հսկողությունը եւս թերի է իրականացվում, քանի որ ունի ձեւական բնույթ: 1 կամ 2 մասնագետը տեխնիկական հսկողութուն են իրականացնում 50-ից ավելի կազմակերպություններում, ինչն արդեն պատկերացում պետք է տա դրա որակի վերաբերյալ: Նախարարի հավաստմամբՙ սա բնորոշ է ընդհանուր շինարարության ոլորտին: Նախարարությունն իր վերահսկողությունն է իրականացրել եւ կասեցրել լիցենզիա ստացած 550 կազմակերպությունների գործունեությունը, իսկ պետական բյուջե է վերադարձվել 53 մլն դրամ: Սամվել Թադեւոսյանը անհրաժեշտ համարեց, որ շինարարարական աշխատանքների նոր կարգ հաստատվի, ինչի համար շինարարական նորմերը պետք է համապատասխանեցվեն այսօրվա չափանիշներին:

Այդուհանդերձ, «Եղե՞լ են «ատկատներ» քաղաքաշինության նախարարության համակարգում» հարցին նախարարը բացասական պատասխանեց, ասելով, որ չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ չեն կատարվում, բացի դրանիցՙ մրցույթները ընթանում են օն լայն, ճշտումներ են կատարվում պայմանագրային ծավալաթերթերում: «Ինչպե՞ս կարող են լինել «ատկատներ» այդ դեպքում», հռետորական հարցրեց Սամվել Թադեւոսյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ խախտումների վերաբերյալ 3-4 գործեր ուղարկվել են դատախազություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿՈՉ

Հաջորդ գրառումը

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական