Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ

Էլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ Դիլիջանում անցկացված կանանց Գրան պրիի մրցաշարի 2-րդ փուլում: Նա 11 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ զբաղեցրեց նախավերջինՙ 11-րդ տեղըՙ առաջ անցնելով միայն Բելա Խոթենաշվիլուց (4 միավոր):

Էլինան միայն 10-րդ տուրում ճաշակեց հաղթանակի քաղցրությունըՙ պարտության մատնելով Բելա Խոթենաշվիլուն, որի շնորհիվ էլ աղյուսակում շրջանցեց նրան:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուն, որը վաստակեց 8 միավոր: 2-րդ տեղը գրավեց Աննա Մուզիչուկը (7 միավոր), որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Նանա Ձագնիձեից: