Վենեսուելայում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլում Հայաստանը ներկայացրած 3 սամբիստներից 2-ը դարձան մրցանակակիրներ: Առավել հաջող ելույթ ունեցավ Մավրիկ Նասիբյանը, որն ուժեղագույնը ճանաչվեց մինչեւ 74 կգ քաշայինների պայքարում: Դավիթ Գրիգորյանը (90 կգ) դարձավ արծաթե մեդալակիր: