Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎՃԱՐՈՎԻ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

02/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Երեկվանից մայրաքաղաքում մեքենա կանգնեցնելը դարձել է վճարովի: Վճարում պետք է կատարել ոչ թե կարմիր թեւկապով պապիկներին, որոնք հերթապահում են այս կամ այն տարածքում, այլ էլեկտրոնային տարբերակով եւ սահմանված կարգով: «Առձեռն գումար չի լինելու», հավաստիացնում է Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ՙ հավելելով, որ գործընթացը կենտրոնական փողոցներից հետո կշարունակվի նաեւ ծայրամասերում:

Մրցույթում հաղթող ճանաչված եւ ավտոկայանատեղիների ծառայություններն իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վազգեն Հարությունյանի ներկայացմամբՙ կահավորվել են Մաշտոցի պողոտայում եւ Ամիրյան փողոցում տեղակայված ավտոկայանատեղիները: Առաջիկայում նման ավտոկայանատեղիներ կլինեն Սայաթ-Նովա, Իսահակյան, Թումանյան, Գրիգոր Լուսավորիչ, Սարյան, Մոսկովյան փողոցներում: Պատասխանատուների ներկայացմամբՙ նոր համակարգի իրագործումից հետո կլինեն նաեւ անվճար կայանատեղիներ: Բոլոր այն վայրերում, որտեղ կայանումն արգելող ճանապարհային նշանները կբացակայեն եւ տարածքը սահմանված չի լինի որպես վճարովի ավտոկայանատեղի, կգործեն անվճար:

Վճարովի ավտոկայանատեղիներ կարող են գործել ավագանու սահմանած ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում: Վճարովի ավտոկայանատեղիներ բացառվում են կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, բակային տարածքների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի տարածքներում:

Ավտոկայանատեղիի համար բոլոր վճարումները կմուտքագրվեն Երեւանի բյուջե: Մեկ ժամ կայանելու համար նախատեսված է 100 դրամ: Յուրաքանչյուր մեկ օրվա համարՙ 500 դրամ, մեկ շաբաթվա համարՙ 1000 դրամ, մեկ ամսվա համարՙ 2000 դրամ, իսկ մեկ տարվա համարՙ 12.000 դրամ: Գիշերը ժամը 12-ից մինչեւ առավոտյան 9 կայանելու ժամանակ ավտոկայանատեղին գումար չի գանձի:

Ըստ Նավասարդյանիՙ վճարման համակարգը մատչելի է: Նրա հաշվարկներովՙ օրական մեկ անգամ մեքենա կայանելով վարորդները նախկինում տարեկան վճարում էին 73.000 դրամ, նոր համակարգի միջոցով մեկ տարվա համար քաղաքացին կվճարի 12.000 դրամ:

Բոլոր նրանց համար, ովքեր մեքենան կկայանեն, սակայն չեն վճարի, նախատեսված է տույժ: Առանց տուրքի վճարման մեքենան կայանելու դեպքում վարորդից կգանձվի 5000 դրամ գումար: Եթե մեքենան կայանված է ավելի է քան 48 ժամ առանց գումարը վճարելու, ապա ավտոկայանատեղիի կազմակերպիչներն իրավունք ունեն մեքենան տեղափոխել հատուկ տարածք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸՙ ԳԵՐԽՆԴԻՐ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸՙ ԳԵՐԽՆԴԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական