Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ-Ի ԹԵՄԱՅՈՎ

29/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց

Վերջին շրջանում «Հայռուսգազարդի» կողմից գազի գնի բարձրացման առիթով կազմակերպված հավաքներում հնչում է նաեւ «Տվեք մեզ ատոմակայանի էլէներգիան» պահանջը: Այնպիսի տպավորություն է տիրում, որ կարծես Մեծամորի ԱԷԿ-ի հզորությունը լիարժեք չի իրականացվում, կարելի է ավելացնել, եւ մենք գազի այրումից էլեկտրաէներգիա ստանալու խնդիրը կարող ենք կանխել, ասել է թե կախվածությունից ազատվել: Արդյոք հարցը բարձրացնողները քաջատեղյա՞կ են հայկական միջուկային էլեկտրակայանի հնարավորությանը, դրա շահագործման հուսալիության կարողունակությանը, ատոմակայան կոչվողի այլ առանձնահատկություններին: Թե՞ այն վստահությունն ունեն, որ ատոմակայան ասելով պետք է էլեկտրաէներգետիկ ինքնաբավություն հասկանալ, ծախսիր ինչքան կարող ես, հետն էլ արտահանիր, մտքում ունենալով նոր ԱԷԿ կառուցելու մտադրություն, որի էլ ողջ արտադրանքը կարտահանենք ու տարածաշրջանային առաջատար կդառնանք նաեւ այս ոլորտում: Բայց բավ է նման տրամադրությունների տրվել, փորձենք իրավիճակը կոնկրետ թվերով ներկայացնել:

Վերաշահագործումից հետո հայկական ատոմակայանը յուրաքանչյուր տարի թողարկել է 2-2,3 մլրդ կվտ. ժամ էլեկտրաէներգիա, որը կազմում է ՀՀ-ում արտադրված էլեկտրական հոսանքի 35-40 տոկոսը: Պարզ թվաբանական հաշվարկով ստացվում է, որ անկախացումից հետո հանրապետությունն սպառում է, տարբեր բնույթի կորուստները հաշվառած, 5-5,5 մլրդ կվտ.ժամ: Օրինակՙ ԱԷԿ-ում տարբեր սարքավորումներ աշխատեցնելու, շենք-շինություններն ու տարածքը լուսավորելու նպատակով տարվա ծախսը հասնում է արտադրության 6-8 տոկոսին: Համանման վիճակ է ջերմակայաններում, որոնք նույնպես հսկայական տարածքներ են զբաղեցնում, որպիսիք չունեն հիդրոկայաններն ու գերժամանակակից էլեկտրաարտադրական հզորությունները: 1 հայաստանաբնակի հաշվով ստացվում է տարեկան 2000 կվտ.ժ-ից պակաս էլեկտրաէներգիա: Թե ինչ թիվ է սա այլոց արտադրածի համեմատ, նշենք, որ ատոմակայան չունեցող Ավստրիայում 1 բնակչի հաշվով արտադրությունը 8000 կվտ.ժ է, նույնը հարեւաններ Չեխիայում եւ Շվելցարիայում: Ինչպես Կենտրոնական Եվրոպայի այս երկրներում, այնպես էլ ողջ աշխարհամասում, տասնյակմիլիարդավոր կիլովատժամերին համարժեք էլեկտրաէներգիա է ստացվում արեւային ջրատաքացուցիչների օգնությամբ, որոնք տեղադրված են հարյուրհազարավոր առանձնատների ու բազմաբնակարան շենքերի տանիքներին, որպիսիք գրեթե չենք տեսնում Հայաստանում:

Այս առումով հետաքրքրություն առաջացրեց պարոն Վահան Համազասպյանի առաջարկը, որը հեղինակի տարօրինակ զգուշավորության ասեմ, թե գաղտնապահության հետեւանքով կարծես սպասվող շարունակությունը չի ունենում: Խնդրի տեխնիկական կողմի մեջ չմտնելով ընդամենը նկատեմ, որ սարքի օգնությամբ չրեր պատրաստելու եւ եվրոպական շուկայում կգ-ը 40-60 եվրոյով վաճառելու մտայնությունը չափից դուրս է լավատեսական: Եվրոպական սուպերմարկետները հեղեղված են աշխարհի չորս կողմերից այստեղ հասցվող տասնյակ տեսակների թարմ մրգերով, որոնց մատչելիությանը բազմիցս ենք անդրադարձել: Այնպես որ գաղափարի արդյունավետության հիմնավորումներն այլ ուղղությամբ է պետք ծավալել:

Հայաստանաբնակներիս թերեւս առավել պետք է հետաքրքրի, թե էլեկտրաէներգիայի ինչ չափաբաժին են արտադրում համեմատաբար ցրտաշունչ, 4-5 ամիսներ ջեռուցման խնդիր ունեցող երկրները: Հյուսիսային բեւեռին մերձակա Կանադայում ու Շվեդիայում 1 բնակչի հաշվով էլարտադրությունը 17000 կվտ.ժ է, ատոմակայաններ չունեցող Ֆինլանդիայում ու Նորվեգիայումՙ համապատասխանաբար 15000 եւ 26000 կվտ.ժամ: Թե որտեղ են հյուսիսաբնակներն արտադրում էլհոսանքի մեզ համար առաջիկա տասնամյակներին անհասանելի այս քանակները, խնդրի մի կողմն է. հարցն առավել այն է, որ էլարտադրության պահանջ կա ու կա, որը մեզանում մասնագիտական միտքը չտեսնելու է տալիս, շարքային հայաստանցու մեջ էլ կարծիք կազմավորում, թե էլհոսանքի ավելցուկ ունենք, ուր որ է մի քանի միլիարդ կվտ.ժամ էլեկտրաէներգիա կարտահանենք, որը տարիներ շարունակ խոստացվում ու չի իրականացվում: Այս առումով տարօրինակ է մեր մամուլում հայտնված այն տեղեկատվությունը, թե Վրաստանը ՀՀ բարձրավոլտ ցանցերի օգնությամբ Իրան արտահանում է իրականացնում: Տարօրինակությունը թերեւս չափազանցություն համարենք, եթե փաստենք, որ տարիներ առաջ մեզնից էլհոսանք գնող հարեւանը հիմա տարեկան 9 մլրդ կվտ.ժ արտադրություն ունի: Մեր մյուս հարեւաններ Թուրքիայում եւ Իրանում 1 բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը 3000 կվտ.ժամ է, մոտակա տարիներին նոր հզորությունների կառուցման պարագայում, երբ մենք անգամ նախագծվող ոչինչ չունենք: Եթե սխալ եմ, թող էներգետիկներն ինձ ուղղեն. էլեկտրաէներգետիկ առումով մենք տարածաշրջանի հետնապահն ենք իր բոլոր հետեւանքներով հանդերձ: Տհաճ է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվենք, եթե գործել սկսեն էլեկտրածախսատար արդյունաբերական 1-2 հսկաները, որպիսի պահանջ հաճախ է հնչեցվում: Ինչ-որ մեկն ինչ-որ տեղում գիտի ակնկալվող հետեւանքների մասին եւ դրանց ընթացք չի տալիս:

Մտորումներս փորձեմ ավարտել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումից մի քանի տարի անց ՀՍՍՀ բարձրագույն ղեկավարության առաջացրած անհանգստությունը ներկայացնելով, որին հանդիպեցինք անվանի գիտնական ու պետական գործիչ Ֆադեյ Սարգսյանի «Կյանքի դասերը» հուշագրությունում: Հեղինակը փաստում է. z(ամենաբարձր մակարդակով) մեզ հաջողվեց ստանալ կառավարական որոշում, որտեղ նշված էր. կայանը կառուցվել է մինչեւ 1982 թվականի անվտանգության նորմերի ու կանոնների կիրառումը եւ ունի բազմաթիվ շեղումներ դրանցից, ընդ որումՙ շատ լուրջ եւ գործնականում անուղղելի…

Հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ հայկական ատոմակայանը անվտանգության տեսակետից չի համապատասխանում գործող նորմերին ու կանոններին: Հանձնաժողովի ակտը ԽՍՀՄ պետատոմհսկողություն եւ ՀԽՍՀ նախարարների խորհուրդ ուղարկվեց 1986 թ. ապրիլի 24-ին, այսինքնՙ Չեռնոբիլի աղետալի վթարից երկու օր առաջ»:

Եվ ի՞նչ. 1000 օր անց, ԽՄԿԿ քաղբյուրոյի որոշմանը համապատասխան, ընդունվեց ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշումը 1989 թ. փետրվարի 22-ից Մեծամորի ԱԷԿ-ի առաջին բլոկի եւ 1989 թ. մարտի 18-ից երկրորդ բլոկի շահագործումը դադարեցնելու մասին: Սա մեզ վկայում է այդ տարիների ՀԽՍՀ վարչապետ Ֆադեյ Սարգսյանը: Դա որեւէ մեկնաբանության կարիք չունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅՐ ԱՐԵՆ ՃԵՊԵՃՅԱՆԸՙ ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՌԱՋՆՈՐԴ

Հաջորդ գրառումը

ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ «ԱՐՑԱԽ» ԲԱՆԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ «ԱՐՑԱԽ» ԲԱՆԿՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական