Չեմպիոնների լիգայի մրցաշարին նախապատրաստվող «Շիրակը» ստուգողական խաղում 2-0 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտին»: Աչքի ընկան թիմի լեգեոնականներ Ջորջ Օդիանբոն եւ Ֆոֆանա Բեկոն:
Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» խնդրանքով «Շիրակը» համաձայնվել է չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն անցկացնել մրցակցի հարկի տակ: Սակայն ՈւԵՖԱ-ն մերժել է «Տրե Պենեի» խնդրանքը, ուստի հուլիսի 2-ին կայանալիք առաջին խաղում «Շիրակը» հանդես կգա Գյումրիում: