Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ` ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ

27/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը, սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում են 2013թ. ստեղծագործական եւ գիտական աշխատանքի միջազգային մրցանակաբաշխություն:

Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացմանը, խթանել երկրի մտավոր կյանքի աշխուժացումը:

Մրցանակաբաշխությունը համագործակցում է կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւՙ ԳԱԱ, Հայաստանի գրողների, ժուռնալիստների, նկարիչների, կոմպոզիտորների միությունների ու երաժշտական ընկերության հետ:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ սփյուռքից:

Այս տարի ԳԱԱ 70-ամյակն է, եւ այս մրցույթը գիտության գծով կնվիրվի Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանին: «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին սահմանված է 12 անվանակարգ` ֆիզիկա, մաթեմատիկա եւ մեխանիկա, ինֆորմատիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, պատմություն, սոցիոլոգիա եւ իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու եւ գրականություն, տնտեսագիտություն, հայագիտություն եւ ազգագրություն ուղղություններով:

Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 12 միլիոն դրամ: Ինչպես երեկ Ռուսաստանի հայերի միությունում կայացած հանդիպմանը տեղեկացրեց ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթեւոսյանը, արդեն հայտեր են ստացել, ինչպես Էստոնիայից, այնպես էլ Լատվիայից եւ Ուկրաինայից:

Անդրադառնալով մրցույթի մյուս ճյուղին, որը նախատեսված է գրողների համար, նշենք, որ անցկացվում է «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» նշանաբանով: Իսկ անվանակարգերը հետեւյալն են` արձակ, պոեզիա, դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ` արձակի համար նախատեսված է 1. 650. 000 դրամ, պոեզիայի` 1.650.000 դրամ, իսկ դրամատուրգիայի կամ մանկապատանեկան գրականության` 1. 650. 000:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ ստացել են 20 հայտ, որոնցից երկուսը արձակ, տասը` պոեզիա, չորսից-հինգըՙ մանկական եւ այլն:

Լ. Անանյանն ընդգծեց, որ ժյուրիի կազմում ընդգրկված են ինչպես գրականության ինստիտուտից, այնպես էլ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, գրողների միությունից, ԵՊՀ-ից մասնագետներ:

Հայտարարվել է նաեւ լրագրողական լավագույն հրապարակումների մրցույթ` «Մեր հավատամքը` պետականություն, միասնականություն, ազգային ինքնություն» թեմայով: Մրցույթին ներկայացվող հրապարակումները պետք է արտացոլեն մեր պետականության, միասնականության, ազգային ինքնության հիմնահարցերը, Հայատանի հետագա հզորացման, բարգավաճման, ժողովրդավարացման ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման գործընթացները: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Սահմանվել են հետեւյալ մրցանակները` տպագիր մամուլ, 3 մրցանակ` 500.000 դրամ, հեռուստահաղորդումներ, 2 մրցանակա` 500.000-ական դրամ, ռադիոհաղորդումներ, 2 մրցանակ` 500.000-ական դրամ, սփյուռքահայ լրատվամիջոց, 2 մրցանակ` 500.000-ական դրամ, ինչպես նաեւ սահմանվել է հատուկ մրցանակ Ռուսաստանի հայերի միության բազմաբնույթ գործունեությունը լուսաբանող լավագույն հրապարակումների համար` 500.000 դրամ:

ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն ուրախությամբ փաստեց, որ արդեն ստացել են հետաքրքրական նյութեր:

Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանի ժուռնալիսների միության անդամները:

Իսկ կերպարվեստի զարգացմանը նպատակաուղղված լավագույն ստեղծագործությունների մրցույթում ներառված են գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի անվանակարգեր: Մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հանդիպմանը փաստեց, որ սեպտեմբերին կցուցադրվեն 100-ից ոչ պակաս նկարներ, ինչպես նաեւ ցուցահանդեսին կներգրավեն սփյուռքի նկարիչներին:

Հայտարարվել է նաեւ լավագույն կոմպոզիտորական եւ երաժշտագիտական ստեղծագործությունների մրցույթ, որին կարող են մասնակցել այն կոմպոզիտորներն ու երաժշտագետներն, որոնք ունեն պորֆեսիոնալ երաժշտական կրթություն: Իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 միլիոն դրամ:

Կոմպոզիտորական արվեստի գծով ներկայացված են հետեւյալ անվանակարգերը` վոկալ-սիմֆոնիկ, կոնցերտային երաժշտության ժանրում գրված ստեղծագործություն` 1. 280. 000դրամ, գործիքային անսամբլների համար գրված ստեղագործություններ`1.100.000 դրամ, խմբերգային վոկալ-գործիքային երաժշտության ժանրում գրված ստեղծագործություն` 250.000 դրամ: Իսկ երաժշտագիտության ասպարեզում ներառված են ինչպես գիտական հոդվածների ժողովածու, այնպես էլ երաժշտագիտական հրապարակախոսություն, մենագրություն: Մրցանակային ֆոնդը կազմում է 900.000 դրամ:

Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն ուրախությամբ նշեց, որ մրցույթին հայտեր են ստացել ե՛ւ Սիրիայից, ե՛ւ Արգենտինիայից: Նա փաստեց, որ արտերկրում ավելի ակտիվ են:

Հայաստանում երգչախմբային արվեստի հետագա զարգացման նպատակով հայտարարվում է նաեւ երիտասարդական երգչախմբերի հանրապետական փառատոն-մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի եւ ԼՂՀ երիտասարդ երգչախմբերը, որոնց անդամների տարիքը չի գերազանցում 35-ը: Փառատոն-մրցույթը ներառում է ինչպես Կոմիտասի խմբերգերից, այնպես էլ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ժողովրդական երգերի մշակումներից, եւ երգչախմբի գեղ. ղեկավարի կողմից ներկայացված ստեղծագործություն: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն դրամ:

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը նշեց, որ վերոնշված անվանակարգում ներկայացվել է 7 հայտ:

Այս տարի նաեւ ավելացել է եւս մի անվանակարգ` ռեժիսորների գծով, որոնք պետք է անդրադառնան սահմանամերձ, հեռավոր գյուղերի խնդիրներին:

Երեկ` Ռուսաստանի հայերի միությունում կազմակերպված խորհրդակցության ժամանակ հետաքրքրական միտք առաջարկեց կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը եւ պատրաստակամություն հայտնեց ի կատար ածել. ՌԴ-ում կազմակերպել հեղինակային համերգներ, որոնց հասույթը կտրամադրվի սահմանամերջ կարիքավոր գյուղերին: Այս գաղափարին միացավ նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` ասելով, որ Նկարիչների միությունը եւս կտրամադրի նկարներ, որոնցից գոյացած հասույթը կարող են տրամադրել այդ գյուղերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԶՐԱՍ ԱՆՎԵՀԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՁԱԿ 2013» ՄՐՑՈՒՅԹԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԿՄԵԿՆԱՐԿԻ «ԱՐՁԱԿ 2013» ՄՐՑՈՒՅԹԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական