Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ «ԱՅԲ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄՙ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

27/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 26-ին «Այբ» ավագ դպրոցում կայացել է ռոբոտիկայի լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:

Լաբորատորիայի բացմանը մասնակցել են «Այբ» դպրոցի ղեկավարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ռոբոտիկայի թիմըՙ ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանի գլխավորությամբ եւ ռոբոտիկա առարկան ուսումնասիրող աշակերտները: Լաբորատորիան ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Այդ նպատակով ընկերությունը հատկացրել է ավելի քան 14 միլիոն դրամ:

Հաշվի առնելով տեխնիկական գիտությունների ոլորտում հայերի հիմնարար գիտելիքներն ու ընդունակությունները եւ առաջնորդվելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն զարգացնելու տեսլականով`ՎիվաՍել-ՄՏՍ-ն հետեւողականորեն աջակցում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապեսՙ ռոբոտիքսի զարգացման աշխատանքներին: Ընկերությունը համոզված է, որ կայուն ապագայի հիմքը զարգացած կրթական համակարգն է եւ, երիտասարդության շրջանում ռոբոտիքսի նկատմամբ հետաքրքրությունը, առաջին հերթին, պետք է սերմանել դպրոցական տարիքից:

«Մենք ունենք հզոր մտավոր ներուժՙ ի դեմս ավագ սերնդի մեր գիտնականների, ինժեներների եւ, առաջին հերթին`մեր խոստումնալից երեխաների, քանի որ նրանք են մեր երկրի ապագան կերտողները: Ինչպիսի երիտասարդներ ունենք այսօր` այդպիսին կլինի մեր ապագան: Հետեւաբար, Հայաստանի ապագա տնտեսության ամուր հիմքերը պետք է գցել այսօրՙ մեծացնելով մտածող, ստեղծագործող, ուժեղ, պատվախնդիր եւ հայրենասեր սերունդ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն մի քանի տարի «Այբ» կրթական հիմնադրամը տարբեր առարկաներից արդիական ուսումնական լաբորատորիաներ է ստեղծում Երեւանի եւ մարզերի դպրոցներում: «Այբ»-ը ոչ միայն նախագծում եւ հիմնում է առարկայական մոդելային լաբորատորիաներ, այլեւ մշակում է դասավանդման մեթոդաբանությունը:

Ֆիզիկայի եւ քիմիայի առաջին «ԱյբԼաբ»-երը գործարկվել են Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Այնուհետ ինֆորմատիկայի «ԱյբԼաբ» է բացվել Բերդ քաղաքում: Տարածաշրջանում նմանը չունեցող էկոլոգիայի երկու «ԱյբԼաբ»-եր են ստեղծվել Քաջարանի երկու դպրոցներում, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության«ԱյբԼաբ»-եր` Վաղարշապատի թիվ 4 դպրոցում: Ընթացքի մեջ են նոր «ԱյբԼաբ»-երի նախագծումն ու շահագործումը մայրաքաղաքի եւ մարզերի այլ դպրոցներում:

Ուսումնական արդիական լաբորատորիաները նախագծվում եւ ստեղծվում են «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Այստեղ հաշվի են առնվում արդի սարքավորումներով դպրոցական լաբորատորիաներ ստեղծելու անհրաժեշտ պահանջները, տարածքի ընտրությունը, կահավորումը, ինչպես նաեւ վերապատրաստման, անվտանգության եւ կառավարմանհամակարգերը: «ԱյբԼաբ» ցանցն ապահովում է փորձի փոխանակում, ռեսուրսների համատեղօգտագործում (գրադարան, սիմուլյացիոնծրագրեր, տեսադարան), կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառում, համատեղ գնումներ, եւայլն:

«ԱյբԼաբ»-երը հաշվի են առնում տեղական եւ միջազգային փորձը, համապատասխանում են վերջին տեխնոլոգիական պահանջներին, բավարարում են անվտանգության եւ էրգոնոմիկայի չափանիշներին, տալիս են իրական եւ վիրտուալ փորձեր անցկացնելու հնարավորություն, ապահովում են ոչ միայն դպրոցական, այլեւ խորացված ծրագրերով ուսուցման իրականացում, ինչպես նաեւ նպաստում են ուսումնական գործընթացը հետաքրքրական եւ գրավիչ դարձնելուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐՈՒՅԹ. ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱԴԱՐՁ-ՀԵՐՔՈՒՄ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԴՐԱԴԱՐՁ-ՀԵՐՔՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական