Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳԵԶԻԻ» ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌԵՎԱՆՇԻ ՄԻՋՈՑ Է ԴԱՐՁԵԼ

27/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա իրավազուրկ ժողովուրդներին ոչ թե ազատություն կբերի, այլ միայն աղետ

Նախորդ համարում, անդրադառնալով Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգու անվան հետ կապված դեպքերի պատճառած ոգեւորությանը թուրքահայ որոշ շրջանակներին, նշել էինք, որ դրանց հիմքում իսլամականներից ռեւանշ վերցնելու քեմալական ազգայնամոլության ձգտումն է, վերջիններս հավասարապես հայատյաց են եւ այդ ոգեւորությունը ընդամենը համայնքի դեմ կգրգռի ինչպես ցուցարարներին, այնպես էլ իշխանություններին:

Գրգռելու պարագայում անկասկած թուրքահայությունը վերստին թիրախ կդառնա հայատյացությամբ տառապող թուրք հրոսակի համար: Որպես օրինակ բերել էինք Ստամբուլի համալսարանի պրոֆ. Ահմեդ Ալանի եւ ըմբշամարտիկ, օլիմպիական բրոնզե մեդալակիր Ռիզա Քայաալփի սանձարձակությունն ու հայհոյանքը:

«Հյուրիեթը» դատապարտել է պրոֆեսորին, իսկ «Սթարը»ՙ ըմբշամարտիկին: Հատկանշական է, որ այս դատապարտումներն անգամ նկրտում ունենՙ ինչպե՞ս: Մինչ հարցին պատասխանելը ներկայացնենք «Սթարի» գրածը. «Հավաքականի մարզիկ Քայաալփին քննադատողներն իրավացի են: Այս ըմբշամարտիկը անշնորհքություն է դրսեւորել: Ավելին, գործել է հանցանք, որի անունը ատելության սերմանում է: Ընդ որում, այն իշխանության օրոք, որը համայնքներին է վերադարձնում Իսմեթ փաշայի առգրավված կալվածքները: Ցավոք, երկրում հայ, հույն եւ հրեա էթնոնիմները անարգանքի իմաստ են ունեցել: Որոշ տգետներ հայ ասելիս Հայաստան էին հասկանում, հույնՙ Հունաստան, հրեաՙ Իսրայել: Քեմալ Աթաթուրքի հիմնադրած մեր ազգային պետությունն էլ այս երկրներին պաշտոնապես «թշնամի» հռչակեց: Հետեւաբար մեր հայ, հույն, հրեա քաղաքացիները համարվեցին թշնամի, այսինքնՙ դավաճան: Ըմբշամարտիկը անցյալից երկող սովորությամբ վիրավորել է մեր ոչ մահմեդական քաղաքացիներին:

Նրան դատապարտելու հարցում համամիտ ենք բոլորս: Քարաալփը Միջերկրականի օլիմպիական խաղերի բացմանը կրել էր ազգային հավաքականի դրոշը, որին իրավացիորեն հակազդեց «Հյուրիեթը»: Սակայն միաժամանակ նշեց, որ նա դրոշ կրելու պատվին է արժանացել իր հայհոյանքների համար: Կնշանակի նպատակը արարքի համար ըմբշամարտիկին դատապարտելը չէ, այլ երկրի վարչապետին անկյուն խցկելն ու կառավարությանը հեղինակազրկելը»:

Այլատյացությունը հանցագործություն է մարդկության հանդեպ: Հայերին, հույներին, հրեաներին վիրավորելու համար թուրք ըմբշամարտիկին դատապարտելիս «Սթարը» դատապարտում է նաեւ «Հյուրիեթին» քննադատելու համար կառավարությանը եւ ժողովրդավարության ջղաձգումներով նույնացնում այս երկուսին: Ինչ վերաբերում է «Հյուրիեթին», ապա այս թերթը որքան էլ ըմբշամարտիկի հետ դատապարտի նաեւ վարչապետ Էրդողանի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման ամեն մի նախաձեռնության դեպքում թուքումուր է թափել հայերի գլխին ինչպես եւ «Սթարը», ոչ պակաս այլանդակ հայհոյանքներով, քան ըմբշամարտիկը վիրավորել հայությանը եւ տասնյակ տարիներ հայատյացության քարոզով թուրք հրոսակի ագրեսիվ նկրտումներն ուղղել է թուրքահայության դեմ:

Այդ առումով պատահական չէ հիմնադրման օրից «Հյուրիեթի» լոգոյի տակ տեղ գտած քեմալական ազգայնականության «Թուրքիան թուրքերինն է» կարգախոսը: Եթե «Գեզիի» այսպես կոչված դիմադրության շարժումը հանգեցնի Էրդողանի կառավարության տապալմանը, ապա հայերին, հույներին, ասորիներին թիրախ են դարձնելու այն ուժերը, որոնք համաժողովրդական տեսք տալու համար վերջիններիս ընդգրկել են այսպես կոչված դիմադրության շարժման մեջ:

Այլ կերպ, թուրք իրականության խնդիրը այլատյացության դատապարտումը չէ, այյլ թուրքական զանգվածների ագրեսիվ նկրտումները ազգային փոքրամասնությունների, էթնիկ եւ կրոնական խմբավորումների դեմ ուղղորդելը, որն իբրեւ առաջադրանք Թուրքիայում ստանձնել են իշխանությունները, ընդդիմությունը, ազգայնականները, իսլամական, քեմալական թե «գորշ գայլերի» եւ գրեթե կենտրոնական բոլոր թերթերըՙ անկախ ուղղվածությունից:

Ուստի միանգամայն ավելորդ է «Գեզիի» դեպքերով ոգեւորվելը, ինչճպես թուրքահայ որոշ շրջանակների հետ հունիսի 22-ի հաղորդագրությամբ ոգեւորվել էր Գերմանիայի եւ միջին Եվրոպայի ասորիների ֆեդերացիան «Ամեն տեղ Թաքսիմ է, ամենուր դիմադրություն» կարգախոսով, թե այս դեպքերը Թուրքիայի ժողովուրդների ազատության պայքարն են: Եթե նույնիսկ պայքար լինեն, այդ պայքարում հայերը, հույներն ու ասորիները կշիռ չեն ունենա, որովհետեւ 76-միլիոնանոց Թուրքիայում հայերը 60-65 հազար են, ասորիներըՙ 15-20, իսկ հույները մինչեւ 2,5 հազար:

Գալով «Գեզին» հանգուցյալ Հրանտ Դինքի անունով կոչելու, եւ այնտեղ Մեծ եղեռնի առաջին հուշարձանը վերականգնելու առաջարկին, որը հունիսի 22-ին արել էր Ֆրանկֆուրտում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը, ապա դա էլ պետք է համարվի վտանգավոր թուրքահայերի համար, հատկապես Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի շեմին, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը զգալի սպառել է թուրքական ժխտողականության դիրքերը:

Ի դեպ, վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեցող միանձնյա իշխանությունն էլ երկրում հանգեցրել է քեմալականների քաղաքական կազմակերպության Ժողովրդա-հանրապետական կուսակցության դիրքերի սպառմանը: Մինչ դիրքերի սպառման պատճառով հավասարակշռությունից դուրս է գալիս քեմալական ազգայնականությունը եւ Թուրքիայում շրջանառության մեջ են դրվում «Գեզիի» ցույցերը, Էրդողանի կառավարությանն էլ կշռադատությունից զրկում է ցուցարարների միջոցով քեմալական ազգայնամտությանը ցուցադրվող միջազգային աջակցությունը:

Աջակցության վերջին օրինակը թերեւս անգլիական «Էկոնոմիստն» է: Հունիսի 22-ի համարում վարչապետ Էրդողանի ժողովրդավարության ըմբռնումը որպես «զոմբիացված ժողովրդավարություն» բնութագրող այս թերթը, ելնելով «Գեզիի» դեպքերից, «Սուլթա՞ն, թե՞ դեմոկրատ» վերնագրով Թուրքիայի վարչապետին նույնացրել էր ենիչերիների հաշվեհարդարի զոհը դարձած Սելիմ 3-րդի հետ, իսկ 2011-ի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության օգտին քվեարկյելու կոչ էր արել թուրք ընտրողներին, գիտենալով, որ այս կուսակցությունը քեմալական ազգայնականության քաղաքական կազմակերպությունն է:

Եթե որեւէ դիմադրություն ռեւանշի միջոց է դառնում եւ դրան խառնվում են միջազգային ուժերը, աջակցելով կողմերից մեկին, ապա դա իրավազուրկ ժողովուրդներին ոչ թե ազատություն, այլ աղետ կբերի միայն: Հատկապես Թուրքիայի պես երկրում, որտեղ այլատյացությունը ի սկզբանե եղել է իշխանության, ընդդիմության եւ բնակչության առանձնահատկությունը: Կարծում ենք այս փաստը անձնական փորձությունից պետք է հայտնի լինի գոնե հայերին, հույներին եւ ասորիներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՍԻՐԻԱՅԻՑ

Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆԸ ԼՈՆԴՈՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋԵՑ ԼՐՏԵՍՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՌԼԻՆԸ ԼՈՆԴՈՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՊԱՀԱՆՋԵՑ ԼՐՏԵՍՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական