Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը 4-րդ անգամ նվաճեց Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոնի տիտղոսը: ԱՄՆ-ի Մոնթերեյ քաղաքում շրջանաձեւ մրցակարգով անցկացված մրցաշարում Մատիկոզյանը 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ արժանացավ գլխավոր մրցանակին:
Հայ շախմատիստը պարտություն չկրեց: Նա հաղթեց Ջոն Դանիել Բրիանտին, Ռոման Յանկովսկուն եւ Դիոնիսիո Ալդամային, ոչ-ոքի խաղաց Ջուլիան Լանդավի, Ալեքսանդր Կրետչետովի, Էնրիկո Սեւիլիանոյի եւ Մելիքսեթ Խաչիյանի հետ: Վերջինս 4,5 միավորով գրավեց 2-րդ տեղը: Նա նույնպես մնաց անպարտելի: