Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՍԿՎԱՅԻ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԸ»

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juin 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Մոսկովյան մետրոյի «Դոստոեւսկայա» կայարանի մոտ գտնվող շենքերից մեկում տեղավորված է ռուսաստանյան մամուլի հեղինակավոր հրատարակություններից մեկիՙ ռուսալեզու «Ноев Ковчег» («Նոյյան տապան») թերթի խմբագրատունը: Ամիսը երկու անգամ լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիրը Ռուսաստանի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկն էՙ Գրիգոր Անիսոնյանը : Նրա ընդարձակ աշխատասենյակը զարդարված է Հայաստանն ու Արցախը հիշեցնող զանազան գեղանկարներով եւ առարկաներով:

Գրիգոր Անիսոնյանը ծնվել է 1951 թ. Թիֆլիսում: Ավարտել է Երեւանի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի լրագրության բաժինը: Նրա վարվելաձեւում զգացվում է խորհրդային ժամանակներից պահպանված նրբանկատությունը, որը դիմացել է վարչակարգի փոփոխման վայրիվերումներին եւ Բորիս Ելցինի կառավարման քաոսային տասնամյակի փորձություններին:

Խմբագրապետը տարբեր առիթներով հպարտությամբ հիշեցնում է, որ ժամանակի ընթացքում ռուսալեզու աշխարհում լոււրջ եւ ազդեցիկ հրատարակություն դարձած իր թերթը 100 տոկոսով անկախ է: Եվ սա հիմքեր ունի:

Այն հարցին, թե որքան է թերթի տպաքանակը, նա, հոգոց հանելով, պատասխանում է, թե «Ноев Ковчег»-ը տպագրվում է ընդամենը… 105 հազար օրինակով: «Իմ նպատակն է հասցնել 150 հազարի, բայց դրա համար կպահանջվեին ֆինանսական միջոցներ», ասում է Անիսոնյանը: Հայաստանի եւ սփյուռքի հայկական մամուլի մյուս ներկայացուցիչները կարող են միայն նախանձել նրա այդ ցանկությանը:

«Մենք բաժանորդներ ունենք Ռուսաստանում եւ ԱՊՀ-ումՙ Մինսկում, Ստավրոպոլում, Դոնի Ռոստովում, Վլադիվոստոկում եւ այլուր», պատմում է գլխավոր խմբագիրը: Հայկական նորաստեղծ գաղթօջախները նրան հաճախ հրավիրում են հրապարակային ելույթներ ունենալու:

Խորհրդային ժամանակաշրջանում Գրիգոր Անիսոնյանը երկար ժամանակ աշխատակցել է Հայաստանի «Կոմունիստ», «Սովետական Հայաստան», «Հայրենիքի ձայն» թերթերին եւ այլ լրատվամիջոցների, իսկ հետո դարձել է Մոսկվայում «Արմենպրես» եւ «Նոյյան տապան» գործակալությունների թղթակիցը: Լինելով նաեւ հրատարակիչՙ նա մեկ մատենաշարի մեջ ընդգրկել է իր թերթի որոշ լավագույն հեղինակների երկերը: Նրա համար հղումների արժանի միակ թերթը 19-րդ դարի վերջերին Թիֆլիսում հրատարակված «Մշակն» է: Ի դեպ, Գրիգոր Անիսոնյանը, որպես խմբագրապետ, հրատարակիչ եւ հրապարակախոս, մանկավարժի դեր է կատարում: Նրա լսարանը միայն հայկական հանրությունը չէ. ենթադրվում է ընթերցողների շրջանակում ընդգրկել նաեւ Ռուսաստանի ազդեցիկ վերնախավին: Անշուշտ, նա իր ասպարեզում միայնակ չէ մոտ 2,5 միլիոնանոց հայկական համայնք ունեցող այդ լայնարձակ երկրում: «Ноев Ковчег»-ից բացիՙ լույս են տեսնում նաեւ ուրիշ, առավելապես մշակութային կամ համայնքային պարբերականներ, ինչպիսիք են «Անիվը» Մինսկում, «Երեւանը» Մոսկվայում, ինչպես նաեւ «Երկրամաս» թերթը: Դրանք բոլորը ռուսալեզու են եւ ունեն ընթերցողների պատկառելի լսարան:

1990-ականների սկզբներինՙ Հայաստանի մութ ու ցուրտ տարիներին Մոսկվա տարագրված Գրիգոր Անիսոնյանը այնտեղ 1997-ին հիմնեց «Ноев Ковчег»-ը: Ռուսաստանն այն ժամանակ դանդաղորեն դուրս էր գալիս Ելցինի կառավարման խառնակ տարիների քաոսից: «Ноев Ковчег»-ը գործունեություն ծավալեց անցումային ժամանակաշրջանում, իր 80 թղթակիցների ջանքերով լուսաբանեց Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի իրադարձությունները: Երկշաբաթաթերթի թղթային տարբերակը վաղուց ուղեկցվում է իր էլեկտրոնային կրտսեր եղբոր շատ հարուստ բովանդակությամբ: Այսպիսովՙ թղթային տարբերակի կողքին գոյություն ունի զուգահեռ կառույց. www.novostink.ru տեղեկատվական կայքէջը անսպառ աղբյուր է ռուսախոս այն բոլոր լրագրողների համար, ովքեր ուզում են վավերական նյութեր քաղել Հայաստանի եւ նրան առնչվող աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ: «Այդ կայքէջի եւ մեր թերթի թղթային տարբերակի միջոցով մենք առաջին հերթին դիմում ենք Ռուսաստանի կառավարական մարմինների լավատեղյակ անձանց. մեր ընթերցողներն են մասնավորապես Կովկասի հանրապետությունների ղեկավարների մեծամասնությունը եւ Ռուսաստանի արտգործնախարարությունը, որը երկու շաբաթը մեկ ստանում է թերթի 50 օրինակ», ասում է խմբագրապետը:

Անիսոնյանի համակարգչի վրա երեւում են կայքէջի այցելուների թիվը եւ նրանց երկրները: Կայքէջի բարձր վարկի վկայություններից այն է, որ ամենօրյա այցելությունների թվով Ադրբեջանը զբաղեցնում է 3-րդ տեղը: Գրիգոր Անիսոնյանը եւ մոսկովյան փոքրաթիվ աշխատակազմը հպարտանում են դրանով: Նա մտադիր չէ փոխել թերթի լեզուն եւ անցնել հայերենի, քանզի կարեւոր է համարում, որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կարդան իր վերլուծությունները եւ ըմբռնեն Ղարաբաղի հակամարտության նկատմամբ հայերի դիրքորոշումը:

«Մենք բավարարվում ենք գլխավոր բաներով», ասում էՙ հիշեցնելով, որ քաղաքական էջերը զբաղեցնում են թերթի թղթային տարբերակի մոտավորապես 2/3-ը: «Մենք պետք է անհավասար ուժի զենքերով հակակշռենք ադրբեջանական լոբբիի ներկայացուցիչներին: Վերջիններսՙ փող չխնայելով, ռուսներին ողողում են պատմական ճշմարտության խեղաթյուրմանն ուղղված քարոզչությամբ», ասում է խմբագրապետը: Ինչ վերաբերում է խմբագրությունում երիտասարդների զբաղեցրած տեղին, նա պատմում է, որ նրանց մեջ կան լավ լրագրողներ, թեեւ ինքը ստիպված է լինում անբավարար որակի պատճառով մերժել ուղարկվող հոդվածների կեսից ավելին:

Մեր խոսակցությունը շարունակվում է հայկական նոր Մայր տաճարից ոչ հեռու գտնվող «Լավաշ» հայկական ռեստորանում: Տնական տոլմաների ու սպասի տեսականին արժանի է այս բարձրակարգ հաստատության հաճախորդներին: Սակայն ո՛չ վերջիններս, ո՛չ մատուցողները չունեն ակնհայտ հայկական դիմագծեր:

Ռուսաստանի հայկական կառույցների գործունեությունն, անշուշտ, կատարյալ չէ: Հետխորհրդային նոր Ռուսաստանի նմանությամբՙ հայ համայնքն էլ դեռ չի կարողացել ստեղծել հարատեւ գոյություն երաշխավորող կառույցներ: Համայնքային կառույցներում ներդրումների պակասը թերեւս բացատրվում է Հայաստանի հետ ընտանեկան սերտ կապերով եւ երթուդարձերով: Կամ գուցե բանվորական եւ համեմատաբար քիչ որակավորված ներգաղթերի «տնտեսական» բնույթով: Ինչպես ավելի ուշ համոզվեցիՙ այդ բոլոր գործոններն էլ ինչ-որ դեր խաղացել են:

Գրիգոր Անիսոնյանը ինձ պատմեց այն նորահարուստների մասին, որոնք միշտ չէ, որ գիշատիչ օլիգարխներ են, բայց նրանցից ոմանք անկիրթ մարդիկ են եւ ահավոր քամահրանքով են վերաբերվում հանուրի շահերին: Այդուհանդերձ նա իր խոսքն ավարտեց լավատեսական նոտայով. «Այստեղի հայերի մասին դատեք ոչ թե իրենց ռուսախոսությամբ, այլ նրանով, թե ինչ կարող են կատարել»: Օրինակներն են Մոսկվայի տպավորիչ տաճարը եւ Սիբիրի հայկական եկեղեցիները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 20 ՏԱՐԻՆ» ՆՈՐ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Պատժի կրկնապատկումը Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական...

ԿարդալDetails

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական