Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ՞Ց

26/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպմանը պետք է սպասել ոչ վաղ, քան Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո»,- այսպիսի կտրուկ խորագրի տակ է հանդես եկել իրեն «Վ. Տ.» անվանած ադրբեջանցի մեկնաբանը (տես http://www.vesti.az/news/163199): Այդ բավական ծավալուն նյութում ուշադրության արժանի է երկու ընդգծում:

Առաջինը ձեւակերպված է այսպես. «Երեւանը եւ Բաքուն շարունակում են …ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց սկզբունքները շարադրել իրենց ձեռնտու դիրքերից: Բաքվի տեսակետիցՙ այդ սկզբունքները ենթադրում են առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի «շրջակայքի ադրբեջանական բոլոր 7 շրջանների ազատագրում» (չակերտները մերն են- Վ. Ա.), ապա նոր միայն «Ադրբեջանի այդ ռեգիոնի» (չակերտները մերն են- Վ. Ա.) վերջնական կարգավիճակի որոշում: Երեւանի տեսակետից` հիմնարար սկզբունքներն ուղղված են Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի որոշմանը հանրաքվեի միջոցով, որը հակամարտության բոլոր կողմերի համար պետք է ունենա իրավական պարտադիր ուժ»:

Ինչպես տեսնում ենք, իրավիճակը մեկնաբանված է բավական բարեխղճորեն: Եթե, իհարկե, բացառենք, որ ղարաբաղյան կարգավորման միջնորդական հայեցակարգն ադրբեջանցի հեղինակը ներկայացրել է որպես «Երեւանի տեսակետ»: Այդ «թեթեւամտության» համար նրան կարելի է ներել, քանի որ Բաքվի տեսակետը շարադրելիս նա անկեղծ է մինչեւ վերջ:

Շարունակելով խորհրդածությունները, vesti.az-ի հեղինակը եզրահանգում է, որ «մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում որեւէ փոփոխություն, այսպիսով, չկա, դրա համար էլ նախագահների առաջիկա հանդիպման հարցը մնում է բաց»: Սա, փաստորեն, ակնարկ է, որ միջնորդների անունից մամուլ «սպրդած` մինչեւ ամռան վերջը-աշնան սկիզբը Սարգսյան-Ալիեւի հանդիպման հավանականության» մասին տեղեկատվության հանդեպ պաշտոնական Բաքուն հոռետեսորեն է տրամադրված:

Եվ հենց այս կետում էլ vesti.az-ը հնչեցրել է երկրորդ ուշագրավ «մեսիջը»: Ըստ այդմՙ «միջնորդներն, ակնհայտ է, հակամարտության գոտում լարվածության էսկալացիա թույլ չտալու խնդիրը` նախագահական ընտրություններով պայմանավորված` Ադրբեջանում քաղաքական կրքերի բորբոքումը, կլուծեն, ինչպես որ կարողացան դա անել Հայաստանի նախագահի ընտրությունների շրջանում»:

Կարելի՞ է ասածը հասկանալ այնպես, որ Իլհամ Ալիեւը «միջնորդների միջոցով» հայկական կողմին պարզապես խնդրում է «չօգտագործել նախագահական ընտրություններով պայմանավորված` Ադրբեջանում ներքաղաքական կրքերի բորբոքման պահը»: Ադրբեջանական քարոզչության համար սա նոր նրբերանգ է: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը Ստրասբուրգում ուղղակի բաց տեքստով խնդրել է, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չմերժի ադրբեջանցիների հետ հանդիպման առաջարկը:

Ներքաղաքական «նուրբ» իրավիճակում հայտնված Իլհամ Ալիեւին, ըստ երեւույթին, խիստ անհրաժեշտ է, որ մինչեւ հոկտեմբեր ղարաբաղյան կարգավորման բանակցություններում ոչինչ տեղի չունենա: Իսկ դա նշանակում է, որ Բաքվում «Ադրբեջանի տեսակետն արտացոլող» միջազգային անդրադաձի հույս պարզապես չունեն: .

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԼՐՏԵՍԵԼ Է ՀՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ԼՐՏԵՍԵԼ Է ՀՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Մենք հավատում ենք և լուրջ ջանքեր ենք գործադրում, որպեսզի տեղահանված անձինք կարողանան լիովին ինտեգրվել Հայաստանին և շարունակել իրենց կյանքը Հայաստանի...

ԿարդալDetails

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական