Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՏ 30 ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ «ՄՈՌԱՑԵԼ» ԵՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԴԱՌՆԱԼ

25/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի հասարակական տրանսպորտի անմարդկային վիճակը պահպանվում է

Թե քանի անգամ են Երեւանի ներկա, նախկին, նախկինի նախկին քաղաքապետները, տրանսպորտի վարչության պետերը հայտարարել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի նոր ցանցի ներդրման մասին, երեւի թե քաղաքապետարանում էլ ոչ ոք չգիտի: Ու եթե հանկարծ, վերջին մամուլի ասուլիսից 10 ամիս անց, տրանսպորտի ներկայիս վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նորից որոշի մամուլի ասուլիս տալ, հաստատ նոր խոստումներ կտա ավտոբուսների թվի ավելացման եւ միկրոավտոբուսների թվի պակասեցման, դրա իրագործման նոր ժամկետների մասին: Մինչ այդ, հիշենք անցյալ տարվա սեպտեմբեր ամսին նրա մամուլի ասուլիսն ու Երեւանում ավտոբուսների թիվն ավելացնելու նրա խոստումները:

Այդ ժամանակ տրանսպորտի վարչության պետը խոստացավ, որ 5-6 ամսից, մոտավորապես այս տարվա ապրիլին, Երեւան կբերվեն 160 նոր ավտոբուսներ, եւ դրանք կհամալրեն գործող երթուղիները: Անցավ այդ ժամանակահատվածը, ավտոբուսներ բերվեցին, բայց ոչ թե 160-ը, այլՙ 52-ը: Նոր բերված ավտոբուսները երթուղիներ դուրս եկան Հանրապետության հրապարակից, եւ դրանից հետո անցած 3 ամիսներին ոչ մի կերպ մնացած ավելի քան 100 ավտոբուսները Երեւան չեն հասնում: Վերոնշյալ օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաստիացրել էր, որ մինչեւ տարեվերջ Երեւանի երթուղիները կհամալրեն եւս 200-300 ավտոբուսներ, իսկ մինչեւ տարեվերջ մայրաքաղաքի երթուղիներում կշահագործի 760 ավտոբուս: Ասես քաղաքապետն ու տրանսպորտի վարչության պետը մրցության մեջ լինեն, թե ով ավելի շատ ավտոբուսների մասին կխոստանա: Միայն թե հասկանալի չեղավ, թե նախորդ չբերված 100 ավտոբուսներն է՞լ են այդ 200-300-ի մեջ մտնում: Հասկանալին միայն այն է, որ Երեւանում տրանսպորտի խայտառակ վիճակի բարելավման խոստումը տեղափոխվում է ամսից ամիս, եռամսյակից եռամսյակ, կիսամյակից կիսամյակ, տարուց տարի:

Քաղաքապետարանը հրապարակել էր այն երթուղիները, որոնք արդեն պետք է ավտոբուսային դարձած լինեին, սակայն դրանց գերակշիռ մասը շարունակում է մնալ միկրոավտոբուսային, իսկ որոշներն էլ ընդհանրապես չեն գործում: Ավտոբուսային դառնալու նպատակ ունեցող շուրջ 30 երթուղիներ դեռեւս միկրոավտոբուսային են: Թիվ 6, 7, 15, 18, 24, 26, 28, 31, 33, 36ա, 82, 51, 52, 61, 62, 67, 72ա, 75, 76, 81, 89, 91, 99, 100, 101, 110, 111, 123, 114` այս բոլորը պետք է վաղուց արդեն դարձած լինեին ավտոբուսային երթուղիներ, բայց նրանք շարունակում են իրենց միկրոավտոբուսներով մարդկանց ապրանքի պես տեղափոխել:

Հարցեր են առաջանում` ինչո՞ւ մինչեւ հիմա նրանք չեն դարձել ավտոբուսային, ո՞րն է պատճառը, որքա՞ն կարելի է խաբել: Երեւանի քաղաքապետը, տրանսպորտի վարչության պետը, «Երեւան տրանս» ընկերության ղեկավարները իրենց ծառայողական մեքենաներով երթեւեկելիս երթուղայինների մեջ խցկված մարդկանց չե՞ն տեսնում: Եթե տնտեսվարողները չեն կարողանում իրենց պարտավորությունը կատարել եւ ներմուծել ավտոբուսները, ապա քաղաքապետարանը նրանցից պետք է պահանջի դա անել կամ հրաժարվել երթուղիներից: Որքա՞ն կարելի է երթուղիներ շահագործող մի քանի տասնյակ մարդկանց շահերի պատճառով ոտնահարել հարյուրհազարավոր երեւանցիների շահերը:

Ընդ որում, հարկ ենք համարում հերթական անգամ նշել, որ ավտոբուսներ ներմուծելը դեռ չի նշանակում տրանսպորտի վիճակի բարելավում, քանի որ հիմա էլ կան ավտոբուսային երթուղիներ, որոնց աշխատանքը պարզապես անտանելի է: Դրանք երթուղի են դուրս գալիս, երբ ցանկանում են, առանց որեւէ ժամանակացույցի, լավագույն դեպքում 30-40 րոպե միջակայքով, շաբաթ-կիրակի օրերին` 1-2 ժամ միջակայքով կամ ընդհանրապես երթուղիներ դուրս չեն գալիս: Դա վերաբերում է նաեւ քաղաքապետարանի «Ավտոբուս» ընկերության կողմից սպասարկվող երթուղիներին: Ե՞րբ է կարգ ու կանոն սահմանվելու այս հարցում, ինչի՞ համար է գործում «Երեւան տրանսը», եթե միկրոավտոբուսներն ու ավտոբուսները նման փնթի ձեւով են աշխատում` թքած ունենալով երեւանցիների վրա:

Եվ ընդհանրապես, ժամանակը չէ՞ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների չվացուցակները էլեկտրոնային դարձնելու, տեղադրելով համապատասխան սարքերը դրանց վրա, իսկ կենտրոնական վահանակից հետեւել ավտոբուսների եւ միկրոավտոբուսների երթուղի դուրս գալու ժամերին: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս ժամանակաշրջանում ինչպե՞ս կարելի է տրանսպորտի կառավարումն իրականացնել խորհրդային ժամանակներից մնացած մեթոդներով: Սակայն անգամ նախնական քայլեր չեն արվում այս ուղղությամբ: Նախկին քաղաքապետը խոսեց կանգառներում էլեկտրոնային ցուցանակներ տեղադրելու մասին, որոնք ցույց կտան, թե որքան է մնացել մինչեւ ավտոբուսի ժամանելը, ու մոռացվեց գնաց: Փաստորեն դեռ հեռու ենք քաղաքակիրթ մայրաքաղաք դառնալուց եւ հեռու կմնանք այնքան, քանի դեռ հասարակական տրանսպորտի անմարդկային վիճակը շարունակում է պահպանվել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՈՒ ՍՈՒՆՆԻ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ «ՁԿՆԿԻԹԻ» ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿՐԿԻՆ «ՁԿՆԿԻԹԻ» ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական