Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԼԻՏԱՐ ԽՆԱՄԻՆԵՐ

25/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ներկա բարքերը հիմնված են փոխադարձ շահի, բիզնես կանոնների, երբեմն` բոլոր կանոններից դուրս ագահության եւ երեսպաշտության վրա: Արժեքների, մարդկայնության, բարոյականության մասին խոսողներին համարում են հնացած, իսկ աշխարհում ընդունված բիզնես-կանոնները Հայաստանում հաճախ դառնում են «պանյատկաների» մակարդակի: Արժեքնեը կամաց-կամաց ու անվերադարձորեն դուրս են մղվում, նրանց տեղը գալիս են կեղծ արժեքները, «մակերեսային գլամուրը» եւ «ճշտով» հայրենասիրությունը, որն իրական հայրենասիրության, երկրի ու նրա զգացողության հետ որեւէ եզր չունի: Ամենուր սողոսկել են ոտնիգլուխ եղած կեղծ բարքերը, որ փոխում են ժամանակի դեմքը` աստիճանաբար այն ազատելով հոգեւոր բովանդակությունից ու տանելով դեպի փողի եւ առեւտրի դաշտ: Մարդկային սովորական հարաբերությունները բացառություն չեն, այստեղ եւս սկսել է թագավորել կեղծիքի ու շահամոլության վրա հիմնված «եսՙ քեզ, դու` ինձ»-ը: Ունենք խեղված հանրային կյանք, հետուստատեսությունում քարոզվում են այդ նույն կեղծ բարքերը, բայց ոչ թե այն պատճառով, որ դա դիտմամբ է արվում, այլ այն պատճառով, որ քարոզողների ապրելու կերպն է այդպիսին` այլ բան չգիտեն եւ չեն էլ պատկերացնում, այլ բան պատկերացնողները կիլոմետրերով հեռու են մնացել հեռուստատեսություններից: Ու նույնիսկ նրանց պակասը զգացվում է նաեւ պոպուլյար կայքերում, որոնցում եւս, ըստ տարածվող նյութերի բովանդակության, կարելի է ասել, որ իշխում է ջրի երեսը: Մինչդեռ հեռուստատեսությունն ու ԶԼՄ-ները դեռեւս դեր ունեն հանրային կյանքին արժեքներ փոխանցելու գործում:

Այսպիսին է ժամանակը, այսպիսին են բարքերը, որտեղ ամեն ոք այս տեսակ դիտողությանը անմիջապես հակադրում է ստանդարտ, անգիր արած պատասխան` հնացածության ու նոր ժամանակի պահանջի մասին:

Առաջընթացն ու կրեատիվը ոչ թե Սթիվ Ջոբսի կոնցեպտն է` ժամանակից առաջ անցնելն եւ բովանդակությունը համադրելը, այլ` մերոնց դեպքում` նմանակել-քարոզելը «դատարկ գլամուրը», Քիմ Քարդաշյանին, շամշյանական հայերենը, որը որոշ մեր «սայթիստների» կարծիքով ավելի լավ է , քան մաքուր հայերենով խաբելը ժողովրդին: Ժողովրդին խաբելը ոչ մաքուր հայերենով է լավ, ոչ էլ սարսափելի ճզմվող ու հերն անիծվող հայերենով` սա հաստատ:

Մեր ամեն օր պատեպատ խփվող հանրային կյանքի այլակերպումների շարքը անվերջ կարող ենք թվել (թվիր ինքդ, ընթերցող), իսկ ահա նորագույն երեւույթ-էլիտար հարսանիքները լցնում են շրջանը` սովորական մարդկանց համար պատմելիք, հեշտ ազդեցության տակ ընկնողների համար երազանք, իսկ լրատվամիջոցների համար այցելու ավելացնելու միջոց դառնալով:

Բայց մեր մի բուռ հարուստների կյանքի եւ գործունեության ապոգեյ` էլիտար հարսանիքները միայն առաջին հայացքից են վերը նշված երեք դեպքերի հետաքրքրության նյութը: Մեր օլիգարխներն ու առաջին դեմքերը միայն իրար են աղջիկ տալիս ու ուզում, միայն նեղ շրջանակում են դստեր համար փեսացու փնտրում: Ու դեռ էլիտա չձեւավորած այս հասարակության մեջ թելադրում են իրենց փակ համակարգի կանոնները: Եվ որքան էլ զարմանալի` նրանց խնամիացման տուրեւառի առաջին հրամայականը ոչ թե երիտասարդների երջանկությունն է մեր դիտարկումներով, այլ` նույն տնտեսական շարժառիթները: Փաստորեն` մեր օլիգարխներն ու երկրի դեմքերը թթվածին չեն ուզում, որ սովորական, կրթված ու ներսը լիքը երիտասարդները կբերեին նրանց շրջանակ` այնտեղ մուտք գործելով: Ու որեւէ սովորական հայ մարդու հետ ամուսնությունն ամենամեծ վտանգն է նրանց ստեղծած համակարգի համար (ես գիտեմ մի բացառություն, որը նրանց ներսի այս օրինաչափության հաստատումն է փաստորեն):

Մի քսան տարի առաջ ներկայիս էլիտայի մաս կազմողներից ոչ մեկը չէր համարվում էլիտա, նրանց մեծ մասը, եթե չասենք` բոլորը, մեզ նման հասարակ մարդիկ էին: Ճանապարհներս տարբեր` նրանք այժմ մեր վերնախավն են կազմում, թեեւ նորմալ հասարակություններում պիտի որ ինտելեկտուալ շերտը համարվի էլիտա: Բայց դե, տեսնում եք, մեզ մոտ արժեքները գլխիվայր են, եւ այսպես թե այնպես` մեր էլիտան էլ նրանք են, ում մասին ամեն օր լուրջ կամ հումորով գրում են են մեր ԶԼՄ-ները: Եվ քիչ է թե նրանք մեր էլիտան են, դեռ նրանք էլ իրենց բարձր են դնում այն հասարակությունից, որը թույլ է տվել այդպիսի էլիտայի ստեղծումը: Ու դա հատկապես երեւում է նրանց հարսանիքներում, նրանց զավակների, իսկ ավելի ստույգ` նրանց զավակների պապաների ընտրության մեջ, ինչը նրանց համար նույնպես կարեւոր առիթ է դարպասվելու ու հեռու մնալու հասարակությունից` շրջանի ներսում խնամիանալով միմյանց հետ:

Շրջանի ներսում խնամիացումը մի շարք խնդիրներ է լուծում. նախ չի թողնում, որ դրամագլուխները փոշիացվեն-կոտորակվեն, հետո` այլ որակի մարդկանց հայտնվելը շրջանի ներսում հաճախ կարող է բերել զանազան, այդ թվում` բիզնես կարգի գաղտնիքների արտահոսքի, ինչը խիստ անցանկալի է` էլի իրենց դրամագլուխների եւ ընդհանուր հարստության համար:

Խնամիական կապերով են կապված Հայաստանի նախագահն ու ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը (վերջինիս աներոջ որդին նախագահի դստեր ամուսինն է), նախագահն ու Արա Մինասյանը, («Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն), Ռոբերտ Քոչարյանն ու «Բարս» անշարժ գույքի գործակալության սեփականատիրուհին, Քոչարյանն ու պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, Քոչարյանն ու Սիրուշոյի երգիչ ու դերասան ծնողները, Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը, Ծառուկյանն ու Անդրանիկ Մանուկյանը, Բելաջիոյի Գրիշն ու Սամվել Ալեքսանյանի եղբայրը, Սամվել Կարապետյանն ու Սամվել Ալեքսանյանի քույրը, Աղվան Հովսեփյանն ու Գարեգին Նուշիկյանը, Կարեն Կարապետյանն ու Հրանուշ Հակոբյանի քույրը (մամոգրաֆիայի կենտրոնի տնօրենուհին) եւ բազմաթիվ այլ հանրային դեմքեր ու մեծահարուստներ:

Եթե նկատի ունենանք, թե ովքերը են վերը նշված մարդկանց զավակների հարսանիքների, նրանց թոռների կնունքի քավորները, եւ ինչ հարսանեկան կամ կնունքային նվերներ են մատուցում նրանք միմյանց, քանի միլիոն դոլար են նստում հարսանիքներն ու կնունքները մեր նորաբույծ էլիտարների վրա, ապա պատկերը առավել քան պարզ կլինի: Խնամիացումները կամաց-կամաց վերածվում են բիզնես-նախագծերի, որոնք թույլ են տալիս ավելի մեծացնել կարողությունները, շահույթը դուրս չտալ` պահելով ընտանեկան շրջանակում: Մի իսկական մրցավազք է, թե ով ինչ նվեր է մատուցում նորապսակներին, ու հատկապես աղջկա կամ տղայի ծնողները փորձում են իրարից առաջ ընկնել: Եթե, ասենք, խնամիական մի կողմը կես միլիոն դոլարի ադամանդ է նվեր տվել կամ կիլոգրամներով ոսկի, մյուսն աշխատում է տներ եւ ավտոմեքենաներ նվիրելով էլ ավելի «կռուտոյ» երեւալ կամ որեւէ արտասահամյան երկրում մլն դոլարանոց հաշվի քարտ է նվիրում, եւ այդպես շարունակ:

Խեղճ մեր ժողովուրդ, որ նշանի մատանու 100 հազար դրամը հաճախ դժվար է գտնում, իսկ բնակարան չունենալու պատճառով որքան երիտասարդներ չեն ամուսնանում:

Գուցե ինչ-որ մեկի մտքով անցնի ու 50 հազար դոլարն անցնող հարսանեկան ծեսերի համար եւս հարկեր հորինի` օրենսդրական նախաձեռնության տեսքով, կամ էլ մերոնք հանկարծ ու վերցնեն համեստանան կամ գոնե իրենց միջոցառումների արտաքին ցուցափեղկը համեստ դարձնեն: Թե չէ` հասարակ մարդու ապրելը չի գալիս:

Խմբ. կողմից. – Այս ամբողջը ակամա հիշեցնում է միջնադարում իշխանական տարբեր տների եւ անգամ թագավորական ընտանիքների միջեւ տեղի ունեցած ամուսնություններըՙ փոխհամաձայնեցված եւ փոխշահավետ: Ֆրանսիա-Իսպանիա, Պրուսիա-Ռուսաստան, Գերմանիա-Ավստրիա փոխհարաբերությունների պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի նմանօրինակ ամուսնությունների, որոնք երբեմն ծառայեցվում էին նաեւ պատերազմում պարտված երկրի միապետին հավատարիմ ու հնազանդ պահելու համար նրա դստերը կնության առնելու, կամ երկրի սահմանները մեծացնելու գործին: Նման հարաբերություններիցՙ քաղաքական ամուսնություններից զերծ չեն մնացել նաեւ մեր թագավորական եւ իշխանական տները: Մանավանդ Կիլիկյան թագավորությունում հաշվենկատ այդ ամուսնությունները շատ տարածված էին, ինչը, ի վերջո, պատճառներից մեկը դարձավ նրա կործանման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՆԵՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական